ԵՄ ծրագրերի կառավարման բաժին

Եվրամիության ծրագրերի կառավարման բաժինը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Եվրամիության հետ տնտեսական համագործակցության վարչության կազմում գործող ստորաբաժանում է, որը, հանդիսանալով ԵՄ պատվիրակության գործընկերը ՀՀ պետական կառավարման համակարգում, իրականացնում է Եվրոպական հարևանության գործիքների կառավարումը, համակարգում և վերահսկում է դրանց ներքո իրականացվող ծրագրերը, իրականացնում է ծրագրերի դիտանցում, շահառուներին տրամադրում է համապատասխան խորհրդատվություն և օժանդակություն գործիքների կիրառման ու ծրագրերի իրականացման վերաբերյալ։  

Մասնավորապես, Եվրամիության ծրագրերի կառավարման բաժինը համակարգում է հետևյալ ծրագրերի իրականացումը.

ԹՎԻՆԻՆԳ – ԵՄ օրենսդրության կիրարկման, ազգային փորձի փոխանակման, ինստիտուցիոնալ հզորացման գործիք է։

ԹԱՅԵՔՍ – Եվրոպական հանձնաժողովի տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիք է։

ՍԻԳՄԱ – շահառու պետական մարմնի ղեկավարման և կառավարման բարելավմանն ուղղված աջակցության տրամադրման գործիք է։

ՍՈՍՅՈՒ + - սոցիալական պաշտպանության, աշխատանքի և զբաղվածության ոլորտում տեխնիկական աջակցության տրամադրման գործիք է։

- Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագիր - ուղղված է Սևծովյան ավազանի տարածաշրջանի բնակիչների կյանքի որակի բարելավմանը՝ կայուն աճի և շրջակա միջավայրի պաշտպանության միջոցով։

«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագիր - օգնում է Արևելյան գործընկերության վեց երկրներին պահպանել իրենց բնական կապիտալը և բարձրացնել մարդկանց բնապահպանական բարեկեցության մակարդակը:

Եվրամիության ծրագրերի կառավարման բաժինը համակարգում է նաև հետևյալ գործընթացների իրականացումը Հայաստանում․

- ԱՄՆ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը «շուկայական տնտեսություն ունեցող երկրի» կարգավիճակի (ՇՏԿ) տրամադրում։

- 2024 թվականի աշնանը «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (Americas Competitiveness Exchange) խոշոր տնտեսական ծրագրի իրականացում Հայաստանի Հանրապետությունում։

Եվրամիության ծրագրերի կառավարման բաժինը իրականացնում է հետևյալ գործառույթները.

- Աջակցություն Թվինինգ ծրագրի շահառուների հատկորոշման և ծրագրերի հետագա մշակման, գնահատման և ընտրության, պայմանագրերի պատրաստման, ծրագրերի համակարգման իրականացման փուլերում։

- Թայեքս միջոցառումների համակարգում, մասնավորապես մասնագիտական աջակցություն հայտերի մշակման գործընթացում, Եվրոպական հանձնաժողովի ծրագրերի կառավարման բաժին ներկայացվելիք հայտերի մանրազնին ստուգում, հայտաձևերի ընթացքի հսկողություն, Թայեքս ծրագրերի իրականացման որակի ընդհանուր մշտադիտարկում և տեղեկատվության տարածում։

- Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագրի հավանական շահառուներին ծրագրային առաջարկների ներկայացման հրավերների, դիմելու կանոնների և ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվության և բացատրությունների տրամադրում, աջակցություն գործընկերներ գտնելու գործում, հետաքրքրված կողմերի վերաբերյալ փոքր ծավալի տեղեկատվական բազայի պահպանում՝ ըստ յուրաքանչյուր միջոցառման:

- Իրազեկվածության մակարդակի բարձրացում, ուսուցում և աջակցության ընդհանուր գործողություններ։

- Համագործակցություն և ԵՄ աջակցության գործիքների կիրառման վերաբերյալ տեղեկատվության փոխանակում Հայաստանից դուրս գործող գործընկեր մարմինների հետ։

- Ներգրավված բոլոր կողմերի մոտ անհրաժեշտ ռեսուրսների առկայության վերահսկողություն՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ կառավարման կարողությունների տեսանկյունից:

- Առանձին ծրագրերին առնչվող տվյալների և նյութերի արխիվացում։   

 

 

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00