Բուսասանիտարիա

Բուսասանիտարիան առողջ միջավայրում առողջ բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտադրությանը նպատակաուղղված միջոցառումների համակարգ է:

Բույսերի հիվանդությունների և վնասակար օրգանիզմների տարածման և դրանց քանակի ավելացման հետևանքով վտանգի տակ է դրվում գյուղատնտեսական մշակաբույսերի բերքի ստացումը: Ուստի, գյուղատնտեսական մշակաբույսերի  առավել վնասակար օրգանիզմների (մկնանման կրծողներ, մորեխներ) դեմ պետական միջոցների հաշվին պայքարի միջոցառումների կազմակերպումը բխում է ազգային անվտանգության և տնտեսական անկախության շահերից:

Բուսասանիտարիայի ոլորտի կարևորագույն խնդիրն է վերահսկել Հայաստանի Հանրապետության տարածքում բույսերի կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերումը և ոչնչացման կազմակերպումը, ինչպես նաև հանրապետության տարածք բույսերի կարանտին վնասակար օրգանիզմի ներթափանցման և տարածման կանխարգելումը՝ բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների բուսասանիտարական զննման, փորձաքննության համար նմուշառման և բույսերի պաշտպանության նպատակով միջոցառումների իրականացումը:

Ոլորտի խնդիրներից է նաև բուսասանիտարական կանոնների և նորմերի պահպանումը՝ բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծման, արտահանման, վերաարտահանման, տարանցիկ փոխադրման, դրանց արտադրության և վերամշակման ընթացքում, ինչպես նաև բուսասանիտարական կանոնների և նորմերի պահպանումը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրացման կետերում, բույսերի վնասակար օրգանիզմի զանգվածային բազմացումն ու տարածումը ժամանակին կանխատեսելու, ախտորոշելու և կանխարգելելու նպատակով միջոցառումների իրականացումը, գյուղատնտեսական, գեղազարդային մշակաբույսերի, անտառի բուսասանիտարական վիճակի բարելավման, շրջակա միջավայրին, բուսական և կենդանական աշխարհին սպառնացող վնասի բացառման ապահովումը:

Բույսերի պաշտպանության և կարանտինի միջոցառումների իրականացման և հանրապետության տարածքի բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին է վկայում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը և այդ ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկը», Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող 2023-2028 թվականների գործողությունների ծրագիրը:

Հայաստանի Հանրապետությունում բուսասանիտարիայի ոլորտում քաղաքականությունը մշակում և իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածի 9․7՝ «Բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացում» կետով սահմանված միջոցառման շրջանակներում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախա­րարության «Գյուղատնտե­սական ծառայություների կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից բույսերի հիվանդություն­ների, վնասատուների և մկնանման կրծողների հայտնաբերման նպատակով Հայաստանի Հանրապետության  համայնքների գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում իրականացնում են մոնիթորինգի աշխատանքներ, որոնց արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության մարզերի առավել վարակված գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում վնասատուների և բույսերի հիվանդությունների դեմ պայքարի աշխատանքներ իրականացնելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից անհատույց տրամադրվում են թունանյութեր։ Այսպես,

2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության  համայնքների շուրջ 185000 հա գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում իրականացված մոնիթորինգի արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության մարզերի առավել վարակված շուրջ 83000 հա գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում մկնանման կրծողների, մորեխների, ծղրիդների, հունիսյան բզեզի և օկնոգինա թրթուրների դեմ պայքարի աշխատանքներ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության մարզերին տրամադրվել է «Բրոմոցիդ-Ֆլյուիդ», «Բրոմեդ» տեսակի մկնասպան և «Տրիումֆ» տեսակի միջատասպան թունանյութեր, մասնավորապես, 2600 հա-ի վրա՝ օկնոգինա, բզեզ և ծղրիդ վնասատուների դեմ՝ 855լ թունանյութի կիրառմամբ, ընդ որում, Արագածոտնի և Կոտայքի մարզերի առավել վարակված 1350 հա-ի վրա քիմիական պայքարի աշխատանքներն իրականացվել են ավիացիոն եղանակով։

Բուսասանիտարիայի ոլորտում աշխատանքներ են իրականացվում նաև Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունից բխող լրացուցիչ գործառույթների, մասնա­վորապես՝ օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման ուղղությամբ:

 

Բուսասանիտարիայի ոլորտը կարգավորող իրավաօրենսդրական դաշտը.

Օրենքներ

  • «Բուսասանիտարիայի մասին» ՀՕ-140-Ն Հայաստանի Հանրապետության օրենք,
  • «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին»  ՀՕ-143-Ն Հայաստանի Հանրապետության օրենք,
  • «Սննդամթերքի անվտանգության մասին»  ՀՕ-135-Ն Հայաստանի Հանրապետության օրենք,
  • «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգիրք։

 

ՀՀ կառավարության որոշումներ

  • ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 1-ի «Սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ոլորտների Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին» N 1009-Ն որոշում,
  • ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 29-ի «Այն երկրների ցանկը հաստատելու մասին, որոնց թունաբանահիգիենիկ գնահատման փորձարկման արդյունքներն ընդունելի են Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման համար» N 1266-Ն որոշում,
  • ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորող առարկաների ներմուծման թույլտվության և ներմուծման, արտահանման, վերարտահանման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման կարգը և ձևերը հաստատելու մասին» N 1093 որոշում,
  • ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման, վերագրանցման և գրանցումից հանելու կարգը սահմանելու մասին» N 1117-Ն որոշում,
  • ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը սահմանելու մասին» N 1104-Ն որոշում,
  • ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի «Պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրության, փաթեթավորման և շրջանառության տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի N 1899-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1195-Ն որոշում,
  • ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Բուսասանիտարական փորձաքննության նպատակով փորձանմուշ վերցնելու կարգը սահմանելու մասին» N 514-Ն որոշում,
  • ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի «Պեստիցիդների ու ագրոքիմիկատների փորձաքննության անցկացման կարգը և պեստիցիդների ու ագրոքիմիկատների ներմուծման և արտահանման մասին եզրակացության ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1151-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1192-Ն որոշում,
  • ՀՀ կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի «Հանքային պարարտանյութերի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1692-Ն որոշում,
  • ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի «Խաղողի մշակության ֆիլոքսերազերծ և ֆիլոքսերայով վարակված տարածաշրջանների սահմանները և խաղողի ֆիլոքսերադիմացկուն սորտերի ցանկը սահմանելու մասին » N 8-Ն որոշում,
  • և մի շարք այլ ենթաօրենսդրական իրավական ակտեր։

 

ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգեր

 

  • Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի մայիսի 10-ի «Կարանտինային բուսասանիտարական միջոցառումների լաբորատոր ապահովման կարգը հաստատելու մասին» N 41 որոշում,
  • Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի « Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում բույսերի կարանտինի ապահովման միասնական կանոնների և նորմերի հաստատման մասին» N 159 որոշում,
  • Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի «Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկի հաստատման մասին » N 158 որոշում,
  • Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Եվրասիական տնտեսական միությունում բույսերի կարանտինի ապահովման մասին» N 318 որոշում։
  • Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում կարանտինի ենթակա արտադրանքին և կարանտինի ենթակա օբյեկտներին ներկայացվող միասնական կարանտինային բուսասանիտարական պահանջների հաստատման մասին» N 157 որոշում։

ՀՀ կառավարության 2022 ապրիլի 15-ի 485-Ն որոշմամբ մայիսի 12-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես Բույսերի առողջության պաշտպանության օր։

 

 

 

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00