Գլխավոր

ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ

Գիտելիքահենք տնտեսություն

Ժամանակակից աշխարհում սոցիալ-տնտեսական առաջընթացի և երկարաժամկետ մրցունակության հիմնական շարժիչ ուժը գիտելիքն ու նորարարությունն են։ Գիտելիքահենք տնտեսության ձևավորումը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման ռազմավարական ուղղություններից է։

Գիտելիքահենք տնտեսությունը տնտեսական համակարգ է, որտեղ տնտեսական արժեքի ստեղծման հիմնական աղբյուրներն են գիտելիքը, մարդկային կապիտալը, հետազոտությունները և մշակումները, նորարարությունը և առաջատար տեխնոլոգիաները։ Այսպիսի տնտեսությունում գիտական արդյունքների առևտրայնացումը, տեխնոլոգիական առաջընթացը և բարձր արժեք ստեղծող արտադրությունները դառնում են տնտեսական աճի առանցքային գործոններ։

Գիտելիքահենք տնտեսության զարգացումը նպաստում է արտադրողականության բարձրացմանը, բարձր տեխնոլոգիական և նորարարական ոլորտների զարգացմանը, բարձր որակավորում ունեցող աշխատուժի ձևավորմանը և տնտեսության մրցունակության ամրապնդմանը։ Այն նաև խթանում է նոր բիզնես մոդելների և տեխնոլոգիական լուծումների ներդրումը, ստեղծում բարձր արժեք ավելացնող աշխատատեղեր և նպաստում տնտեսության կայուն և ներառական աճին։

Գիտելիքահենք տնտեսության ձևավորումն ու նորարարության խթանումը Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության առանցքային ուղղություններից են։ Նորարարական կարողությունների և գիտելիքի վրա հիմնված զարգացման մակարդակը գնահատելու համար միջազգային մակարդակում լայնորեն կիրառվում է «Գլոբալ Ինովացիոն Ինդեքսը» (Global Innovation Index, GII), որը հրապարակվում է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) կողմից և գնահատում է երկրների նորարարական էկոհամակարգերի արդյունավետությունը։

Այսպիսով, 2025 թվականի սեպտեմբերի 16-ին հրապարակած «Գլոբալ Ինովացիոն Ինդեքս» զեկույցում Հայաստանը 139 երկրների շարքում զբաղեցրել է 59-րդ տեղը։ 2024 թվականի համեմատ գրանցվել է առաջընթաց՝ 4 դիրքով, մինչդեռ 2024 թվականին Հայաստանը զբաղեցրել էր 63-րդ հորիզոնականը։ Այս առաջընթացը վկայում է Հայաստանի աճող դերի մասին համաշխարհային ինովացիոն միջավայրում և արտացոլում է կառավարության, մասնավոր հատվածի և ակադեմիական շրջանակների համատեղ ջանքերը։

Նախորդ տարվա համեմատ Հայաստանն առաջընթաց է գրանցել «Բիզնեսի զարգացվածություն», «Ենթակառուցվածքներ» և «Ինստիտուտներ» հենասյուներում։

Հայաստանը միջինից բարձր եկամուտ ունեցող 36 երկրների շարքում 11-րդն է և 9-րդ տեղը Հյուսիսային Աֆրիկայի և Արևմտյան Ասիայի 18 տնտեսությունների շարքում։

Հայաստանը միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների խմբում միջինից բարձր ցուցանիշներ ունի ինստիտուտների, գիտելիքների և տեխնոլոգիաների, ստեղծարար գործունեության ոլորտներում: Ստեղծարար արդյունքով Հայաստանը գերազանցում է տարածաշրջանի միջին ցուցանիշը։ Նորարարական կատարողականով, ՀՆԱ-ի նկատմամբ Հայաստանը համապատասխանում է զարգացման իր մակարդակին։

Խոշոր ներդրումային ծրագրերի ուղեցույց

Կորպորատիվ կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00