Ագրարային քաղաքականություն

Գյուղատնտեսությունը երկրի տնտեսության առանցքային ոլորտներից մեկն է, որն ապահովում է ՀՆԱ-ի շուրջ 12 %-ը (2019 թվականի տվյալներով)։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի 97 %-ն ապահովում են շուրջ 317 հազար գյուղացիական տնտեսություններ, որոնցից յուրաքանչյուրին բաժին է ընկնում 1.48 հա հողատարածք։ Հայաստանի Հանրապետության զբաղվածների 24․3 %-ն ընդգրկված է գյուղատնտեսության ոլորտում։

Ագրարային քաղաքականության ուղենշային փաստաթղթերից է 2019 թվականի դեկտեմբերի 19֊ի կառավարության N 1886-Լ որոշմամբ հաստատված ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը, որի առաջիկա տասը տարիների տեսլականն է ունենալ կայուն զարգացող, նորարարական, բարձր ավելացված արժեք ստեղծող, բնական պաշարների նկատմամբ հոգատար և շրջակա միջավայրի հետ ներդաշնակ, էկոլոգիապես մաքուր արտադրանք ստեղծող և գյուղում բնակվող մարդու բարեկեցությունը երաշխավորող գյուղատնտեսություն։

ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրով գյուղատնտեսական քաղաքականության առանցքը լինելու է գյուղատնտեսության արդյունավետության բարձրացումը, պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը, արդի տեխնոլոգիաների ներմուծումը, արտահանման ծավալների ավելացումը, գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված բոլոր սուբյեկտների` փոքր տնային տնտեսությունների, գյուղացիական կոոպերատիվների, վերամշակողների և արտահանողների եկամտաբերության բարձրացումը:

Նոր տեխնոլոգիաների և գիտական հենքի վրա հիմնված մրցունակ և արդյունավետ գյուղատնտեսություն ստեղծելու ճանապարհին Հայաստանի կառավարությունը խնդիր է դրել նաև․

  • օժանդակել կոոպերատիվ գյուղատնտեսության զարգացմանը և սահմանել կոոպերատիվների կայացման համար անհրաժեշտ նվազագույն նախադրյալներ,
  • ստեղծել կրթական, գիտահետազոտական, արդյունաբերական կլաստերներ և նպաստել գյուղատնտեսության և ագրարային ոլորտի կրթական, գիտական, գիտաարտադրական և խորհրդատվական կենտրոնների համագործակցության խորացմանը,
  • աջակցել ագրոպարենային համակարգի սարքավորումների, նոր տեխնոլոգիաների, ինչպես նաև սննդի անվտանգության համակարգերի ներդրմանը,
  • իրականացնել տեղական սերմնաբուծության և սերմնարտադրության, ինտենսիվ գյուղատնտեսության, անասնաբուծության զարգացմանն ուղղված պետական աջակցության ծրագրեր, ինչպես նաև աջակցել տոհմաբուծարանների ստեղծմանը,
  • նպաստել գյուղական համայնքներում ոչ գյուղատնտեսական գործունեության ընդլայնմանը և ագրոտուրիզմի զարգացմանը,
  • ապահովել կենդանիների և բույսերի հիվանդությունների կանխարգելման արդյունավետ համակարգի ներդրումը,
  • ապահովել գյուղատնտեսական արտադրողների շրջանում գյուղատնտեսությանն առնչվող գիտելիքների և փորձի տարածման ու տեղեկատվության հասանելիության համակարգի ներդրումը,
  • ապահովել գյուղատնտեսության ոլորտի ապահովագրության համակարգի ներդրումը,
  • սահմանել գյուղատնտեսությանն աջակցության հիմնական սկզբունքները, մեթոդաբանությունը և ռազմավարությունը։

Նշված քաղաքականության իրականացման  նպատակով Հայաստանի Հանրապետությունում միջնաժամկետ ժամանակահատվածում պետական բյուջեով նախատեսվող ծախսերը առաջնահերթ  կնպատակաուղղվեն հետևյալ ծրագրերի իրականացմանը.

  • գյուղատնտեսության ոլորտում տնտեսվարողներին և գյուղատնտեսական մթերքների վերամշակող սուբյեկտներին վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման   և փոխհատուցման մեխանիզմների կիրառում,
  • մատչելի մեխանիզմներով՝ ֆինանսական վարձակալությամբ, լիզինգով գյուղատնտեսական և ագրոպարենային ոլորտի տեխնիկական միջոցների մատակարարում,
  • ժամանակակից տեխնոլոգիայով մշակվող ինտենսիվ այգեգործության խթանման միջոցառումներ,
  • ոռոգման արդիական տեխնոլոգիաների ներդրում,
  • կարկտապաշտպան ցանցերի ներդրման աջակցություն,
  • փոխհատուցման մեխանիզմների կիրառմամբ փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների, «խելացի» անասնաշենքերի ներդրում,
  • խաղողագործության և գինեգործության զարգացման միջոցառումներ,
  • հողերի ագրոքիմիական հետազոտություններ և բերրիության բարձրացում,
  • անասնաբուծության զարգացմանն ուղղված պետական աջակցության ծրագրերի իրականացում,
  • անասնապահության ոլորտում առաջադիմական տեխնոլոգիաների ներդրում,
  • գյուղատնտեսությունում ապահովագրական փորձնական ծրագրի իրականացում,
  • տեղեկատվական և խորհրդատվական ոլորտի ամրապնդում և զարգացում,
  • սերմնաբուծության և  սերմապահովության միջոցառումների կազմակերպում,
  • սերմերի որակի ստուգում և պետական սորտափորձարկում,
  • բույսերի պաշտպանության միջոցառումներ,
  • գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ հակահամաճարակային միջոցառումներ,
  • բնական կերհանդակների նպատակային և համակարգված օգտագործում:

Իրականացվող ագրարային քաղաքականության և դրան ուղղված ծրագրերի կենսագործման արդյունքում միջնաժամկետ ժամանակահատվածում յուրաքանչյուր նախորդ տարվա նկատմամբ կապահովվի գյուղատնտեսության համախառն արտադրանքի 3,5-5,5 % աճ:

 

 

 

 

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00