Գլխավոր

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղեկատվության տրամադրում

 

1.Ի՞ՆՉ Է ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Տեղեկատվության ազատությունը տեղեկությունն օրենսդրությամբ սահմանված կարգով փնտրելու և դա տեղեկատվություն տնօրինողից ստանալու իրավունքի իրականացումն է («Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք, հոդված 3)։
Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը («Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք, հոդված 6)։
ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի համաձայն «յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք»:

2. Ի՞ՆՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ Է ՏՆՕՐԻՆՈՒՄ ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տնօրինում է.
• նախարարության գործունեության վերաբերյալ տեղեկություններ՝
կառուցվածք, գործառույթներ, նախարարության իրավասության ոլորտների առնչությամբ քաղաքականության մշակման և իրականացման վերաբերյալ տեղեկություններ, նախարարության գործունեությունը կարգավորող կամ նախարարության իրավասության ոլորտներին առնչվող իրավական ակտեր, պաշտոնատար անձանց վերաբերյալ տեղեկատվություն, ելույթներ, հայտարարություններ, ստորաբաժանումների կանոնադրություններ, նախարարության տարեկան ծրագրերի իրականացման, ոլորտային միջոցառումների ծրագրեր, նախարարության գործունեությանը վերաբերող հաշվետվություններ, զեկույցներ, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության, բյուջեի, վերլուծությունների, ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ տեղեկություններ, ստացված դիմումների, թափուր պաշտոնների վերաբերյալ տեղեկություններ և այլ:

3. ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ՝ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Տեղեկություն ստանալու համար կարող եք դիմել գրավոր կամ բանավոր հարցումով։
Գրավոր հարցում
Գրավոր հարցման մեջ անհրաժեշտ է նշվել դիմողի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության գտնվելու վայրը։ Գրավոր հարցումը պետք է ստորագրված լինի (իրավաբանական անձի դեպքում՝ դրա անվանումը, գտնվելու վայրը) («Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք, հոդված 9, ենթակետ 1)։
Բանավոր հարցում 
Բանավոր հարցմամբ դիմողը պարտավոր է նախապես հայտնել իր անունը և ազգանունը («Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք, հոդված 9, ենթակետ 5):

 

4. Ի՞ՆՉ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՏՐԱՄԱԴՐՎԵԼ ՀԱՐՑՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ՝

Գրավոր հարցման պատասխանը տրվում է հետևյալ ժամկետներում՝
• եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված չէ, ապա դրա պատճենը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում.
• եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված է, ապա տվյալ հրապարակման միջոցի, վայրի և ժամկետի մասին տեղեկությունը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում.
• եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը»։
(«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք, հոդված 9, ենթակետ 7)

Բանավոր հարցման պատասխանը տրվում է՝
• բանավոր` հարցումը լսելուց հետո անհապաղ կամ հնարավորինս սեղմ ժամկետում, եթե՝
• պահանջվող տեղեկության տրամադրումը կարող է կանխել պետական, հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանն սպառնացող վտանգը.
• անհրաժեշտ է ճշտել տվյալ տեղեկատվությունը տնօրինողի մոտ համապատասխան տեղեկության առկայության փաստը.
• անհրաժեշտ է պարզաբանել տվյալ տեղեկատվությունը տնօրինողի կողմից գրավոր հարցումների քննարկման կարգը։
(«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք, հոդված 9, ենթակետ 5, 6):

 

5. Ո՞Ր ԴԵՊՔԵՐՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՄԵՐԺՎԵԼ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

Տեղեկության տրամադրումը կարող է մերժվել, եթե՝
• պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք,
• խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում` նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը,
• պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ,
• բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք),
• խախտում է հեղինակային իրավունքը և (կամ) հարակից իրավունքները։
(«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք, հոդված 8):

Գրավոր հարցմանը պատասխան չի տրվում նաև, եթե.
• հարցմանը ներկայացվող պահանջները կատարված չեն,
• պարզվում է, որ դրա հեղինակի ինքնությանը վերաբերող տվյալները կեղծ են,
• դա նույն անձի կողմից նույն տեղեկությունը ստանալու պահանջով վերջին 6 ամսվա ընթացքում ներկայացված երկրորդ դիմումն է,
(«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք, հոդված 9, ենթակետ 3):

Բանավոր հարցման պատասխանը կարող է մերժվել, եթե․
• բանավոր հարցմամբ դիմողը չի հայտնում իր անունը և ազգանունը, և (կամ) բանավոր հարցումը չի համապատասխանում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պահանջներին («Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք, հոդված 9, ենթակետ 6):

 

6. Ո՞Ր ԴԵՊՔԵՐՈՒՄ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԵՐԺՎԵԼ

Տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե՝
• վերաբերում է քաղաքացիների անվտանգությանը և առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերին, ինչպես նաեւ տարերային (ներառյալ պաշտոնապես կանխատեսվող) աղետներին և դրանց հետեւանքներին,
• ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսության ընդհանուր վիճակը, ինչպես նաեւ բնության և շրջակա միջավայրի պաշտպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, առեւտրի, մշակույթի բնագավառում տիրող իրական վիճակը,
• չտրամադրումը բացասական ազդեցություն կունենա Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և հոգեւոր-մշակութային զարգացման պետական ծրագրերի իրականացման վրա:
(«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք, հոդված 8, ենթակետ 3):

 

7․ ՊԱՐՏԱԴԻՐ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենք, 7-րդ հոդված՝ տեղեկությունների մատչելիության և հրապարակայնության ապահովումը
1) հանրության համար իրականացվող (իրականացման ենթակա) աշխատանքները և ծառայությունները
2) բյուջեն
3) գրավոր հարցումների ձևը և դրանք լրացնելու վերաբերյալ խորհրդատվական ցուցումները 
4) հաստիքացուցակները, ինչպես նաև պաշտոնատար անձանց անունները, ազգանունները, կրթությունը, մասնագիտությունը, պաշտոնը, աշխատանքի վայրի հեռախոսային համարները, էլեկտրոնային փոստի հասցեները /Նախարարության կառուցվածք/
5) աշխատանքի ընդունման կարգը և թափուր աշխատատեղերը
6) շրջակա միջավայրի վրա ներգործությունը /չունի/
7) հասարակական միջոցառումների ծրագրերը /չունի/
8) քաղաքացիների ընդունելության կարգը, օրը, ժամը և վայրը (տե'ս կարգում)
9) աշխատանքների և ծառայությունների բնագավառում գնագոյացման կարգը, գները (սակագները) 
10) տնօրինվող տեղեկությունների ցանկը և դրանց տնօրինման կարգը
11) ստացված հարցումների վերաբերյալ վիճակագրական և ամփոփ տվյալները, այդ թվում՝ մերժման հիմքերը
12) տեղեկությունների մշակման կամ ստացման աղբյուրները
13) տեղեկությունները պարզաբանելու իրավասություն ունեցող անձի տվյալները:

 

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00