Արտադրանքի սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկումների վճարների փոխհատուցման ծրագիր

Ծրագրի նպատակը՝ մասնակի փոխհատուցելով պետական ռեգիստրում գրանցված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից արտադրված արտադրանքի համար արտահանվող երկրի հավատարմագրման մարմնի կողմից հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմնի (այսուհետ՝ ՀԳՄ) կողմից ներմուծման և իրացման համար անհրաժեշտ համապատասխանության գնահատման փաստաթղթի (սերտիֆիկատի կամ համապատասխանության հայտարարագրի կամ այլ համարժեք փաստաթղթի, այսուհետ` սերտիֆիկատ) կամ լաբորատոր փորձարկման (արձանագրության ստացման) համար կատարված ծախսերը:

Տնտեսավարողների շրջանակը (շահառու)` պետական ռեգիստրում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, որը՝

ա. դիմում-հայտի ներկայացման տարվա և նախորդող տարվա ընթացքում, իսկ իրավաբանական անձի տվյալ տարվա ընթացքում գրանցված լինելու կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տվյալ տարվա ընթացքում հաշվառված լինելու դեպքում՝ միայն տվյալ տարվա ընթացքում հանդիսանում է հարկման ընդհանուր համակարգում և շրջանառության հարկի համակարգում գործունեություն իրականացրած հարկ վճարող, ինչպես նաև ընթացիկ տարում պետական գրանցում (հաշվառում) ստացած կամ գործունեությունը վերսկսած տնտեսավարող.

բ. ծրագրով սահմանված դիմում-հայտի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում իր նկատմամբ չունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով մեկ միլիոն դրամ և ավելի հարկային պարտավորությունների մասով գանձման որոշում, և հայտի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ․

գ․ չի գտնվում սնանկության կամ լուծարման գործընթացում.

դ․ դիմում-հայտի ներկայացման օրվան նախորդող և ընթացիկ տարվա, իսկ իրավաբանական անձի տվյալ տարվա ընթացքում գրանցված լինելու կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տվյալ տարվա ընթացքում հաշվառված լինելու դեպքում՝ միայն տվյալ տարվա, ավարտված յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված ԱԱՀ և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով ու շրջանառության հարկի հաշվարկներով գործունեության առնվազն 80%-ը ձևավորել և իրականացրել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի»

  • «A (ԷՅ) Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն» բաժնի 01.1 (Ոչ բազմամյա մշակաբույսերի աճեցում), 01.2 (Բազմամյա մշակաբույսերի աճեցում), 01.3 (Տնկիների և այլ տնկանյութերի աճեցում), 01.4 (Անասնաբուծություն) և 03.2 (Ձկնաբուծություն) խմբերում,
  • «C (ՍԻ) Մշակող արդյունաբերություն» բաժնի դասերում ներառված գործունեություն.

«դ» պարբերությամբ սահմանված պահանջը բավարարված համարվելու հիմք է ընդունվում հարկատուի կողմից միջոցառման պայմաններով սահմանված ժամանակահատվածների համար ներկայացված ավելացված արժեքի հարկի կամ շրջանառության հարկի հարկային հաշվարկներում արտացոլված շրջանառությունը:

Ծրագրի շրջանակներում փոխհատուցման ենթակա ծախսերը ներառում են`

  1. փորձարկման դրական արդյունքներ (փորձարկման բոլոր արդյունքները պետք է լինեն դրական) պարունակող արձանագրության տրամադրման համար կատարված ծախսերը.
  2. սերտիֆիկատի տրամադրման համար սերտիֆիկացման սխեմայով (մոդուլով) նախատեսված գործընթացների իրականացման համար կատարված ծախսերը։
  3. սերտիֆիկացման կամ լաբորատոր փորձարկման ծախսը` արտահանման երկրների հավատարմագրման մարմնի կողմից հավատարմագրված ՀԳՄ-ի կողմից սերտիֆիկատի կամ փորձարկման արձանագրության տրամադրման ծառայությունների համար կատարված վճարում (հավաստող փաստաթղթերի համաձայն)։

Փոխհատուցման ենթակա առավելագույն գումարը՝

Ծրագրով նախատեսվում է փոխհատուցել շահառուի՝

  1. սերտիֆիկատի տրամադրման համար կատարված ծախսը՝ սերտիֆիկատի տրամադրման ծախսի 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 100 000 (հարյուր հազար) դրամ.
  2. մեկ տեսակի արտադրանքի (ներառյալ N 2 աղյուսակում նշված արտադրանքի) լաբորատոր փորձարկման համար կատարված ծախսը՝ յուրաքանչյուր ցուցանիշի համար արժեքի 50 %-ը, բայց ոչ ավելի, քան 50 000 (հիսուն հազար) դրամ:

Շահառուն իր ընտրությամբ կարող է դիմել միաժամանակ սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկման, ինչպես նաև միայն սերտիֆիկացման կամ միայն լաբորատոր փորձարկման ծախսի փոխհատուցման համար: Ընդ որում, մեկ շահառուի համար ծրագրի շահառու դիտարկվելուց հետո մեկ տարվա ընթացքում արտահանված արտադրանքի համար տրամադրվող աջակցությունը չի կարող գերազանցել 5.000.000 (հինգ միլիոն) դրամ չափաքանակը:

Լաբորատոր փորձարկման համար ծախսի փոխհատուցում ստանալու նախապայման է հանդիսանում լաբորատոր փորձարկման հիման վրա տվյալ արտադրատեսակի սերտիֆիկատի գրանցումը/տրամադրումը։

Փոխհատուցման պայմանները՝ մինչև 2027 թվականի նոյեմբերի 1-ին տասնօրյակը, եթե՝

  1. շահառուն բավարարում է ծրագրի 5-րդ կետով սահմանված պայմանները.
  2. շահառուի կողմից ներկայացվում է մաքսային հայտարարագիր, որով հավաստվում է, որ սերտիֆիկատի կամ փորձարկման արձանագրության ստացմանը հաջորդած քառասունօրյա ժամանակահատվածում կազմակերպությունն արտահանել է այն արտադրանքը, որի համար ստացվել է ներկայացված սերտիֆիկատը կամ փորձարկման արձանագրությունը:

Բացառություններ՝ բացառությամբ դիմում-հայտը ներկայացնելու կամ նախորդող օրացուցային տարվա ընթացքում միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող տնտեսավարողների, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի 18 «Պոլիգրաֆիական գործունեություն, գրառված կրիչների բազմացում», 33 «Մեքենաների և սարքավորանքի նորոգում և տեղադրում» դասերում ներառված գործունեության:

** Ծրագրի իմաստով՝

  1. արտահանում՝ Հայաստանի Հանրապետությունում արտադրված արտադրանքի՝ «արտահանում» մաքսային ընթացակարգով սահմանված գործընթացը դեպի N 1 աղյուսակով սահմանված արտահանման երկրներ (այսուհետ՝ արտահանման երկրներ).
  2. սերտիֆիկատին համարժեք համապատասխանության գնահատման փաստաթուղթ՝ համապատասխանության գնահատման այն փաստաթուղթը, որը ներմուծման երկրում սերտիֆիկատի փոխարեն կարող է հիմք հանդիսանալ արտադրանքի ներմուծման համար։

Դիմելու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերը

Շահառուն սերտիֆիկատի կամ փորձարկման արձանագրության ստացման համար ՀԳՄ-ին պետք է դիմի ծրագրի ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից սկսած (մինչև ծրագրի ուժի մեջ մտնելը շահառուի կողմից կատարված ծախսերը չեն փոխհատուցվում)։ Շահառուի կողմից դիմում-հայտը պետք է ներկայացվի սերտիֆիկատը կամ փորձարկման արձանագրությունն ստանալուց հետո, բայց ոչ ուշ, քան 4 ամսվա ընթացքում։ շահառուն պետք է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ՝ լիազոր մարմին) secretariat@mineconomy.am էլեկտրոնային փոստի հասցեին սահմանված կարգով ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում-հայտ՝ համաձայն N 1 ձևի․

2) շահառուի՝ պետական ռեգիստրում գրանցված կազմակերպության գրանցման համարի կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարի պատճենը․

3) շահառուի կողմից տրված` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանող գրավոր համաձայնությունը` ծրագրի շրջանակներում շահառուի վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը ՊԵԿ-ի կողմից լիազոր մարմնին տրամադրելու համար․

4) շահառուի գրավոր համաձայնությունը 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում փոխհատուցվող ամբողջ գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու մասին՝ կիրառելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 9-ի N 283-Ն որոշմամբ սահմանված պահանջը, եթե աջակցությունը տրամադրելուց հետո պարզվի՝

ա․ այն ստանալու համար շահառուն տրամադրել է ոչ ամբողջական, խեղաթյուրված կամ կեղծ տեղեկատվություն, որոնց դեպքում շահառուն կենթարկվի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված պատասխանատվության,

բ․ այն ստանալուց հետո ծրագրի գործողության ընթացքում վերջինիս նկատմամբ հարուցվող հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթի շրջանակներում ընդունվել է հարկային պարտավորությունների գանձման որոշում.

5) ծրագրի 5-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված սերտիֆիկատը կամ փորձարկման արձանագրությունը.

6) փորձարկման լաբորատորիայի կամ սերտիֆիկացման մարմնի միջև կնքված համապատասխանության գնահատման ծառայության մատուցման պայմանագրի պատճենը.

7) մաքսային հայտարարագրի պատճենը.

8) շահառուի բանկային հաշվեհամարը և շահառուի կողմից սերտիֆիկացման կամ լաբորատոր փորձարկումների մատուցման պայմանագրի հիման վրա կատարված վճարումը հաստատող բանկային հաշվի քաղվածքը:

12. Շահառուն սերտիֆիկատի կամ փորձարկման արձանագրության ստացման համար ՀԳՄ-ին պետք է դիմի ծրագրի ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից սկսած (մինչև ծրագրի ուժի մեջ մտնելը շահառուի կողմից կատարված ծախսերը չեն փոխհատուցվում)։ Շահառուի կողմից դիմում-հայտը պետք է ներկայացվի սերտիֆիկատը կամ փորձարկման արձանագրությունն ստանալուց հետո, բայց ոչ ուշ, քան 4 ամսվա ընթացքում։

Շահառուի դիմումների N 1 Ձևը ներկայացված է «Արտադրանքի սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկումների վճարների փոխհատուցման ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության՝ 2025 թվականի հունիսի 5-ի N 735-Ն որոշմամբ՝  https://www.arlis.am/hy/acts/207957/latest  էլեկտրոնային հղմամբ

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով։ 

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել՝ +374 11 597 183 կամ +374 11 597 166  հեռախոսահամարով։ 

  ԹԵԺ ԳԻԾ` 81-40

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00