Գլխավոր

ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ

Տնտեսական հետազոտություններ և վերլուծություններ

 

 

 

 

 

 

Հայաստանի տնտեսական զարգացման ներկա քաղաքականությունը նպատակ ունի ապահովել տնտեսության արագ և արդյունավետ փոխակերպումը դեպի մի համակարգ, որը բնութագրվում է՝

  • տեխնոլոգիական սրընթաց զարգացումների նկատմամբ բարձր ընկալունակությամբ և ռեսուրսների խզվածքի փոխհատուցմամբ նոր գաղափարների կուտակմամբ ու կիրառմամբ, 
  • միջսերնդային հնարավորությունների հավասարակշռության պահպանումով, երբ աճի և զարգացման ներկա ձեռքբերումները չեն սպառում ապագա սերունդների՝ նվազագույնը նույնպիսի աճի հնարավորությունների կորուստները, 
  • ներառական զարգացման հիմնարար պահանջների իրագործմամբ՝ բարենպաստ միջավայր ապահովելով և խրախուսելով աճի գործընթացում հասարակության հնարավորինս ընդլայնված մասնակցությունը, ձեռներեցությունն ու նախաձեռնողականությունը հռչակելով որպես գործարար ակտիվության կարևորագույն խթան, 
  • մարդկային կապիտալի հետևողական զարգացմամբ՝ դիտարկելով այն որպես տնտեսական փոխակերպման առանցք և մրցակցային առավելություններ ձևավորելու նախապայման՝ անկախ օբյեկտիվ սահմանափակումներից, 
  • ներքին և արտաքին ռեսուրսների օգտագործման ուղղությունների առավելագույն ներդաշնակեցմամբ՝ զարգացման առաջնահերթություններին և քաղաքականության արդյունքների նկատմամբ արմատավորված պահանջատիրությամբ: 

Տնտեսական հետազոտությունները կարևոր դեր են խաղում ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում՝ ապահովելով անհրաժեշտ տվյալները, վերլուծություններն ու պատկերացումները՝ քաղաքականությունների ձևավորման, ռազմավարական պլանավորման և որոշումների ընդունման գործընթացներին աջակցելու համար։ 

Տնտեսական հետազոտությունները արդյունավետ որոշումներ կայացնելու հիմնասյուներն են։ Դրանք օգնում են մշակել արդյունավետ տնտեսական քաղաքականություն՝ վերլուծելով ներկա տնտեսական պայմանները, որոշելով մարտահրավերները, գնահատելով տնտեսության համար հիմնական ռիսկերը և կանխատեսելով ապագա միտումները։

Հետազոտությունների հիման վրա, քաղաքականություն մշակողները կարող են կայացնել ավելի ճշգրիտ որոշումներ՝ կարճ, միջնաժամկետ և երկարաժամկետ տնտեսական քաղաքականություն մշակելիս, որոնք կհանգեցնեն դրական տնտեսական արդյունքների։ Տնտեսական հետազոտություններ իրականացնելիս օգտագործվող տնտեսաչափական մոդելները հնարավորություն են տալիս կանխատեսել ՀՆԱ-ի աճը, գնաճի մակարդակը, զբաղվածության միտումները և այլ հիմնական տնտեսական ցուցանիշներ, որոնց հիման վրա կատարվում են համապատասխան գնահատումներ։ Գիտական հենքի հիման վրա մակրոտնտեսական հետազոտությունների, վերլուծությունների և մշտադիտարկումների իրականացումը հնարավորություն է տալիս նախարարությանը ոչ միայն մշակել արդիական և արդյունավետ տնտեսական քաղաքականություն, այլ նաև ներկայացնել առաջարկություններ սոցիալական, ֆինանսական, բյուջետային, դրամավարկային և արտաքին տնտեսական քաղաքականության վերաբերյալ։

Հետազոտությունները տրամադրում են տարբեր տնտեսական ոլորտների խորքային վերլուծություն, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, ծառայությունները և այլն։ Վերջինս օգնում է հասկանալ ոլորտային խնդիրները և աջակցել նպատակային քաղաքականությունների ձևավորմանը՝ աճն ու զարգացումը խթանելու համար։

Ներկայիս քաղաքականությունների շարունակական գնահատումը կարևոր է դրանց արդյունավետության ապահովման համար։ Տնտեսական հետազոտությունները տրամադրում են խիստ ազդեցության վերլուծությունների գործիքներ, ինչը հնարավորություն է տալիս նախարարությանը կատարել փոփոխություններ, կամ վերանայել քաղաքականությունները փաստական տվյալների հիման վրա։

Տնտեսական դիմադրողականությանը նպաստող գործոնները հասկանալով, նախարարությունը կարող է մշակել ռազմավարություններ, որոնք նվազեցնում են ռիսկերը և բարձրացնում են տնտեսության հզորությունը՝ հարվածներին դիմակայելու համար։

 

 

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00