Գլխավոր

ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ

Փոքր և միջին ձեռնարկատիրություն

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

 

Փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) ոլորտը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության տնտեսական համակարգի հիմնասյունը և զարգացման դինամիկայի գլխավոր ցուցիչը։ ՓՄՁ Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացման, ներառականության և կայուն զարգացման ապահովման կարևորագույն գործոններից է:

2011 թվականին Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ սահմանումը աշխատողների միջին ցուցակային թվաքանակի մասով համապատասխանեցվել է Եվրամիության անդամ երկրներում գործող ՓՄՁ սահմանման հետ, որի համաձայն, ՓՄՁ սուբյեկտները վարչական նպատակներով դասակարգվում են ըստ ստորև ներկայացված չափանիշների․

ՓՄՁ ոլորտում Կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը, ՓՄՁ սուբյեկտների արտադրողականության և մրցունակության բարձրացմանը, տնտեսության կառուցվածքային դիվերսիֆիկացմանը, բարձր ավելացված արժեք ստեղծող գործունեության խթանմանը, նոր ձեռնարկությունների ձևավորմանը, ֆինանսական ռեսուրսների հասանելիության ընդլայնմանը, նորարարական և թվային լուծումների ներդրմանը, արտահանմանը միտված բիզնեսների զարգացմանը, ինչպես նաև ձեռնարկատիրական ամբողջ արժեշղթայում ներգրավված սուբյեկտների եկամուտների աճին։

ՓՄՁ ոլորտի զարգացման պետական քաղաքականության շրջանակում որպես հիմնական գերակայություններ սահմանվում են՝ ձեռնարկատիրական միջավայրի բարելավումը, բիզնես նախաձեռնությունների մեկնարկի խթանումը, գործող ՓՄՁ սուբյեկտների տեխնոլոգիական արդիականացումը, մարդկային կապիտալի և ձեռնարկատիրական հմտությունների զարգացումը, մարզային ձեռնարկատիրության ակտիվացումը, ֆինանսավորման այլընտրանքային գործիքների զարգացումը, ինչպես նաև պետություն–մասնավոր համագործակցության ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդումը։

 

ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿ

Հայաստանի ՓՄՁ համակարգը վերջին տարիներին ոչ միայն քանակապես է աճել, այլ նաև զգալիորեն մեծացրել է տնտեսական կշիռը։ Ներկայացված տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2017–2024 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ հատվածը գրանցել է զգալի աճ և ընդլայնում։ տվյալները ցույց են տալիս, որ ՓՄՁ կառուցվածքում գերակշռում են գերփոքր ձեռնարկությունները, ինչը կարևորում է դրանց աճի, արտադրողականության բարձրացման և փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանն ուղղված քաղաքականության շարունակական իրականացումը։

2024 թվականին տնտեսավարողների քանակի կառուցվածքն ըստ ՏԳՏԴ խմբ.  բաժինների ունի հետևյալ բաշխվածքը՝

 

 

Խոշոր ներդրումային ծրագրերի ուղեցույց

Կորպորատիվ կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00