ԵԱՏՄ-ում գործող տեխնիկական կանոնակարգերի ցանկ
ՀՀ-ում գործող ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի ցանկ
ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի և ԵՄ համապատասխան իրավական ակտերի համադրում
Համապատասխանության գնահատման մարմինների նշանակման գործընթաց
Միջազգային հավատարմագրում ստացած ՀՀ փորձարկման լաբորատորիաների ցանկ
Որակի ենթակառուցվածք
Համաշխարհային տնտեսության զարգացումը և սպառողների գիտակցության բարձրացումը հիմք հանդիսացան համաշխարհային տերմինաբանության մեջ նոր` «որակի ենթակառուցվածք» արտահայտության կիրառման համար: Որակի ենթակառուցվածքի համակարգը ներառում է ստանդարտացման, չափագիտության, հավատարմագրման, համապատասխանության գնահատման, տեխնիկական կանոնակարգման ոլորտները և շուկայի վերահսկողությունը:
Որակի ենթակառուցվածքն, իր ծառայությունների մատուցման շրջանակում, ապահովում է արտադրանքի ու ծառայությունների համապատասխանությունը նորմատիվ իրավական ակտերով և/կամ ստանդարտներով սահմանված պահանջներին` պաշտպանելով սպառողների և տնտեսվարող սուբյեկտների շահերը և նպաստելով արտադրանքի ու ծառայությունների համապատասխան որակի պահպանմանը: Որակի ենթակառուցվածքը խթանում է արտահանումը, մրցակցությունը և նորարարությունը:
Արտադրողներն ու սպառողներն ամեն օր օգտվում են որակի ենթակառուցվածքի բաղադրիչներից` հաճախ նույնիսկ չմտածելով այդ մասին: Եվ դա պատահական չէ, քանի որ այդ բաղադրիչները գործում են աննկատ ու կասկածի տեղիք չեն տալիս` բջջային հեռախոսները, ջերմաչափները, մեքենաներն ու սարքավորումները, ավտոտրանսպորտը, հյութերը, սննդամթերքը և նման բազմաթիվ այլ արտադրանք համապատասխանում է սահմանված պահանջներին։ Սակայն վստահությունը ենթադրում է վարչաքաղաքական պայմանների և տեխնիկական հնարավորությունների բարձր մակարդակ: Որակի ենթակառուցվածքն էականորեն ազդում է յուրաքանչյուր երկրի տնտեսական և սոցիալական զարգացման վրա: Այն հանդիսանում է տնտեսության կենսականորեն կարևոր բաղկացուցիչ մասը և ազգային, տարածաշրջանային, միջազգային առևտրի հիմքերից մեկը: Որակի ենթակառուցվածքը խաչաձև փոխկապակցված է շրջակա միջավայրի պահպանության, առողջապահության և սպառողների իրավունքների պաշտպանության հետ:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը քայլեր է ձեռնարկել որակի ենթակառուցվածքի ոլորտների զարգացման ուղղությամբ: Մշակվել և ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1693-Ն որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարությունը», որի նպատակն է ապահովել ազգային որակի ենթակառուցվածքի զարգացման հեռանկարային ուղղվածությունը և ապահովել առկա համակարգի բարեփոխումը միջազգային և ԵՄ պահանջներին համապատասխան: Ռազմավարությամբ նախատեսվել է․
որակի ենթակառուցվածի ոլորտներում իրավական, ինստիտուցիոնալ և կարողությունների հզորացմանը և իրազեկության բարձրացմանն ուղղված 84 միջոցառումների իրականացում,
միջազգային չափանիշներին և պահանջներին համապատասխանեցում և Հայաստանի որակի ենթակառուցվածքի լիակատար ինտեգրում գլոբալ համակարգին:
Օրենսդրական դաշտի բարեփոխման նպատակով մշակվել և 2012թ. փետրվարի 8-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից ընդունվել են «Ստանդարտացման մասին», «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» և «Հավատարմագրման մասին» ՀՀ նոր օրենքները, ապա լրամշակվել են 2013թ. ապրիլի 30-ին: Ընդունվել են որակի ենթակառուցվածքի ոլորտներում իրականացվող գործունեությունը կարգավորող մի շարք ՀՀ կառավարության որոշումներ և ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամաններ:
Հարկ է նշել, որ ԵՄ, ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ պետությունների շրջանակներում պետությունների կառավարությունների միջև ստորագրվել են երկկողմ և բազմակողմ համաձայնագրեր և արձանագրություններ, միջգերատեսչական համաձայնագրեր, ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի համաձայնագրեր:
«Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքում ներկայացված են արտադրանքի անվտանգության կանոնակարգման դրույթները։ Այստեղ առաջին անգամ սահմանվել է նաև արտադրանքը շուկայահանողի և արտադրողի պատասխանատվությունը:
ՀՀ օրենսդրությանը համապատասխան` ԵՄ, ԵԱՏՄ և միջազգային կառույցներին ինտեգրվելու նպատակով, իրականացվել են ստանդարտացման, հավատարմագրման, չափագիտության և շուկայի վերահսկողության պատասխանատու ինստիտուտների կառուցվածքային փոփոխություններ, ինչը կապահովի դրանց անկախությունը և ինտեգրումը համապատասխան միջազգային կառույցներին:
«Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի համաձայն` ՀՀ տարածքում առաջնային փուլում (2015-2020 թթ-ին և որոշակի պարբերությամբ) և ԵՏՀ կողմից սահմանված անցումային դրույթների համաձայն, զուգահեռ կարող էին կիրառվել թե ազգային, թե ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջները:
Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման, ինչպես նաև միջազգային ու ԵԱՏՄ-ի շուկաների հետ ինտեգրման գործընթացն ուղեկցվում է միասնական ներդաշնակ ստանդարտների մշակմամբ և հաստատմամբ: Միասնական ներդաշնակ ստանդարտները ոչ միայն խթանում են միջազգային առևտուրը, այլև նպաստում են համաշխարհային լավագույն փորձի ու գիտելիքի տարածմանը, տնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, էներգախնայողությանը, շրջակա միջավայրի պահպանությանը, գործարարության զարգացմանը, մարդկանց կյանքի ու առողջության անվտանգության ապահովմանը, երկրի պաշտպանունակության ամրացմանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության որակի ենթակառուցվածքի զարգացման վարչության հետ համատեղ վերոնշյալ ոլորտներում աշխատանքներ են իրականացվում հետևյալ կառույցների կողմից.