Միջոցառման նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ արդիականացնելու արտադրական հնարավորությունները և խթանելու նոր տեխնոլոգիաների ներմուծումը ՀՀ, որը կբերի արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մրցունակության բարձրացման և աշխատանքի արտադրողականության աճի։
Միջոցառման շրջանակներում շահառուներին հնարավորություն է ընձեռնվում ստանալ ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված ՀՀ դրամով կամ արտարժույթով վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորում։ Վարկի/լիզինգի առարկա կարող են հանդիսանալ՝
*Հյուրանոցային տնտեսության օբյեկտների կառուցման կամ վերակառուցման նպատակով տրամադրվող վարկերի դեպքում ֆինանսական կազմակերպությունը հայտը՝ կից ներդրումային նախագծով և դրա գնահատման համար հիմք հանդիսացող փաստաթղթերով, ներկայացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտե՝ ծրագրի պահանջներին, «Զբոսաշրջության մասին» օրենքով և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված նվազագույն պահանջներին ու չափորոշիչներին, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման պետական քաղաքականության առաջնահերթություններին համապատասխանության մասնագիտական գնահատման նպատակով։
Կոմիտեն հայտն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է մասնագիտական եզրակացություն։ Հայտի վերաբերյալ որոշումը ֆինանսական կազմակերպությունն ընդունում է՝ հիմք ընդունելով իր կողմից իրականացված ֆինանսատնտեսական գնահատման արդյունքները և կոմիտեի մասնագիտական եզրակացությունը։
Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառու իրավունք ունի մեկ անգամ գործող վարկային կամ լիզինգային պարտավորությունը մեկ ֆինանսական կազմակերպությունից այլ ֆինանսական կազմակերպություն տեղափոխելու (վերաֆինանսավորելու)։ Պարտավորության տեղափոխման դեպքում պետական սուբսիդավորումը շարունակվում է ծրագրով սահմանված պայմաններով՝ առանց սուբսիդավորման ընդհանուր ժամկետի երկարաձգման։
Վարկի/լիզինգի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված է սահմանված մինչև 6 ամիս։
Վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման չափը սահմանվում է՝
Վարկի դեպքում՝
Լիզինգի դեպքում՝
Հայաստանի Հանրապետության մարզերում (բացառությամբ Երևան քաղաքի) հյուրանոցային տնտեսության օբյեկտների կառուցման կամ վերակառուցման նպատակով տրամադրվող վարկերի դեպքում սուբսիդավորման չափը սահմանվում է՝
Վարկի/լիզինգի սուբսիդավորվող առավելագույն չափը սահմանվում է՝
Ժամկետները՝
Ծրագրի առանձնահատկությունները․
1.Փոխկապակցված կազմակերպությունների խմբի դեպքում, եթե խմբի որևէ ընկերություն օժանդակության համար դիմելուն նախորդող 12 ամսվա ընթացքում կանոնադրական կապիտալում կատարել է 200 մլն դրամ և ավել ներդրում, ապա խմբի բոլոր ընկերությունների համար սահմանվում է հավելյալ արտոնություն։ Նշված գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի/լիզինգի սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը յուրաքանչյուր վարկի/լիզինգի համար սահմանվում է կանոնադրական կապիտալում կատարված յուրաքանչյուր ներդրման հնգապատիկի չափով, բայց ոչ ավելի, քան 10 մլրդ դրամ (արտարժույթով վարկավորման մասնաբաժինը՝ 5 մլրդ դրամին համարժեք դրամ)՝ փոխկապակցված կազմակերպությունների խմբի մեջ ներառված տնտեսավարողների՝ նպատակային ծրագրի շրջանակներում տրամադրված վարկի/լիզինգի սուբսիդավորվող մասի հանրագումարով:
2.Հարկման ընդհանուր համակարգում գործող ընկերությունները, որոնք ներգրավում են վարկ/լիզինգ՝ թվայնացման կամ արտադրողականության խորհրդատվության համար, կարող են ստանալ հավելյալ աջակցություն, եթե՝
Սամանված պայմանների բավարարման դեպքում, բացի նպատակային ծրագրով նախատեսված վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումից, կփոխհատուցվի նաև նշված պայմանները բավարարելու հաջորդող ամսվա 1-ի դրությամբ վարկի մնացորդային գումարի 50%-ը՝ կազմակերպության կողմից նշված պայմանների համապատասխանությունը հավաստող տեղեկատվությունը տրամադրելուց հետո: Սույն մասով նախատեսված հավելյալ փոխհատուցմանը նախորդող տարվա ֆինանսական հաշվետվությունները պետք է ուղեկցվեն այնպիսի աուդիտորական կազմակերպության եզրակացությամբ, որի տարեկան շրջանառությունը գերազանցում է 400 մլն դրամը և ներգրավվող փորձագետը կամ խորհրդատվական կազմակերպությունը պետք է համապատասխանի ծրագրով սահմանված պահանջներին։
Միջոցառման թիրախներն են հետևյալ ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները․
Դիմելու կարգ
Ծրագրի շահառու դառնալու համար անհրաժեշտ է դիմել գործընկեր ֆինանսական կառույց.
Ֆինանսական կառույցը՝ իր ընթացակարգին համապատասխան ձևակերպում է Միջոցառման պայմանները բավարարող մեքենասարքավորում ձեռքբերելու վարկ/լիզինգ։
Էկոնոմիկայի նախարարության կողմից բանկի ներկայացման հայտի ստուգումից հետո իրականացվում է տոկոսադրույքի սուբսիդավորում։
Անհրաժեշտ փաստաթղթեր
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը տրամադրում է ֆինանսական կառույցը։
ՀՀ Կառավարության՝ 26 մարտի 2020 թվականի N 355-Լ որոշում
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք դիմել՝
Էլ․ հասցե՝ modernization@mineconomy.am,
ՀՀ ԷՆ ձեռներեցության վարչություն (հեռ. (+37411) 597-118)
ԹԵԺ ԳԻԾ` 81-40
