Գլխավոր

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարարության մասին

Համառոտ ակնարկ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը ներկայիս կառուցվածքով կազմավորվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միավորման արդյունքում՝ 2019թ․ մայիսի 8-ին Ազգային ժողովի կողմից ընդունված ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն (Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել է 2019թ․ մայիսի 16-ին, ՀՕ-31-Ն)։

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարութան կազմում ընդգրկված են Նախարարության 21 հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում­­ներ, 9 Նախարարությանն աջակցող  մասնագիտական կառուցվածքային ստորաբա­ժա­նումներ, 1 գրասենյակ և 1 ենթակա մարմին։

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարն է Գևորգ Պապոյանը։

 

Նախապատմություն

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը եղել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության իրավահաջորդը, որն, իր հերթին, իրավահաջորդն է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեի։ Վերջինս ձևավորվել է 1990 թվականին` Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Պետական պլանային կոմիտեի վերակազմավորման արդյունքում:

1997 թվականին, ՀՀ նախագահի` «ՀՀ կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» հունիսի 10-ի ՆՄ-747 հրամանագրով, ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջության, ՀՀ արդյունաբերության և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների միաձուլման արդյունքում կազմավորվել է ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարությունը:

2002 թվականին, ՀՀ Նախագահի մարտի 16-ի NN 1063 և 1064 հրամանագրերով, ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարությունը վերակազմավորվել և վերանվանվել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության:

2008 թվականի ապրիլի 21-ին, ՀՀ Նախագահի հրամանագրով, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը վերանվանվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության:

2016թ․ սեպտեմբերի 29-ին ԱԺ կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարութան։

2019 թ․ մայիսի 8-ին ԱԺ կողմից ընդունված ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միավորման արդյունքում ստեղծվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

 

Նախարարներ

 

Գևորգ ՊԱՊՈՅԱՆ

2024թ․ մարտի 5-ից ՀՀ էկոնոմիկայի նախարար  

Վահան ՔԵՐՈԲՅԱՆ

2020թ․ նոյեմբերի 26-ից 2024թ․ փետրվարի 14-ին-ը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար

Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆ

2019թ․ հունիսի 1-ից 2020թ․ նոյեմբերի 26-ը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար

2018թ.-ի հոկտեմբերի 15-ից 2019թ․ հունիսի 1-ը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար

Արծվիկ ՄԻՆԱՍՅԱՆ

2018թ.-ի մայիսի 12-ից հոկտեմբերի 3-ը` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար

Սուրեն ԿԱՐԱՅԱՆ

2016թ.-ի հոկտեմբերի 6-ից 2018թ.-ի մայիսի 12-ը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար

2016թ.-ի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 6-ը` ՀՀ էկոնոմիկայի նախարար

Արծվիկ ՄԻՆԱՍՅԱՆ

2016թ.-ի փետրվարի 24-ից սեպտեմբերի 27-ը` ՀՀ էկոնոմիկայի նախարար

Կարեն ՃՇՄԱՐԻՏՅԱՆ

2014-2016թթ.` ՀՀ էկոնոմիկայի նախարար

Վահրամ ԱՎԱՆԵՍՅԱՆ

2013-2014թթ.` ՀՀ էկոնոմիկայի նախարար

Տիգրան ԴԱՎԹՅԱՆ

2010-2013թթ.` ՀՀ էկոնոմիկայի նախարար

Ներսես ԵՐԻՑՅԱՆ

2008-2010թթ.` ՀՀ էկոնոմիկայի նախարար

2007-2008թթ.` ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար

Կարեն ՃՇՄԱՐԻՏՅԱՆ

2002-2007թթ.` ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար

1999-2002թթ.` ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

1998-1999թթ.` ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար

Գառնիկ ՆԱՆԱԳՈՒԼՅԱՆ

1997-1998թթ.` ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար

 

Վարդան ԽԱՉԱՏՐՅԱՆ 2000-2008թթ․՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

Լևոն ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ 2000-2000թթ․՝ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

Արմեն ԴԱՐԲԻՆՅԱՆ 1999-2000թթ․՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար

Էդվարդ ՍԱՆԴՈՅԱՆ 1998-1999 թթ․՝ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

Արմեն ԴԱՐԲԻՆՅԱՆ 1997-1998 թթ․՝ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

Վահրամ ԱՎԱՆԵՍՅԱՆ 1996-1997 թթ․՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար

Անդրանիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ 1995-1996 թթ․՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար

Արմեն ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1993-1995 թթ․՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար

Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ 1991-1993 թթ․՝ Փոխվարչապետ, ՀՀ էկոնոմիկայի նախարար

Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ 1990-1990 թթ․՝ Մինիստրների խորհրդի առաջին տեղակալ, ՀՀ էկոնոմիկայի պետական կոմիտեի նախագահ

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

2002 թվականի սեպտեմբերի 5-ին ընդունվել է ՀՀ կառավարության N 1516-Ն որոշումը, ըստ որի համաձայն  ստեղծվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկը։ Նախարարությունը գյուղատնտեսության և անտառային տնտեսության բնագավառում մշակել և իրականացրել է ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարությունը հրատարակել է «Ագրոգիտություն» ամսագիրը (1958 թ.-ից) և «Ագրոլրատու» շաբաթաթերթը (1951-ից):

ՀՀ գյուղատնտեսության նախարարներ են եղել Յուրի Ջավադյանը (02.1991-12.1991), Գագիկ Շահբազյանը (1991-1993., 1999-2000), Աշոտ Ոսկանյանը (1993-1996), Վլադիմիր Մովսիսյանը (1996-1999), Զավեն Գևորգյանը (2000-2002), Դավիթ Զադոյանը (2002-2003), Դավիթ Լոքյանը (2003-2008), Արամայիս Գրիգորյանը (2008-2009), Գերասիմ Ալավերդյանը (2009-2010), Սերգո Կարապետյանը (2010-2016),  Իգնատի Առաքելյանը (2016-2018), Արթուր Խաչատրյանը (2018 թվականի մայիսից մինչև հոկտեմբեր): 

Հայաստանում գյուղատնտեսության նախարարությունը իր գործունեությունը սկսել է 1918 թվականի դեկտեմբերի 24-ից՝ որպես Հայաստանի առաջին հանրապետության ներքին գործոց նախարարության գյուղատնտեսության և պետական գույքի գլխավոր վարչություն (վարչության պետ՝ Ստեփան Կամսարական): Համաձայն Հայաստանի Խորհրդի կողմից ընդունված «Նախկին Ռուսական Կայսրության օրենքները Հայաստանում կիրարկելու մասին» օրենքի՝ ՀՀ տարածքում ժամանակավորապես գործել են Ռուսաստանի Կայսրության օրենքները` ժամանակավոր կառավարության, Անդրկովկասյան կոմիսարիատի, Սեյմի և Հայաստանի Խորհրդի կատարած փոփոխություններով և լրացումներով:

1920 թվականի հունվարի 8-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանը հաստատել է գյուղատնտեսության և պետական գույքի գլխավոր վարչությունը վերացնելու և գյուղատնտեսության և պետական գույքի նախարարություն (նախարար՝ Ս. Վրացյան) հիմնելու մասին օրենքը:

1920 թվականի դեկտեմբերի 22-ին Հայաստանի Հեղկոմի №7 դեկրետով ստեղծվել է ՀՍԽՀ հողագործության ժողովրդական կոմիսարիատը, որը 1947 թվականին վերանվանվել է ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարարություն:

1962թ.-ի մարտի 30-ին ՀԽՍՀ նախարարների խորհրդի որոշման համաձայն ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարարությունը վերանվանվել է ՀԽՍՀ գյուղատնտեսական մթերքների արտադրության և մթերումների նախարարություն և գործել է մինչև 1965 թ.-ի մարտ ամիսը:

1965թ.-ին նորից վերանվանվել է ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարարություն: 1976թ.-ին գյուղատնտեսության նախարարության կազմի մեջ էին մտնում 30 գլխավոր վարչություններ և բաժիններ (բուսաբուծության, անասնաբուծության, գյուղատնտեսական գիտության և կադրերի պատրաստման, խաղողագործության և պտղաբուծության, կոլտնտեսությունների և սովետական տնտեսությունների գործերի, մեքենայացման և էլեկտրիֆիկացիայի, անասնաբուժության, թռչնաբուծական արդյունաբերության և այլն): Նախարարության ենթակայության տակ էին բազմաթիվ գիտահետազոտական ինստիտուտներ, տեխնիկումներ, զոնալ կայաններ և լաբորատորիաներ:

1985թ.-ի դեկտեմբերի 17-ին կազմավորվել է ՀԽՍՀ պետական ագրոարդյունաբերական կոմիտեն (պետագրոարդ): Պետագրոարդն իրականացնում էր գյուղատնտեսության, սննդի, մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության, գյուղատնտեսական արտադրանքի մթերումների, բրդի նախնական մշակման և ագրոարդյունաբերական մյուս ձեռնարկությունների ու կազմակերպությունների նյութատեխնիկական ապահովման ղեկավարությունը: Գլխավոր խնդիրներն էին ագրոարդյունաբերական համալիրի զարգացման, գյուղատնտեսության և համալիրի մյուս ճյուղերի ինտենսիվացման, մեքենայացման, նոր տեխնոլոգիաների ներդրման և արտադրության արդյունավետության բարձրացման ապահովումը: Պետագրոարդը գլխավորել են Վ. Մովսիսյանը (1985-1990թթ.), Շավարշ Ալեքսանյանը (05.1990-08.1990թթ.):

ՀՍԽՀ հողագործության ժողովրդական կոմիսարներ են եղել Ա. Երզնկյանը (1921—1929), Մ. Չալյանը (05.1930-06.1930), Ա. Գուլոյանը (1930-1932), Գ. Եսայանը (1932-1933), Ա. Անանյանը (04.1933-11.1933), Վ. Մամիկոնյանը (1933-36), Գ. Մելիք-Դադայանը (1936-1937), Կ. Գրիգորյանը (09.1937-11.1937), Շ. Առուշանյանը (1937-1938), Ա. Սահակյանը (02.1938-07.1938), Հ. Մարջանյանը (1938-1945), Ս. Ղազարյանը (1945-1947):

ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարարներ են եղել Ե. Ղազարյանը (1947—1952 և 1961 — 1962), U. Չիլինգարյանը (1952-1953), Ս. Ղազարյանը (03.1953—12.1953), Ռ. Աբրահամ­յանը (1954—1957), Հ. Հով­հաննիսյանը (1957—1958, 1965—1974), Գ. Ստեփանյանը (1958-1961), Գ. Պետրոսյանը (1962—1965), Հ. Թարջումանյանը (1975-1985), Վլ. Մովսիսյանը (1985-1990), Շ. Ալեքսանյանը (05.1990-08.1990):

 

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00