Դեղերի գրանցումների և վերագրանցումների փորձաքննությունների վճարների (տուրքերի) և ծախսերի փոխհատուցման ծրագիր

2024 թվականի հուլիսի  4-ին ընդունվել է «Դեղերի գրանցումների և վերագրանցումների փորձաքննությունների վճարների (տուրքերի) և ծախսերի փոխհատուցման ծրագիրը հաստատելու մասին» N 1034-Ն որոշումը, ըստ որի Հայաստանի Հանրապետության կառավարությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության ոլորտում գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերի կողմից Հայաստանի Հանրապետությունում արտադրվող դեղերի՝ Եվրասիական տնտեսական միության գրանցումների և վերագրանցումների, ռազմավարական նշանակություն ունեցող դեղերի գրանցումների և վերագրանցումների, միայն Հայաստանում կիրառման ենթակա դեղերի գրանցումների և վերագրանցումների փորձաքննությունների վճարների (տուրքերի), արտերկրում հայկական արտադրության դեղերի գրանցումների փորձաքննությունների ծախսերի փոխհատուցում։

Պարտադիր պահանջներ՝

Հայտատուն փոխհատուցում ստանալու նպատակով հայտի ներկայացման պահի դրությամբ չպետք է ունենա չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ հարուցված վարչական վարույթ։

Վճարների (տուրքերի) կամ ծախսերի գումարի չափն արտարժույթով արտահայտված լինելու դեպքում այն հաշվարկվում է հայտատուի կողմից վճարի (տուրքի) փաստացի վճարման կամ ծախսի փաստացի կատարման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տվյալ օրվա համար սահմանված փոխարժեքով։

Հայտով նախատեսված՝ պետությունից ակնկալվող փոխհատուցման գումարի չափը չպետք է գերազանցի հայտի ներկայացման օրվա դրությամբ ծրագրի իրականացման նպատակով տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով տվյալ տարվա համար սահմանված ֆինանսական միջոցների մնացորդը (գերազանցելու դեպքում առաջնորդվում ենք դեղերի գրանցումների և վերագրանցումների փորձաքննությունների վճարների (տուրքերի) և ծախսերի փոխհատուցման ծրագրի 10-րդ  կետով)։

Ներկայացվող փաստաթղթեր՝

Փոխհատուցում ստանալու նպատակով հայտատուն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում

  • Հայտ՝ համաձայն N 1 Ձևի
  • Լիազոր մարմնի կողմից տվյալ արտադրանքի համար տրված գրանցման հավաստագրի պատճենը, իսկ արտերկրում հայկական արտադրության դեղերի գրանցումների փորձաքննությունների դեպքում՝ արտերկրում դեղի գրանցումը հիմնավորող փաստաթղթի պատճենը
  • Լիազոր մարմնի հետ կնքված պայմանագրի պատճենը (առկայության դեպքում), իսկ արտերկրում հայկական արտադրության դեղերի գրանցումների փորձաքննությունների դեպքում՝ արտերկրում դեղի գրանցումն իրականացնող մարմնի հետ կնքված պայմանագրի պատճենը (առկայության դեպքում)
  • Կատարված ծախսերը հավաստող համապատասխան փաստաթղթերի պատճենները (հաշվարկային փաստաթղթի, վճարման անդորրագրի և այլ փաստաթղթերի պատճենները)
  • ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի վկայականի պատճենը
  • Բանկային հաշվեհամար (հավաստող փաստաթուղթ, տեղեկանք)
  • Տեղեկատվություն՝ համաձայն N 2 Ձևի
  • Հայտարարություն՝ համաձայն N 3 Ձևի
  • Այլ տեղեկություն՝ դիմողի ցանկությամբ:

Փաստաթղթերի համապատասխանության դեպքում շահառուի հետ կնքվում է պայմանագիր։

Ծրագրի շրջանակներում շահառուներին տրամադրվող փոխհատուցման չափը՝

  1. Դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում Եվրասիական տնտեսական միության գրանցումների և վերագրանցումների փորձաքննությունների վճարների (տուրքերի) փոխհատուցումը պետական ֆինանսավորմամբ տրամադրվում է յուրաքանչյուր դեղի համար 50 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 1.05 մլն դրամը։
  2. Միայն Հայաստանում կիրառման ենթակա դեղերի գրանցումների և վերագրանցումների փորձաքննությունների վճարների (տուրքերի) փոխհատուցումը պետական ֆինանսավորմամբ իրականացվում է յուրաքանչյուր դեղի համար 50 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 550 հազար դրամը։
  3. Ռազմավարական նշանակություն ունեցող դեղերի գրանցումների և վերագրանցումների փորձաքննության վճարների (տուրքերի) 50 %-ի չափով փոխհատուցումը ներառված է ծրագրի 4-րդ և 5-րդ կետերում նշված ֆինանսավորման գումարի մեջ, քանի որ ծրագրի 4-րդ և 5-րդ կետերում կարող են առկա լինել դեղեր, որոնք կհանդիսանան ռազմավարական նշանակության։
  4. Արտերկրում հայկական արտադրության դեղերի գրանցումների փորձաքննությունների ծախսերի փոխհատուցումը պետական ֆինանսավորմամբ իրականացվում է յուրաքանչյուր դեղի համար 50 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 2.5 մլն դրամը։

Ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն (այդ թվում՝ օժանդակության տրամադրման կարգի և պայմանների, հայտի ձևաչափի վերաբերյալ) տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել՝ +374 11 597 125 հեռախոսահամարով։

  ԹԵԺ ԳԻԾ` 81-40

 

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00