Կանաչ տնտեսությունը դիտարկվում է որպես կայուն տնտեսական զարգացման ենթահամակարգ, որտեղ տնտեսությունը և շրջակա միջավայրը չեն հակադրվում միմյանց, այլ կազմում են սիներգիկ և փոխսպասարկող համակարգերի խումբ, որտեղ գլխավոր առաջ մղող գործոնը ստեղծարարությունն ու նորարարությունն է, իսկ հիմնական չափողականությունը` կայուն արդյունավետությունը: Այն զարգացման տեխնոլոգիա է և վարքագծային մոդել, որը ներառում է նաև քաղաքականության համարժեք շրջանակ, մեխանիզմներ ու գործիքակազմ։
Կանաչ տնտեսության բանաձևումը հենվում է կայուն զարգացման հիմնարար դրույթների, այն է` տնտեսական աճի, մարդկային բարեկեցության բարելավման, հավասար հնարավորությունների և շրջակա միջավայրի ռիսկերի նվազեցման վրա և ենթադրում է խթանների և մեխանիզմների համակարգի ձևավորում՝ ռեսուրսների կառավարման կատարելագործման, արտադրողականության աճի, լավագույն հասանելի տեխնոլոգիաների և նորարարությունների կիրառման միջոցով։
ԿԱՆԱՉ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կանաչ և կայուն տնտեսական զարգացման շրջանակում 2025 թվականի նոյեմբերի 12-ին ընդունվել է ՀՀ վարչապետի «Կանաչ, կայուն և շրջանաձև տնտեսության զարգացման շրջանակային գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1028-Լ որոշումը, որի նպատակն է կանաչ տնտեսության խթանման ճանապարհով նպաստել ցածր ածխածնային հետագծով տնտեսական զարգացմանը։
Որոշմամբ նախատեսվել է կանաչ տնտեսության անցման ընդհանրական և ոլորտային գործողություններ, մասնավորապես.
ԿԱՆԱՉ ՏԱՔՍՈՆՈՄԻԱ

Կանաչ և կայուն տնտեսական զարգացման շրջանակում 2025 թվականի հունիսի 26-ին ընդունվել է ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում կանաչ, անցումային և նպաստող ծրագրերի և միջոցառումների տեսակների դասակարգման համակարգը (տաքսոնոմիան) հաստատելու մասին» N 852-Լ որոշումը:
Որոշմամբ սահմանվել են հետևյալ առաջնահերթ ուղղությունները՝ գյուղատնտեսություն, անտառներ և ջրաճահճային տարածքներ, էներգետիկա, կենսավառելիք, ցամաքային տրանսպորտ, պահպանվող տարածքների կառավարում և կայուն զբոսաշրջություն, հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների և թվայնացման ենթակառուցվածք, ջրային ռեսուրսներ և ջրային համակարգեր, թափոնների կառավարում, հանքարդյունաբերություն, մշակող արդյունաբերություն, շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության տեխնոլոգիաներ, քաղաքաշինություն։
Տաքսոնոմիայի հիմնական գործիքակազմն ընդգրկում է կանաչ ենթակառուցվածքներում ներդրումների խրախուսումը։