Գյուղատնտեսության առջև ծառացած խնդիրների լուծման, մրցունակության բարձրացման տեսանկյունից, առանձնահատուկ կարևորվում է գյուղատնտեսությունում տնտեսվարողների համատեղ գործունեությունը, մասնավորապես` կոոպերատիվների ձևավորման միջոցով:
Կոոպերացիայի խթանման քաղաքականությունն ագրարային ոլորտում վարվող պետական քաղաքականության կարևոր բաղկացուցիչներից է: Վերջինիս մասին են վկայում գյուղատնտեսության ոլորտի պետական քաղաքականության հիմքում դրված մի շարք ուղենշային ծրագրային փաստաթղթերը: Դրանցից են ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագիրը, 2019 թվականի դեկտեմբերի 19֊ի կառավարության N 1886-Լ որոշմամբ հաստատված ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը:
Իրավա-օրենսդրական դաշտ
Սպառողական կոոպերատիվ («Սպառողական կոոպերացիայի մասին» ՀՀ օրենք, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք»)
Գյուղատնտեսական կոոպերատիվ («Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՕ-190-Ն ՀՀ օրենք), Գյուղատնտեսական կոոպերատիվների անդամների ռեեստրի վարման կարգը և պահանջները (ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի N 1187-Ն որոշում)
Տեղեկատվական նյութեր
«Գյուղատնտեսական կոոպերատիվներ /«Միասին աշխատելու օգուտն ու հմայքը» գրքույկ` ԵՀԳԳԶԾ/ENPARD ծրագրի» Տեխնիկական օժանդակություն, «Կոոպերատիվ մարկետինգ» ուսուցման ձեռնարկ
Հանրապետությունում գործում է գյուղատնտեսական տարբեր ուղղվածություն ունեցող շուրջ 497 գյուղատնտեսական և գյուղատնտեսությունում գործունեություն իրականացնող սպառողական կոոպերատիվ, որից՝ 153-ը (31%)՝ գյուղատնտեսական, 344-ը (69%)՝ սպառողական:
Կոոպերատիվների գործունեության հիմնական ուղղություններն են՝ բուսաբուծություն, անասնաբուծություն, խառը գյուղատնտեսություն, պտղաբուծություն, բանջարաբուծություն, հացահատիկային մշակաբույսերի աճեցում, կաթի մթերում ու հավաքագրում, մեղվաբուծություն, գյուղատնտեսական տեխնիկայի միջոցով ծառայությունների մատուցում, արոտավայրերի կառավարում:
ՀՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Բնագավառում առանձնակի կարևորվում է.
ՀՀ էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերը, որոնցում հիմնականում առավել արտոնյալ պայմաններ են սահմանված գյուղատնտեսական կոոպերատիվների համար: Ծրագրերին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։