Գյուղատնտեսության առջև ծառացած խնդիրների լուծման, մրցունակության բարձրացման տեսանկյունից, առանձնահատուկ կարևորվում է գյուղատնտեսությունում տնտեսվարողների համատեղ գործունեությունը, մասնավորապես` կոոպերատիվների ձևավորման միջոցով:
Կոոպերացիայի խթանման քաղաքականությունն ագրարային ոլորտում վարվող պետական քաղաքականության կարևոր բաղկացուցիչներից է: Վերջինիս մասին են վկայում գյուղատնտեսության ոլորտի պետական քաղաքականության հիմքում դրված մի շարք ուղենշային ծրագրային փաստաթղթերը: Դրանցից են ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագիրը, 2019 թվականի դեկտեմբերի 19֊ի կառավարության N 1886-Լ որոշմամբ հաստատված ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը:
Իրավա-օրենսդրական դաշտ
Սպառողական կոոպերատիվ («Սպառողական կոոպերացիայի մասին» ՀՀ օրենք, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք»),
Գյուղատնտեսական կոոպերատիվ («Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՕ-190-Ն ՀՀ օրենք), Գյուղատնտեսական կոոպերատիվների անդամների ռեեստրի վարման կարգը և պահանջները (ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի N 1187-Ն որոշում)
Տեղեկատվական նյութեր
«Գյուղատնտեսական կոոպերատիվներ /«Միասին աշխատելու օգուտն ու հմայքը» գրքույկ` ԵՀԳԳԶԾ/ENPARD ծրագրի» Տեխնիկական օժանդակություն, «Կոոպերատիվ մարկետինգ» ուսուցման ձեռնարկ
2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում գործում է գյուղատնտեսական տարբեր ուղղվածություն ունեցող շուրջ 497 գյուղատնտեսական և գյուղատնտեսությունում գործունեություն իրականացնող սպառողական կոոպերատիվ, որից՝ 153-ը (31%)՝ գյուղատնտեսական, 344-ը (69%)՝ սպառողական:
Կոոպերատիվների գործունեության հիմնական ուղղություններն են՝ բուսաբուծություն, անասնաբուծություն, խառը գյուղատնտեսություն, պտղաբուծություն, բանջարաբուծություն, հացահատիկային մշակաբույսերի աճեցում, կաթի մթերում ու հավաքագրում, մեղվաբուծություն, գյուղատնտեսական տեխնիկայի միջոցով ծառայությունների մատուցում, արոտավայրերի կառավարում:
ՀՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ԲԱՇԽՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ՄԱՐԶԵՐԻ
Հանրապետությունում գյուղատնտեսական կոոպերացիայի խթանման
Բնագավառում առանձնակի կարևորվում է.
1․ ՀՀ էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերը, որոնցում հիմնականում առավել արտոնյալ պայմաններ են սահմանված գյուղատնտեսական կոոպերատիվների համար: Ծրագրերին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ (ԼԻԶԻՆԳԻ) ԾՐԱԳՐԵՐԻՆ
ՔԱՅԼ 1՝ Դիմում են ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՔԱՅԼ 2՝ Մասնակցում են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կողմից կազմակերպվող դասընթացին և ստանում հավաստագիր