Կորոնավիրուսի (COVID-19) հետևանքները ՓՄՁ ոլորտի սուբյեկտների համար և դրանց հաղթահարման գործիքներ

2020 թվականի փետրվարից կորոնավիրուսի (COVID-19) բռնկումը համաշխարհային տնտեսության մեջ առաջացրեց արտակարգ իրավիճակ և գլոբալ տնտեսական աճի դանդաղում, քանի որ առկա սահմանափակումները վնասում են տնտեսության արտահանմանն ուղղված արդյունաբերության և գյուղատնտեսության առանցքային ոլորտները, զբոսաշրջությանն ու հյուրանոցային տնտեսությանը։ Կազմակերպությունները ճգնաժամի պատճառով բախվել են մի շարք խնդիրների, որոնցից են ինչպես աշխատողների աշխատավայրում լինելու հետ կապված սահմանափակումները և մատակարարման շղթաների խափանումները, այնպես էլ պահանջարկի անկումը՝ սպառողների վարքագծային փոփոխության և կառավարության կողմից կիրառվող սահմանափակումների հետևանքով։ Չնայած այն հանգամանքին, որ նշված խնդիրները բնորոշ են թե՛ խոշոր, թե՛ փոքր և միջին ձեռնարկություններին, ճգնաժամը հատկապես ծանր հարված էր ՓՄՁ ոլորտին։

Կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջ եկած մարտահրավերներին դիմակայելու նպատակով ՀՀ կառավարության կողմից 26․03․2020թ․-ին ընդունվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված համալիր միջոցառումների փաթեթը, որով  նախատեսում է ՀՀ տնտեսվարողներին օժանդակության տրամադրման մի քանի գործիք, մասնավորապես․

  1. Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման ներքո նախատեսված է արտոնյալ պայմաններով վարկերի տրամադրում՝ միտված վարկառուների ներկա իրավիճակով պայմանավորված խնդիրների և ժամանակավոր դժվարությունների լուծմանը։ Օժանդակությունը կիրառելի է այն վարկերի համար, որոնք տրամադրվում են տնտեսվարողներին բացառապես նշված որոշմամբ սահմանված ծախսերի իրականացման նպատակով՝ տրամադրման համար պարտադիր չափորոշիչներին և անհրաժեշտ պահանջներին համապատասխանելու դեպքում:
  2. Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառման նպատակն է աջակցել գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողներին՝ մեղմելու կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված խնդիրները։
  3. Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառման (ավարտվել է) նպատակն էր հրատապ օգնության ձեռք մեկնել ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող, միջոցառմամբ սահմանված չափանիշներին համապատասխանող տնտեսվարողներին՝ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու կամ փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու համար։ Միջոցառման շրջանակում առավելագույնը 50 մլն ՀՀ դրամի չափով օժանդակություն է տրամադրվել տնտեսվարողներին՝ ՀՀ տարածքում գործող բանկերից կամ վարկային հաստատություններից ստացվող նպատակային արտոնյալ վարկերի տեսքով։
  4. Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ, տասնութերորդ (ավարտվել են) և քսանմեկերորդ միջոցառումների նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով ՀՀ առանձին տնտեսվարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանմանը՝ միանվագ դրամաշնորհների տրամադրման միջոցով։
  5. Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման նպատակն է միանվագ դրամաշնորհի տրամադրման միջոցով օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով ՀՀ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող առանձին տնտեսվարողներին:
  6. Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնյոթերորդ միջոցառման նպատակը կորոնավիրուսի տարածման հետևանքով ՀՀ բարձր տեխնոլոգիաների ոլորտի առանձին տնտեսվարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանության օժանդակումն է, ինչպես նաև ոլորտում նորարարական գաղափարների իրագործման և առևտրայնացման խթանումը։
  7. Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնիններորդ միջոցառման նպատակն է ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնման և ֆինանսների հասանելիության բարձրացման միջոցով նպաստել «զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող շահառուների ձեռնարկատիրական գաղափարների իրագործմանը և շահառուների գործարար ծրագրերի նորարարական զարգացմանը: Միջոցառմամբ համալրվել է ՓՄՁ պետական աջակցության տարեկան ծրագրերի շրջանակներում ձևավորված Ներդրումների աջակցման կենտրոնի երաշխիքային դրամագլուխը, որը նախատեսված է միջոցառման պահանջներին բավարարող իրատեսական ձեռնարկատիրական ծրագրերի՝ երաշխիքային ապահովմամբ վարկավորման համար։
  8. Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներեքերորդ միջոցառման նպատակն է օժանդակություն տրամադրել զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում ՀՀ տնտեսվարողներին՝ վերջիններիս մոտ առաջացած ֆինանսական խնդիրները մեղմելու, նրանց գործունեության շարունակականությունն ապահովելու և առկա աշխատատեղերը պահպանելու համար։
  9. Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանչորսերորդ միջոցառման նպատակն է օժանդակել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականին գյուղատնտեսական հումքի, այդ թվում՝ խաղողի վերամշակմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով վերջիններիս մոտ պատրաստի արտադրանքի ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմմանը և խաղողի գնումների համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավմանը:
  10. Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանհինգերորդ միջոցառման նպատակը զբոսաշրջության ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերություններին աջակցելն է 2020 թվականի ապրիլի 1-ից սկսած չվճարված տոկոսագումարների 75 տոկոսի փոխհատուցման միջոցով, որը կնպաստի վերջիններիս վարկային պարտավորությունների կատարմանը՝ իրենց գործունեության շարունակականությունն ապահովելու, ինչպես նաև զարգացման նպատակով ձեռքբերված վարկի դիմաց գրավի առարկա հանդիսացող գույքը պաշտպանելու համար։

Կորոնավիրուսի համավարակի հետևանքով համախառն ներքին արդյունքը 2020 թվականի 1-ին կիսամյակում կրճատվել է (-5.7%), ինչը հիմնականում մշակող արդյունաբերության, կացություն և հանրային սննդի, ինչպես նաև առևտրի ոլորտների անկումների արդյունք է։ Տնտեսական անկումը շարունակվում է պահպանվել ընթացիկ տարում։ 2020 թվականի հունվար-օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ կազմել է -6.4%: Անկումը ձևավորվել է ծառայությունների (-10.8%), առևտրի (-11.5%) և շինարարության (-19.1%) ոլորտների անկումների հաշվին։

Ինտեգրված լինելով գլոբալ արժեշղթաներում` համաշխարհային տնտեսական դանդաղման ազդեցություններն անուղղակիորեն արտացոլվում են Հայաստանի տնտեսության, հատկապես Հայաստանի արտահանման նկատմամբ պահանջարկի վրա։ 2020 թվականի հունվար-օգոստոսին ապրանքային արտահան ծավալը կազմել է 1567.9 մլն ԱՄՆ դոլար՝ նվազելով նախորդ տարվա նկատմամբ 106.4 մլն ԱՄՆ դոլարով կամ 6.0%-ով։ Համախառն ապրանքային արտահանման ծավալների կրճատումը մեծամասամբ պայմանավորվել է հետևյալ ապրանքների գծով․

  • Կոնյակ՝ անկումը կազմել է -26 մլն ԱՄՆ դոլար կամ -18.8%,
  • Երկաթամիահալվածք՝ անկումը կազմել է –-7.6 մլն ԱՄՆ դոլար կամ -28.4%,
  • Ադամանդե քար՝ անկումը կազմել է -19.5 մլն ԱՄՆ դոլար կամ -53.1%,
  • Ծխախոստ՝ անկումը կազմել է -15.5 մլն ԱՄՆ դոլար կամ -9.6%,
  • Ոսկերչական իրեր՝ անկումը կազմել է -15.3 մլն ԱՄՆ դոլար կամ -52.4%։

Համավարակի հետևանքով տնտեսության առավել տուժած ոլորտներից է զբոսաշրջության ոլորտը։ 2020 թվականի հունվար-հունիսին զբոսաշրջային այցելությունները կազմել են 331264 մարդ, ինչը շուրջ 458791-ով կամ շուրջ 60%-ով պակաս:

Հայաստանում 2021թ․ նախատեսվող ցուցահանդես-տոնավաճառների ցանկ

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

ԵՄ արտահանում ԵՄ «GSP+» REX միջոցով

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐԳԵԼՔ

(+374 11) 597 150, (+374 11) 597 153

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00