Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիր

2025 թվականի հունվարի 23-ին ընդունվել է «Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության N 98-Ն որոշումը, ըստ որի Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպություններին և Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերին տրամադրվում է օժանդակություն  Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող ապրանքների Եվրոպական միության անդամ հանդիսացող պետություն, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն և Կանադա արտահանման դեպքում ներմուծվող երկրի օրենսդրությանը համապատասխան այդ ապրանքի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափով հաշվարկված գումարին համարժեք չափով։

Պարտադիր պահանջներ՝

Արտահանումը պետք է լինի Եվրոպական միության անդամ հանդիսացող պետություն, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կամ Կանադա։

Արտահանվող ապրանքը պետք է լինի մշակող արդյունաբերության (տնտեսական գործունեության տեսակի դասակարգիչ՝ C) արտադրանքը (ապրանքը) (բացառությամբ՝ ՏԳՏԴ C 12, ՏԳՏԴ C 19, ՏԳՏԴ C 24, ՏԳՏԴ C 32.1), որի ծագման երկիրը Հայաստանի Հանրապետությունն է։ Ծրագրի իմաստով ապրանք է հանդիսանում նաև C 24.2, C 24.42.0-ից ալյումինե նրբաթիթեղի արտադրության արտադրանքը և ալյումինե նրբաթիթեղից, որպես հիմնական բաղադրիչ, ալյումինե շերտավորված նրբաթիթեղի արտադրության արտադրանքը, որոնց ծագման երկիրը Հայաստանի Հանրապետությունն է:

Հայաստանի Հանրապետությունից արտահանումը պետք է կատարված լինի  «Արտահանում» կամ «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով:

Արտահանողի նկատմամբ հայտի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չպետք է լինի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով մեկ միլիոն դրամ և ավելի հարկային պարտավորությունների մասով գանձման որոշում, և արտահանողը հայտի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չպետք է ունենա հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն հայտ պետք է ներկայացվի  ապրանքի արտահանման գործընթացի ավարտից (ապրանքները Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու ամսաթվից) հետո վեցամսյա ժամկետում։

Ներկայացվող փաստաթղթեր՝

Փոխհատուցում ստանալու նպատակով հայտատուն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում հայտ՝ համաձայն N 1 ձևի՝  կցելով հետևյալ փաստաթղթերը՝

  1. արտահանման մաքսային հայտարարագրի («մաքսային տարածքում վերամշակում» ընթացակարգով ներմուծած և հետագայում «վերաարտահանում» ընթացակարգով արտահանած հայկական ծագման ապրանքների դեպքում՝ այդ ապրանքների ստացման նպատակով վերամշակման ծառայության արժեքը հավաստող փաստաթղթերի (հաշվարկային փաստաթուղթ, ոչ ռեզիդենտին տրամադրվող՝ ապրանքի մատակարարումը հավաստող փաստաթուղթ (ինվոյս), պայմանագիր և այլն), հաշվարկային փաստաթղթի, ներմուծող և արտահանող կողմերի միջև կնքված արտահանման մասին պայմանագրի և արտահանումը հավաստող այլ փաստաթղթերի պատճենները, ներմուծման հայտարարագրերի պատճենները՝ հաստատելով, որ պատճենները համապատասխանում են բնօրինակին.
  2. արտահանվող ապրանքի խմբաքանակի՝ Հայաստանի Հանրապետության ծագումը հավաստող փաստաթղթի պատճենը՝ հաստատելով, որ համապատասխանում է բնօրինակին.
  3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում պետական գրանցումը հավաստող վկայականի պատճենը.
    բանկային հաշվեհամարը.
  4. հայտարարություն՝ համաձայն N 2 ձևի.
  5. այլ տեղեկություն՝ հայտատուի ցանկությամբ:

Փաստաթղթերի համապատասխանության դեպքում շահառուի հետ կնքվում է  պայմանագիր։

Ծրագրի շրջանակներում շահառուներին տրամադրվող փոխհատուցման չափը՝

Օժանդակության տրամադրման գումարը ապրանքի արտահանումից հետո ներմուծվող երկրի օրենսդրությամբ այդ ապրանքի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափին համապատասխան հաշվարկված գումարի չափն է, եթե ներմուծման երկիր ապրանքի համար սահմանված չէ մաքսատուրքի զրոյական դրույքաչափ։ Ընդ որում, եթե ներմուծման երկրում որևէ ապրանքի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափն ավելին է, քան 20 %-ը, ապա օժանդակության գումարի հաշվարկման համար որպես հաշվարկային մեծություն հիմք է հանդիսանում 20 % դրույքաչափ։

Օժանդակության տրամադրման գումարի հաշվարկման համար հիմք է հանդիսանում արտահանող երկրի ապրանքային հայտարարագրի մաքսային արժեքի («մաքսային տարածքում վերամշակում» ընթացակարգով ներմուծած և հետագայում «վերաարտահանում» ընթացակարգով արտահանած հայկական ծագման ապրանքների դեպքում՝ այդ ապրանքների ստացման նպատակով վերամշակման ծառայության արժեքի) և ներմուծման երկրում փաստացի կիրառված մաքսատուրքի դրույքաչափով հաշվարկված գումարը։ Ընդ որում, եթե արտահանող երկրի ապրանքային հայտարարագրի մաքսային արժեքի և ներմուծման երկրում փաստացի կիրառված մաքսատուրքի դրույքաչափով հաշվարկված գումարն ավելի մեծ է, քան ներմուծման երկրի ապրանքային հայտարարագրի մաքսային արժեքի և ներմուծման երկրում փաստացի կիրառված մաքսատուրքի դրույքաչափով հաշվարկված գումարը, ապա փոխհատուցումը տրվում է դրանցից նվազագույնի չափով։

Ծրագիրը գործում է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կատարված արտահանումների համար:

Ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով


Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել՝ +374 11 597 146 հեռախոսահամարով։

 ԹԵԺ ԳԻԾ` 81-40

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00