Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

 

Բացահայտեք Ձեր բիզնեսի ներուժը «Էնթերփրայզ Արմենիա»-ի հետ «մեկ պատուհան»-ից

Բիզնեսի աշխարհում միշտ չէ, որ ճիշտ քայլն ակնհայտ է, բայց հաճախ` վճռորոշ: «Էնթերփրայզ Արմենիա»-ին դիմելը հենց այդ քայլն է՝ այն «մեկ պատուհանը», որը Դուք փնտրում էիք:

Որպես օտարերկրյա ներդրողների և տեղական ձեռներեցների համար «մեկ պատուհանի» աննախադեպ ծառայություն՝ «Էնթերփրայզ Արմենիա»-ն առաջարկում է ավելին, քան պարզապես խորհրդատվություն։ Մենք ճանապարհ ենք հարթում՝ հաղթահարելու ներդրումային և հետներդրումային գործընթացների բարդությունները։

Մեր առաջարկները ներառում են անհատական խորհրդատվություններ, իրավական և կարգավորող ուղեցույցներ, պետական աջակցության ծրագրեր և հետներդրումային ծառայություններ։ Ձեր բիզնեսին անհրաժեշտ ամեն ինչ՝ «ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ»-ում և, որ ամենակարևորն է, ԱՆՎՃԱՐ։

Անկախ նրանից՝ փորձառու ներդրող եք, թե սկսնակ ձեռնարկատեր, «Էնթերփրայզ Արմենիա»-ն Ձեզ տրամադրում է գործիքներ և աջակցություն՝ օգտվելու Հայաստանի ընձեռած բոլոր հնարավորություններից։

Հաջողությունը սկսվում է ճիշտ գործընկերոջ հետ. առաջին վստահ քայլն արե'ք «Էնթերփրայզ Արմենիա»-ի հետ:

Կապ հաստատեք մեզ հետ +374 11 208 105 հեռախոսահամարով կամ onewindow@isc.am էլեկտրոնային փոստի միջոցով։

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00