Տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող առևտրային ընկերություններին պետական աջակցության տրամադրման ծրագիր

Հայաստանի Հանրապետությունում տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող առևտրային ընկերություններին պետական աջակցության տրամադրման ծրագրի շրջանակներում աջակցություն է տրամադրվում այն առևտրային ընկերություններին, որոնք բավարարում են հետևյալ պահանջները․

  1. դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ․
  2. սնանկության վարույթում ներգրավված չէ որպես պարտապան, և վերջինիս նկատմամբ ներկայացված չէ սնանկության դիմում․
  3. ներդրումային ծրագրում կատարվել է առնվազն 1 մլրդ ՀՀ դրամին համարժեք գումարի կապիտալ ներդրում, որն ամբողջությամբ ուղղվել է տնտեսապես բարդ ապրանքների արտադրության հիմնմանը կամ ընդլայնմանը և բացառությամբ մեկնարկային աջակցության տրամադրման դեպքի՝ բավարարվում են հետևյալ չափանիշները․

ա․ շահառուի տարեկան իրացման շրջանառությունում տնտեսապես բարդ ապրանքների իրացման մասնաբաժինը կազմել է առնվազն 30% և պակաս չէ արտադրության մեկնարկի տարվան նախորդող տարվա՝ իրացման շրջանառությունում տնտեսապես բարդ ապրանքների իրացման շրջանառության մասնաբաժնից: Իրացման շրջանառության հաշվարկում ներառվում են միայն տնտեսապես բարդ այն ապրանքները, որոնց ծագման երկիրը Հայաստանի Հանրապետությունն է․

 բ․ շահառուի տարեկան  իրացման  շրջանառության  առնվազն  30%-ը  ձևավորվել է արտաքին շուկաներում իրացումից։

 Աջակցությունը տրվում է 3 փուլով․

Առաջին փուլն է արտադրության մեկնարկի աջակցությունը, որը կազմում է կապիտալ ներդրումների 10 %-ը և տրամադրվում է ներդրումների արդյունքում տնտեսապես բարդ ապրանքների արտադրության մեկնարկից հետո։

Երկրորդ փուլով աջակցության չափը կազմում է կապիտալ ներդրումների 5%-ը և այն տրամադրվում է տնտեսապես բարդ ապրանքների եռամսյակի ընթացքում ներդրումային ծրագրով նախատեսված կապիտալ ներդրումների 10%-ի չափով իրացման պարագայում.

Երրորդ փուլով աջակցության չափը կազմում է կապիտալ ներդրումների 20%-ը, իսկ տարեկան առավելագույն գումարը կազմում է շահառուի կողմից պետական բյուջե վճարված շահութահարկի 100%-ի և եկամտային հարկի 50%-ի հանրագումարը։

ՈՒստի աջակցության առավելագույն չափը ներդրումային ծրագրի ամբողջ ընթացքում կազմելու է տնտեսավարողի կողմից կատարված կապիտալ ներդրումների արդյունքում ստեղծված ակտիվների իրական արժեքի  մինչև 35 %-ը։

Առաջարկվող աջակցության ծրագրի իրագործումը կնպաստի երկրում առաջատար տեխնոլոգիաների տարածմանը, ինչպես նաև բարձր ավելացված արժեքով ապրանքների թողարկման և արտահանման խթանմանը, ինչն էլ ուղղակիորեն կազդի երկրի ՀՆԱ-ի առաջանցիկ աճին։

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով։ 

ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2024 թվականի սեպտեմբերի 27-ի N 2432-Լ հրաման՝ «2025 թվականի համար տնտեսապես բարդ ապրանքների ցանկը հաստատելու մասին»

ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 6-ի N 2466-Լ հրաման՝ «Ներդրումային պայմանագրի օրինակելի ձևը, ներդրումային պայմանագրերի ռեեստրի վարման կարգը և 2024 թվականի համար տնտեսապես բարդ ապրանքների ցանկը հաստատելու մասին»

 ԹԵԺ ԳԻԾ` 81-40

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00