Տեքստիլ ոլորտում կայունության զարգացման գործընթացներին պետական աջակցության տրամադրման միջոցառում

Միջոցառման նպատակներն են` խթանել տեքստիլ արդյունաբերության ոլորտի մրցունակության բարձրացումը, նպաստել հայկական (տեղական) արտադրանքի որակի բարելավմանը՝ ապահովելով հասանելիությունը միջազգային սերտիֆիկացման համակարգերին, խրախուսել հայ արտադրողին համապատասխանել միջազգային չափորոշիչներին, նպաստել նոր, ավելի գրավիչ շուկաներ մուտք գործելուն, նպաստել հայկական (տեղական) արտադրանքի հանդեպ սպառողի վստահության բարձրացմանը, նպաստել ոլորտի կայունության զարգացմանը։

Միջոցառման իմաստով ոլորտ է համարվում՝ Հայաստանի Հանրապետության էկոնոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N562-Ն հրամանով հաստատված C(ՍԻ)13 «Մանածագործական արտադրատեսակների արտադրություն» և C(ՍԻ)14 «Հագուստի արտադրություն» դասակարգիչներով սահմանված տնտեսական գործունեության տեսակները ներառող ոլորտը։

Միջոցառմամբ նախատեսվում է ունենալ աջակցության երկու ուղղություն.

  1. Ոլորտին հատուկ հավաստագրի ստացման խորhրդատվական ծառայությունների աջակցություն,
  2. Ոլորտին հատուկ հավաստագրերի ձեռք բերման աջակցություն

Միջոցառման շրջանակներում շահառու է համարվում՝

  • Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային այն կազմակերպությունը, որի ծրագրին դիմելու օրվան նախորդող օրացուցային տարվա շրջանառության առնվազն 80 %-ը ձևավորվել է՝ Հայաստանի Հանրապետության էկոնոնոմիկայի նախարարի 2013թ. սեպտեմբերի 19-ի N562-Ն հրամանով հաստատված C(ՍԻ)13 «Մանածագործական արտադրատեսակների արտադրություն» և C(ՍԻ)14 «Հագուստի արտադրություն» դասակարգիչներով սահմանված տնտեսական գործունեության տեսակներից,
  • Շահառուն հայտը ներկայացնելու օրվան նախորդող օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով հարկային պարտավորություններ չպետք է ունենա։

ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ

  1. Ոլորտին հատուկ հավաստագրերի ստացման խորհրդատվական ծառայությունների աջակցություն.

Փոխհատուցել ISO-ի կամ ոլորտին հատուկ այլ հավաստագրերի համար ստացված խորհրդատվական ծառայության ծախսերի 50%-ը, բայց ոչ ավել քան 1 500 000 դրամ, եթե առկա են հետևյալ բոլոր պայմանները.

  • խորհրդատվական ծառայությունը մատուցվել է ՏՀԶԿ (OECD) երկրներում գրանցված կազմակերպության (այսուհետ՝ խորհրդատվական կազմակերպություն) կողմից,
  • խորհրդատվական կազմակերպության՝ 2024 թվանակի հունվարի 1-ին  նախորդող տարվա շրջանառությունը եղել է ոչ պակաս, քան՝ 100 մլն դրամ, որը հավաստվում է N2 Հավելվածի կարգի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված տեղեկանքի հիման վրա,
  • խորհրդատվական ծառայությունը մատուցվել է սույն հրամանը ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2024 թվականի նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում:

    2.   Ոլորտին հատուկ հավաստագրերի ձեռք բերման աջակցություն.

Փոխհատուցում տրամադրել այն հավաստագրերի ձեռքբերման ծախսերի 50%-ի չափով, բայց ոչ ավել քան 1 000 000 ՀՀ դրամ, որոնք ձեռք են բերվել սույն հրամանը ուժի մեջ մտնելուց հետո  մինչև 2024 թվականի նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում։ Սույն կետի իմաստով հավաստագրերը հետևյալն են․

  1. ISO հավաստագիր
  2. CEN հավաստագիր
  3. ECO հավաստագիր

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարի 15․05․2024 թվականի N1296-L հրաման՝ 2024 թվականի՝ Տեքստիլ ոլորտում կայունությաան զարգացման գործընթացներին պետական աջակցության տրամադրման միջոցառումը հաստատելու մասին

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել՝ +374 11 597 182 հեռախոսահամարով։

 ԹԵԺ ԳԻԾ` 81-40

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00