ՍՈՍՅՈՒ+-ը ԵՄ փորձագիտություն սոցիալական պաշտպանության, աշխատանքի ու զբաղվածության ոլորտում, Եվրոպական հանձնաժողովի տեխնիկական աջակցության գործիքն է, որը նպատակ ունի աջակցելու գործընկեր պետություններին ու մարմիններին ավելի լավ նախագծել, կառավարել ու դիտանցել համընդգրկուն, արդյունավետ ու կայուն զբաղվածության քաղաքականություններն ու սոցիալական պաշտպանության համակարգերը: ՍՈՍՅՈՒ+-ը ՍՈՍՅՈՒ-ի` ԵՄ փորձագիտություն սոցիալական պաշտպանության ոլորտում, որը գործածության մեջ էր մտել 2014 թվականի հունվարից, երկարացումն է (2017-2020):
ՍՈՍՅՈՒ+-ը աջակցություն է տրամադրում բոլոր սոցիալական պաշտպանության ու զբաղվածության ոլորտներում, հատկապես`
• Հիմնական սոցիալական ծառայությունները, օրինակ` կրթություն, առողջապահություն ու զբաղվածություն
• Սոցիալական օժանդակություն, օրինակ` կանխիկի փոխանցման ծրագրեր, սոցիալական կենսաթոշակներ ու այլ տարիքային նպաստներ, երեխաների ու հաշմանդամների աջակցության գրանտներ, հանրային աշխատանքներ, զբաղվածության երաշխիքների սխեմաներ
• Սոցիալական ապահովագրություն, օրինակ` նպաստառու կենսաթոշակներ, առողջապահություն, վթարներ, գործազրկության պաշտպանություն:
ՍՈՍՅՈՒ+-ի գործողությունները կարող են տարբերվել բացարձակ կառուցվածքային խնդիրներից, ինչպիսիք են շահառու մարմիններում կառուցվածքային/ինստիտուցիոնալ բացերի հասցեագրում, մինչև միջամտություններ, որոնք նպատակ ունեն փոխանցել ըստ պահանջի գործնական հմտությունները ու փորձագիտությունը` առկա կարողությունները հզորացնելու կամ շատ առանձնահատուկ կարիքներին արձագանքելու համար: Ավելի հստակ` ՍՈՍՅՈՒ+-ը ընդգրկում է սոցիալական պաշտպանության հետևյալ հորիզոնական ոլորտները.
• Քաղաքականության ու ռազմավարության նախագծում,
• Ֆինանսներ ու բյուջետավորում (ֆինանսական համակարգերի ու ֆինանսական հաշվետվությունների մեխանիզմների կառավարում),
• Դիտանցում ու գնահատում, վիճակագրական վերլուծություններ,
• Հանրային կապեր ու հաղորդակցություն (արտաքին ու ներքին),
• Տեղեկատվական տեխնոլոգիաներ,
• Մարդկային ռեսուրսների կառավարում:
ՍՈՍՅՈՒ+-ը թիրախավորում է կենտրոնական կառավարությունները, նախարարությունները, օրենսդրական խորհուրդներն ու տարածաշրջանային կառավարությունները, առընթեր մարմինները. այլ մարմիններ, որոնք պատասխանատու են սոցիալական պաշտպանության իրականացման կամ տրամադրման համար: Այնուհանդերձ, այլ շահառուներ, ինչպիսիք են` քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, միջազգային դոնորները և այլն, կարող են ներգրավվել ՍՈՍՅՈՒ+-ի շրջանակներում գործողությունների իրականացման գործընթացում: ՍՈՍՅՈՒ+-ի կողմից մոբիլիզացված փորձագետները տրամադրում են տեխնիկական օժանդակություն՝ սկսած նախապատրաստումից մինչև գործողությունների հետտրամադրման շարունակականության ապահովում։ Տրամադրվող աջակցությունը կարող է կազմված լինել մինչև 6 գործողությունից՝ յուրաքանչյուրը մինչև 1-2 շաբաթ տևողությամբ։
Գործնականում ՍՈՍՅՈՒ+-ի գործողությունները կարող են ունենալ այնպիսի տարբեր ձևաչափեր, ինչիսիք են՝
• Ինստիտուցիոնալ գնահատում,
• Աջակցություն օրենսդրության ու ռազմավարությունների մշակման գործում,
• Ռազմավարական փաստաթղթերի ու ծրագրերի ուսումնասիրություն ու վերանայում,
• Սեմինարներ, կլոր սեղան քննարկումներ,
• Ուղղակի ու գործընկերը գործընկերոջը մոտեցումներ,
•Աշխատաժողովներ, տեխնիկական վերապատրաստումներ, վերապատրաստողների վերապատրաստումներ, վերապատրաստումների կարիքների վերլուծություն,
• Ճանաչողական այցեր։
Հայաստանում իրականացված ՍՈՍՅՈՒ+ ծրագրերը