ՍՈՍՅՈՒ +

ՍՈՍՅՈՒ+-ը ԵՄ փորձագիտություն սոցիալական պաշտպանության, աշխատանքի ու զբաղվածության ոլորտում, Եվրոպական հանձնաժողովի տեխնիկական աջակցության գործիքն է, որը նպատակ ունի աջակցելու գործընկեր պետություններին ու մարմիններին ավելի լավ նախագծել, կառավարել ու դիտանցել համընդգրկուն, արդյունավետ ու կայուն զբաղվածության քաղաքականություններն ու սոցիալական պաշտպանության համակարգերը: ՍՈՍՅՈՒ+ -ը ՍՈՍՅՈՒ-ի` ԵՄ փորձագիտություն սոցիալական պաշտպանության ոլորտում, որը գործածության մեջ էր մտել 2014 թվականի հունվարից, երկարացումն է (2017-2020):

ՍՈՍՅՈՒ+ -ը աջակցություն է տրամադրում բոլոր սոցիալական պաշտպանության ու զբաղվածության ոլորտներում, հատկապես`

Հիմնական սոցիալական ծառայությունները, օրինակ` կրթություն, առողջապահություն ու զբաղվածություն

Սոցիալական օժանդակություն, օրինակ` կանխիկի փոխանցման ծրագրեր, սոցիալական կենսաթոշակներ ու այլ տարիքային նպաստներ, երեխաների ու հաշմանդամների աջակցության գրանտներ, հանրային աշխատանքներ, զբաղվածության երաշխիքների սխեմաներ

Սոցիալական ապահովագրություն, օրինակ` նպաստառու կենսաթոշակներ, առողջապահություն, վթարներ, գործազրկության պաշտպանություն:

ՍՈՍՅՈՒ+ -ի գործողությունները կարող են տարբերվել բացարձակ կառուցվածքային խնդիրներից, ինչպիսիք են շահառու մարմիններում կառուցվածքային/ինստիտուցիոնալ բացերի հասցեագրում, մինչև միջամտություններ, որոնք նպատակ ունեն փոխանցել ըստ պահանջի գործնական հմտությունները ու փորձագիտությունը` առկա կարողությունները հզորացնելու կամ շատ առանձնահատուկ կարիքներին արձագանքելու համար: Ավելի հստակ` ՍՈՍՅՈՒ+ -ը ընդգրկում է սոցիալական պաշտպանության հետևյալ հորիզոնական ոլորտները.

• Քաղաքականության ու ռազմավարության նախագծում

• Ֆինանսներ ու բյուջետավորում (ֆինանսական համակարգերի ու ֆինանսական հաշվետվությունների մեխանիզմների կառավարում)

• Դիտանցում ու գնահատում, վիճակագրական վերլուծություններ

• Հանրային կապեր ու հաղորդակցություն (արտաքին ու ներքին)

• Տեղեկատվական տեխնոլոգիաներ

• Մարդկային ռեսուրսների կառավարում:

ՍՈՍՅՈՒ+-ը թիրախավորում է կենտրոնական կառավարությունները, նախարարությունները, օրենսդրական խորհուրդներն ու տարածաշրջանային կառավարությունները, առընթեր մարմինները. Այլ մարմիններ, որոնք պատասխանատու են սոցիալական պաշտպանության իրականացման կամ տրամադրման համար: Այնուհանդերձ` այլ շահառուներ, ինչպիսիք են` քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, միջազգային դոնորները և այլն, կարող են ներգրավվել ՍՈՍՅՈՒ+-ի շրջանակներում գործողությունների իրականացման գործընթացում: ՍՈՍՅՈՒ+-ի կողմից մոբիլիզացված փորձագետները տրամադրում են տեխնիկական օժանդակություն՝ սկսած նախապատրաստումից մինչև գործողությունների հետտրամադրման շարունակականության ապահովում։ Տրամադրվող աջակցությունը կարող է կազմված լինել մինչև 6 գործողությունից՝ յուրաքանչյուրը մինչև 1-2 շաբաթ տևողությամբ։

Գործնականում ՍՈՍՅՈՒ+-ի գործողությունները կարող են ունենալ այնպիսի տարբեր ձևաչափեր, ինչիսիք են՝

• Ինստիտուցիոնալ գնահատում

• Աջակցություն օրենսդրության ու ռազմավարությունների մշակման գործում

• Ռազմավարական փաստաթղթերի ու ծրագրերի ուսումնասիրություն ու վերանայում

• Սեմինարներ, կլոր սեղան քննարկումներ

• Ուղղակի ու գործընկերը գործընկերոջը մոտեցումներ

• Աշխատաժողովներ․ տեխնիկական վերապատրաստումներ, վերապատրաստողների վերապատրաստումներ, վերապատրաստումների կարիքների վերլուծություն

• Ճանաչողական այցեր։

ԾԿԲ-ը հանդես է գալիս որպես Հայաստանում ՍՈՍՅՈՒ+ -ի ազգային համակարգող։ Հայաստանի շահառու մարմինների կողմից մշակված ՍՈՍՅՈՒ+ -ի առաջարկները պետք է ուղարկվեն ԾԿԲ հետագա գնահատման համար։ ԾԿԲ-ի կողմից հաստատումից հետո ՍՈՍՅՈՒ+ -ի թիմը վերանայում է հայտերը դիմող կառավարական մարմինների ու տեղական ԵՄ պատվիրակության հետ միասին։ Հայտադիմումների վերջնական գնահատումը կատարվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից, որը գնահատում ու հաստատում է հայտադիմումները՝ հիմք ընդունելով դրանց համապատասխանությունը, իրագործելիությունը, արդյունավետությունն ու շարունակականությունը։

 

Հայաստանում իրականացված ՍՈՍՅՈՒ+ ծրագրերը

Հաշմանդամության գնահատման և համապատասխանության որոշման վերաբերյալ մարդու իրավունքների մոտեցման լավագույն միջազգային փորձը

 

Հավելյալ տեղեկատվություն

ՍՈՍՅՈՒ ուղեցույց գործընկեր պետությունների մարմինների համար

SOCIEUX Request Form for Partner Country Institutions

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00