Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային ծրագիր

Ծրագրի նպատակը՝ բարձրացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ընկերությունների արտադրողականությունը:

Տնտեսավարողների շրջանակը՝ ՀՀ տարածքում գրանցված և գործունեություն իրականացնող կազմակերպություններ, ովքեր ծրագրին դիմելուն նախորդող 12 ամսվա ընթացքում ներգրավել են բարձր որակավորում ունեցող մասնագետ։

Շահառու չեն կարող դառնալ այն տնտեսավարողները, որոնց աշխատողների թվաքանակը ծրագրին դիմելու պահին կազմում է մինչև 10-ը, ընդ որում, ծրագրի ամբողջ ընթացքում տնտեսավարողի աշխատողների թվաքանակը չպետք նվազի 10-ից, իսկ ԲՈՈՒՄ չեն կարող համարվել այն աշխատողները, ովքեր հանդիսանում են կազմակերպության տնօրեն կամ զբաղեցնում են դրան հավասարեցված այլ պաշտոն։

Բարձր որակավորում ունեցող մասնագետ՝

  • տնտեսավարողի կողմից ծրագրին դիմելու պահին նախորդող 30 ամսից առնվազն 12-ը ապրել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, տնտեսավարողի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել առնվազն 2 ամիս անընդմեջ և համապատասխանում է ստորև նշված պայմաններից մեկին՝
  • ավարտել է ծրագրին դիմելու տարում հրապարակված QS համաշխարհային համալսարանների վարկանիշի (QS World University Rankings) առաջատար 400 (չորս հարյուր) ԲՈՒՀ-երից որևէ մեկը,
  • ունի նվազագույնը 10 (տասը) տարվա աշխատանքային փորձ հետևյալ վարկանիշային կամ ինդեքս թողարկող ընկերությունների կողմից թողարկված վարկանիշի կամ ինդեքսի մաս կազմող ընկերություններում

Փոխհատուցման չափը՝ աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների՝

  • 10%-ը, սակայն ոչ ավելի, քան ամսական 1 000 000 (մեկ միլիոն) դրամ և ոչ ավելի, քան փոխհատուցման ժամանակահատվածի համար վճարված և պետական այլ նպատակային ծրագիրների շրջանակներում վերադարձված եկամտային հարկի տարբերությունը,
  • 30%-ը, սակայն ոչ ավելի, քան ամսական 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) դրամը,
  • վերջիններիս կողմից նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կրթական և հետազոտական ծառայություններ մատուցող կազմակերպություններում դասավանդելու դեպքում հիմնական աշխատավայրի աշխատավարձի նշյալ փոխհատուցումից բացի, կփոխհատուցվի նաև կրթական և հետազոտական ծառայություններ մատուցող կազմակերպության կողմից վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 50%-ը, սակայն ոչ ավելի, քան գումարային ամսական 2 000 000 (երկու միլիոն) դրամը։


ՀՀ Կառավարության՝ 26 մարտի 2020 թվականի N 355-Լ որոշում

Նպատակային ծրագիրը իրականացվում էր «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի թիվ 640-Ա որոշմամբ ՊՈԱԿ-ը լուծարվում է և նպատակային ծրագրի իրականացման բնականոն ընթացքը ապահովելու նպատակով նպատակային ծրագիրը իրականացվում է Էկոնոմիկայի նախարարության կողմից։

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00