Բուսասանիտարիա

Բուսասանիտարիան առողջ միջավայրում առողջ բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտադրությանը նպատակաուղղված միջոցառումների համակարգ է:

Բույսերի հիվանդությունների և վնասատուների տարածման և դրանց քանակի ավելացման հետևանքով վտանգի տակ է դրվում գյուղատնտեսական մշակաբույսերից որակյալ բերքի ստացումը: Ուստի, գյուղատնտեսական մշակաբույսերի  առավել վտանգավոր վնասակար օրգանիզմների (մկնանման կրծողներ, մորեխներ և այլն) դեմ պետական միջոցների հաշվին պայքարի միջոցառումների կազմակերպումը բխում է ազգային անվտանգության և տնտեսական անկախության շահերից:

Բուսասանիտարիայի ոլորտի կարևորագույն խնդիրն է վերահսկել Հայաստանի Հանրապետության տարածքում բույսերի կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերումը և ոչնչացման կազմակերպումը։

Հայաստանի Հանրապետությունում բուսասանիտարիայի ոլորտում քաղաքականությունը մշակում և իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1831-Լ որոշմամբ հաստատված ծրագրով և ծրագրից բխող միջոցառումների կատարման ժամանակացույցին համաձայն՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախա­րարության «Գյուղատնտե­սական ծառայություների կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից բույսերի հիվանդություն­ների, վնասատուների և մկնանման կրծողների հայտնաբերման նպատակով Հայաստանի Հանրապետության  համայնքների գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում իրականացված մոնիթորինգի արդյունքների հիման վրա առավել վարակված գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում բույսերի վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի աշխատանքներ իրականացնելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից անհատույց տրամադրվում են մկնասպան և միջատասպան թունանյութեր։ Այսպես, 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության  համայնքների շուրջ 242500 հա գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում իրականացված մոնիթորինգի արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության մարզերի առավել վարակված 104188 հա գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում մկնանման կրծողների, ծղրիդների և այլ առավել վտանգավոր վնասակար օրգանիզմների դեմ պայքարի աշխատանքներ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության մարզերին անհատույց տրամադրվել են մկնասպան և միջատասպան թունանյութեր։

2025 թվականի ընթացքում 180000 հա գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում իրականացված մոնիթորինգի արդյունքների հիման վրա՝ առավել վարակված շուրջ 100000 հա գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում մկնանման կրծողների և ծղրիդների դեմ պայքարի աշխատանքներ իրականացնելու նպատակով մարզերին անհատույց տրամադրվել են 354 լիտր միջատասպան և 5588,04 լիտր մկնասպան թունանյութեր։

Բուսասանիտարիայի ոլորտում առկա խնդիրների, բացերի և տարընկալումների կարգավորման ուղղությամբ պարբերաբար իրականացվում են օրենսդրական բարեփոխումներ։ Այսպես, վերջին տարիներին (2024-2025թթ.) իրականացված օրենսդրական փոփոխությունների արդյունքում սահմանվել են պեստիցիդների գրանցման և ներմուծման պարզեցված ընթացակարգեր Եվրամիության և այլ զարգացած պետություններում գրանցված պեստիցիդների ու ագրոքիմիկատների համար՝ հնարավորություն տալով առանց կրկնակի փորձարկումներ կատարելու, պարզ վարչարարությամբ գրանցել, ինչպես նաև հողօգտագործողներին մատակարարել բարձր արդյունավետությամբ բույսերի պաշտպանության միջոցներ։

2026 թվականին նույնպես իրականացվել են օրենսդրական բարեփոխումներ, որոնք ուժի մեջ կմտնեն 2027 թվականի հունվարի 1-ից։ Այս օրենսդրական բարեփոխումները հնարավորություն կտան կարգավորել կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների վարակազերծման և ոչնչացման իրավահարաբերությունները, ինչը կնպաստի հանրապետությունում կայուն բուսասանիտարական վիճակի ապահովմանը, ինչպես նաև նշված արտադրանքը Հայաստանի Հանրապետությունից արտահանելիս կարանտին վնաակար օրգանիզմների հայտնաբերման գործոնով պայմանավորված խնդիրների լուծմանը։ Միաժամանակ, պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրությունը և վաճառքը կսահմանվեն լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ, ինչը հնարավորություն կտա ապահովել տվյալ արտադրատեսակների օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ արտադրությունն ու վաճառքը՝ ապահովելով մարդկանց, կենդանիների առողջությանը և շրջակա միջավայրին հասցվող վնասների կանխարգելումը։

Բուսասանիտարիայի ոլորտում աշխատանքներ են իրականացվում նաև Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունից բխող գործառույթների, մասնա­վորապես՝ օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման ուղղությամբ:

 

Բուսասանիտարիայի ոլորտը կարգավորող իրավաօրենսդրական դաշտը.

Օրենքներ

  • «Բուսասանիտարիայի մասին» ՀՕ-140-Ն Հայաստանի Հանրապետության օրենք,
  • «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին»  ՀՕ-143-Ն Հայաստանի Հանրապետության օրենք,
  • «Սննդամթերքի անվտանգության մասին»  ՀՕ-135-Ն Հայաստանի Հանրապետության օրենք,
  • «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգիրք։

 

ՀՀ կառավարության որոշումներ

  • ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում բուսասանիտարական վիճակի ուսումնասիրության և բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագիրը և ժամանակացույցը հաստատելու մասին» N 1831-Լ որոշում,
  • ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 1-ի «Սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ոլորտների Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին» N 1009-Ն որոշում,
  • ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 29-ի «Այն երկրների ցանկը հաստատելու մասին, որոնց թունաբանահիգիենիկ գնահատման փորձարկման արդյունքներն ընդունելի են Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման համար» N 1266-Ն որոշում,
  • ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորող առարկաների ներմուծման թույլտվության և ներմուծման, արտահանման, վերարտահանման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման կարգը և ձևերը հաստատելու մասին» N 1093 որոշում,
  • ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման, վերագրանցման և գրանցումից հանելու կարգը սահմանելու մասին» N 1117-Ն որոշում,
  • ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը սահմանելու մասին» N 1104-Ն որոշում,
  • ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի «Պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրության, փաթեթավորման և շրջանառության տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի N 1899-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1195-Ն որոշում,
  • ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Բուսասանիտարական փորձաքննության նպատակով փորձանմուշ վերցնելու կարգը սահմանելու մասին» N 514-Ն որոշում,
  • ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի «Պեստիցիդների ու ագրոքիմիկատների փորձաքննության անցկացման կարգը և պեստիցիդների ու ագրոքիմիկատների ներմուծման և արտահանման մասին եզրակացության ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1151-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1192-Ն որոշում,
  • ՀՀ կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի «Հանքային պարարտանյութերի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1692-Ն որոշում,
  • ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի «Խաղողի մշակության ֆիլոքսերազերծ և ֆիլոքսերայով վարակված տարածաշրջանների սահմանները և խաղողի ֆիլոքսերադիմացկուն սորտերի ցանկը սահմանելու մասին » N 8-Ն որոշում
  • և մի շարք այլ ենթաօրենսդրական իրավական ակտեր։

ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգեր

  • Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի մայիսի 10-ի «Կարանտինային բուսասանիտարական միջոցառումների լաբորատոր ապահովման կարգը հաստատելու մասին» N 41 որոշում,
  • Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի « Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում բույսերի կարանտինի ապահովման միասնական կանոնների և նորմերի հաստատման մասին» N 159 որոշում,
  • Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի «Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկի հաստատման մասին» N 158 որոշում,
  • Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Եվրասիական տնտեսական միությունում բույսերի կարանտինի ապահովման մասին» N 318 որոշում։
  • Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում կարանտինի ենթակա արտադրանքին և կարանտինի ենթակա օբյեկտներին ներկայացվող միասնական կարանտինային բուսասանիտարական պահանջների հաստատման մասին» N 157 որոշում։
  • ՀՀ կառավարության 2022 ապրիլի 15-ի 485-Ն որոշմամբ մայիսի 12-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես Բույսերի առողջության պաշտպանության օր։

Խոշոր ներդրումային ծրագրերի ուղեցույց

Կորպորատիվ կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00