ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում տնտեսավարողներին աջակցության տրամադրման ծրագիր

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 27-ի N 772-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) հավելվածով սահմանված համայնքներում գործունեություն իրականացնող և աղետից տուժած առևտրային կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին կամ աղետից տուժած ձեռնարկատիրական գործունեության վայր հանդիսացող անշարժ գույքի (շենքերի, շինությունների) սեփականատերերին կամ սեփականության իրավունքի իրավատերերին:

  • Ծրագրի շահառու հանդիսանում են որոշման հավելվածով սահմանված համայնքներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող և աղետից տուժած առևտրային կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև աղետից տուժած ձեռնարկատիրական գործունեության վայր հանդիսացող անշարժ գույքի (շենքերի, շինությունների) սեփականատերերը կամ սեփականության իրավունքի իրավատերերը (բացառությամբ՝ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների և ապահովագրական ընկերությունների, արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող կազմակերպությունների, ներդրումային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդերի, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչների, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից լիցենզավորված կազմակերպությունների, պետական մասնակցությամբ կազմակերպությունների, աջակցության ստանալու ամսաթվի դրությամբ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով սնանկ ճանաչված տնտեսավարողների և 2024 թվականի մայիսի 26-ի դրությամբ հաշվառումից հանված (լուծարված) կարգավիճակ ունեցող տնտեսավարողների)։ 
  • Սույն աջակցության ծրագրից չեն կարող օգտվել այն անձինք, ովքեր հանդիսացել են Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականին առաջացած աղետի հետևանքով աջակցության կամ փոխհատուցման այլ ծրագրերի շահառու կամ սուբյեկտ և ստացել են նույն վնասի համար փոխհատուցում։

ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ

Շահառուն աջակցություն ստանալու դիմումը և դրան կից փաստաթղթերը` համաձայն N 2 ձևի՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում էլեկտրոնային եղանակով՝ ուղարկելով secretariat@mineconomy.am էլեկտրոնային փոստին։

Աջակցությունը տրամադրման չափը հաշվարկվում է ըստ աղյուսակի։

Ծրագրով աջակցության չափի հաշվարկի համար հիմք հանդիսացող բաղադրիչ 1-ով տվյալների բացակայության պարագայում՝ աջակցությունը տրամադրվում է բաղադրիչ 2-ով նախատեսված չափով։

Աջակցությունը տրամադրվում է նախարարության և շահառուի միջև կնքվող պայմանագրի հիման վրա։

Դիմումն անհրաժեշտ է ներկայացնել 2024 թվականի օգոստոսի 25-ից  մինչև 2024 թվականի հոկտեմբերի 25-ը ներառյալ: 

Ծրագրի վերաբերյալ մանրամսները կից հղումով՝ ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 15-ի N 1301-Լ որոշում

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00