Հայաստանի Հանրապետությունում կլինիկական փորձարկումների, կենսահամարժեքության հետազոտությունների իրականացման փոխհատուցման ծրագիր

 

Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության խթանման, արտադրության ծախսերի նվազեցման, արտադրատեսականու ընդլայնման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մարտի 7-ի N 349-Ն որոշմամբ ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում կլինիկական փորձարկումների, կենսահամարժեքության հետազոտությունների իրականացման փոխհատուցման ծրագիրը», ըստ որի Հայաստանի Հանրապետության կառավարությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետությունում արտադրվող դեղերի կլինիկական փորձարկումների և (կամ) կենսահամարժեքության հետազոտությունների ծախսերի մասնակի փոխհատուցում։

Պարտադիր պահանջներ՝

Արտադրվող արտադրանքը պետք է համապատասխանի «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված «դեղ» հասկացությանը։

Հայտատուն փոխհատուցում ստանալու նպատակով հայտի ներկայացման պահի դրությամբ չպետք է ունենա չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ հարուցված վարչական վարույթ։

Ներկայացվող փաստաթղթեր՝

Փոխհատուցում ստանալու նպատակով հայտատուն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում

  • ՊԵԿ-ի կողմից տրամադրվված տեղեկանք (հայտի ներկայացման պահի դրությամբ չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ հարուցված վարչական վարույթ չունենալու վերաբերյալ)
  • Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրամադրված կլինիկական փորձարկման թույլտվությունը
  • Հայտը համաձայն N 1 ձևի
  • Հետազոտվող դեղագործական արտադրանքի ամփոփ նկարագիրը համաձայն N 2 ձևի
  • Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի վկայականի պատճենը։
  • Հայաստանի Հանրապետությունում կլինիկական փորձարկումների, կենսահամարժեքության հետազոտությունների իրականացման փոխհատուցման ծրագրի 12-րդ և 13-րդ կետերով պահանջվող լրացուցիչ տեղեկատվությունը։

Փաստաթղթերի համապատասխանության դեպքում շահառուի հետ կնքվում է պայմանագիր։

Հետազոտությունն ավարտելուց հետո.

  • Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված կլինիկական մշտադիտարկման հաշվետվությունը։
  • Հետազոտության իրականացումը հիմնավորող փաստաթղթերը (հետազոտություն իրականացնող սուբյեկտի կողմից շահառուին տրամադրված համապատասխան հաշվարկային փաստաթուղթ և վճարումը հավաստող փաստաթուղթ)՝ փաստացի կատարված ծախսերի (կլինիկական փորձարկումների կամ կենսահամարժեքության հետազոտությունների համար կատարված վճարի) վերաբերյալ։

Ծրագրի շրջանակներում շահառուներին տրամադրվող փոխհատուցման չափը՝

  1. կլինիկական փորձարկումների ծախսերի 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուր հետազոտության համար 25 մլն դրամ.
  2. կենսահամարժեքության հետազոտությունների ծախսերի 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուր հետազոտության համար 30 մլն դրամ։

Ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն (այդ թվում՝ օժանդակության տրամադրման կարգի և պայմանների, հայտի ձևաչափի վերաբերյալ) տեղեկատվություն ստանալու նպատակով կարելի է անցնել հետևյալ հղմամբ։

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել՝ +374 11 597 125 հեռախոսահամարով։

  ԹԵԺ ԳԻԾ` 81-40

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00