Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագիրը Եվրոպական հարևանության քաղաքականության առաջնային գերակայություններից է։ Այն աջակցում է ԵՄ արտաքին սահմանների կայուն զարգացմանը, օգնում է կրճատել կենսամակարդակների տարբերությունը իր և իր սահմաններից դուրս գտնվող տարածքներում և դիմակայել ընդհանուր մարտահրավերներին։ Անդրսահմանային համագործակցության ծրագիրը նպաստում է ԵՄ և հարևան երկրների (որոնք ունեն ընդհանուր հողային կամ ծովային սահման), ինչպես նաև մի քանի ԵՄ և հարևան երկրների միջև համագործակցությանը (որոնք, օրինակ, կազմում են նույն ծովային ավազանի մի մասը): Սևծովյան ավազանի երկրների (ՍԱԵ) ծրագիրը Եվրոպական հարևանության գործիքի մի մասն է, որի առաջին փուլը մեկնարկել է 2007 թվականին: Ծրագրի ընդհանուր նպատակն է խթանել Սևծովյան ավազանի հարակից շրջաններում տնտեսական և սոցիալական ամուր և կայուն զարգացումը։ Նպատակն է ստեղծել երկարաժամկետ անդրսահմանային կապեր սևծովյան ավազանի երկրների միջև։ Հետևաբար, ծրագրերը, որոնք ունեն հստակ միջսահմանային համագործակցության ազդեցություն և արդյունք, կարող են ապահովել իրենց գործողությունների կայունությունը և սիներգիան նույն բնագավառում այլ գործողությունների հետ համատեղ՝ կարող են ստանալ ֆինանսավորում։
Ծրագրի շահառու են հանդիսանում հետևյալ մասնակից երկրները՝
• ԵՄ անդամ երկրներ՝ Բուլղարիա, Հունաստան,Ռումինիա,
• Գործընկեր երկրներ՝ Վրաստան, Ուկրաինա, Հայաստան, Մոլդովա,
• Անդամակցության թեկնածու երկիր՝ Թուրքիա:
Հայաստանը հանդիսանում է իրավունակ երկիր իր ողջ տարածքով։
Ծրագրի շահառուներ են հանդիսանում՝
• տարածքային, տեղական և պետական ինքնակառավարման մարմինները,
• հասարակական կազմակերպությունները,
• առևտրային պալատները,
• ակադեմիական և կրթական հաստատությունները,
• մշակութային և հնագիտական ասոցիացիաները
Հայաստանը մասնակցում է ծրագրին 2007թ․-ից։
2007-2013թթ․ շրջափուլի ընթացքում իրականացվել է 22 ծրագիր։
Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագրի 2007-2013թթ․ շրջափուլի ՀՀ շահառուների մասնակցությամբ ծրագրեր․
2. Հանրային ոլորտի կատարելություն
3. Բնական կեղտաջրերի մաքրման համակարգերին օժանդակող սևծովյան ցանց
4. Սևծովյան շենքերի և կառույցների էներգետիկ արդյունավետության պլան
5. Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցք
7. Տարածաշրջանային գործարար-ինկուբատորային ցանց (Black Sea BI-Net)
8. Սևծովյան ափամերձ տարածաշրջանի մոնիտորինգ և բնապահպանական խնդիրներ, և դրանց լուծման տարբերակներ
9. Ագրո-զբոսաշրջության որակի հավաստման համակարգ
10. Մշակույթի փոխանակման հարթակ
11. Սևծովյան ավազանի տարածաշրջանի զբոսաշրջության ուղիները
12. Տարածաշրջանային փոխկապվածության և համագործակցության երիտասարդական գործողություն
13.Սևծովյան ավազանի տարածաշրջանի նորարարական գյուղական զբոսաշրջության խթանում
20. Սևծովյան տարածաշրջանի արդյունաբերական զարգացումները - Հունաստանի, Ռումինիայի և Հայաստանի օրինակները
22. Ինտեգրված քաղաքաշինության կարողություն
Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության 2014-2020թթ․ ծրագիր
Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության երկրների ծրագրի երկրորդ շրջափուլը ներառված է ԵՀԳ կանոնակարգում, որն ներառում է 2014-2020թթ․ ամբողջ շրջափուլը։ ԵՀԳ ԱՀԾ Համատեղ գործառնական Ծրագրի «Սևծովյան ավազանի երկրների» ընդհանուր նպատակն է բարելավել Սևծովյան ավազանի երկրների բնակչության բարեկեցությունը՝ կայուն տնտեսական աճի և շրջակա միջավայրի պաշտպանության միջոցով:
Ծրագրի ԵՀՔ ԱՀԾ երկու թեմատիկ առաջնահերթություններն են՝
Խթանել գործարարությունը և ձեռներեցությունը Սևծովյան ավազանում
• Համատեղ խթանել գործարարությունը և ձեռնարկատիրական գործունեությունը՝ զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում, բարձրացնել անդրսահմանային առևտրի հնարավորություններն ու արդիականացումը գյուղատնտեսության և հարակից ոլորտներում:
• Խթանել Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի պաշտպանության համակարգումը և ծովային աղբի արտանետման համատեղ կրճատումը՝ բարելավել շրջակա միջավայրի համատեղ դիտանցումը (մոնիտորինգ), խթանել ընդհանուր հանրային իրազեկումը և գետերի ու ծովային աղբի նվազեցմանն ուղղված համատեղ գործողություններ:
Մանրամասն ծրագրավորումը, ներառյալ նաև ԵՀԳ ԱՀԾ 2014-2020թթ․ Սևծովյան ավազանի երկրների ծրագիրը մշակվել է Ծրագրի գործընկերների կողմից։ Ծրագրի ամբողջ բյուջեն կազմել է 54 միլիոն եվրո, ներառյալ ծրագրի իրականացնող շահառու կազմակերպությունների կողմից տրամադրվող 10 տոկոս համաֆինանսավորումը։
Յուրաքանչյուր ծրագիր պետք է ընդգրկվի հետևյալ տեսակներից որևէ մեկում.
• Ինտեգրված ծրագրեր, որոնց դեպքում յուրաքանչյուր շահառու իրականացնում է ծրագրի գործառույթների մի մասն իր տարածքում,
•Համաչափ ծրագրեր, որոնց դեպքում նմանատիպ գործողությունները զուգահեռաբար իրականացվում են մասնակից երկրներում,
• Մեկ երկրում իրականացվող ծրագրեր, որոնց դեպքում ծրագրերն հիմնականում և ամբողջությամբ իրականացվում են մասնակից երկրներից որևէ մեկ երկրում, սակայն հօգուտ բոլոր կամ որոշ մասնակից երկրների, և որոնց դեպքում հատկորոշված են անդրսահմանային ազդեցությունները և օգուտները։
ԵՄ ծրագրերի կառավարման բաժինը հանդիսանում է Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագրի համակարգողը Էկոնոմիկայի նախարարությունում, որի հիմնական գործառույթն է տեղեկատվության փոխանցումը շահառուներին (աշխատաժողովների կազմակերպում, հայերենով նյութերի տրամադրում, հայտադիմումների ընդունման մեկնարկի վերաբերյալ տեղեկատվության տարածում, Ծրագրի կանոնների և ընթացակարգերի վերաբերյալ համապատասխան բացատրական աշխատանքների իրականացում), ՀՀ շահառուներին գործընկերներ գտնելու հարցում օժանդակության տրամադրում և ծրագրերի մոնիթորինգ։
Լրացուցիչ տեղեկատվություն
Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագիր