Պետություն-մասնավոր գործընկերություն

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ծրագրով կարևորվել է պետություն-մասնավոր գործընկերության (այսուհետ՝ ՊՄԳ) քաղաքականության մշակումը և ՊՄԳ ծրագրերի արդյունավետ իրականացումը: ՀՀ կառավարության նպատակն է իրականացնել այնպիսի ՊՄԳ ծրագրեր, որոնց շրջանակներում կնքված պայմանագրերը երկարաժամկետ կտրվածքով արդյունավետ կկառավարեն հանրային և մասնավոր գործընկերների միջև բաշխվող ռիսկերը, կնպաստեն ՊՄԳ ծրագրերի շրջանակներում երկրում ենթակառուցվածքների ստեղծմանը և զարգացմանը, ինչպես նաև կապահովեն հանրությանը մատուցվող ծառայությունների որակի և արժեքի վրա հիմնված դրական արդյունքներ։ Նշված նպատակներին հասնելու համար նախաձեռնվել են ՊՄԳ ծրագրերի մշակմանը և իրականացման օրենսդրական դաշտի ձևավորմանն ուղղված գործընթացներ:

ՊՄԳ քաղաքականության մշակման շրջանակներում 2017 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության պետություն-մասնավոր գործընկերության քաղաքականություն» փաստաթուղթը: 2019 թվականի հունիսի 28-ին ընդունվել է «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվում են ՊՄԳ հարաբերությունները, իրականացման չափանիշները, ընթացակարգերը, կառավարման ինստիտուցիոնալ շրջանակներն ու կիրառելի սկզբունքները:

ՊՄԳ իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորումը միտված է ՀՀ–ում արդյունավետ ՊՄԳ ծրագրերի վերհանմանը, մշակմանը, իրագործմանը, խթանմանը և կառավարմանը, ինչպես նաև ՊՄԳ ծրագրերի տվյալների բազայի (PPP DATABASE) ստեղծմանը և ինստիտուցիոնալ միջավայրի ձևավորմանը։

 

   

   

                                                                     

 

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00