«Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (Americas Competitiveness Exchange) ծրագիր

«Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (Americas Competitiveness Exchange) ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) Ամերիկյան պետությունների կազմակերպության բարձր մակարդակի ամենախոշոր ծրագրերից է և ամերիկյան պետությունների տնտեսական զարգացման, նորարարության և ձեռնարկատիրության առաջատար հարթակ:

Ծրագիրը անցկացվում է յուրաքանչյուր տարի երկու անգամ, մեկը՝ ԱՄՆ-ում, մյուսը՝ որևէ այլ պետությունում։ Առ այսօր ԱՄՆ-ից դուրս Ծրագիրն անցկացվել է Մեքսիկայում, Արգենտինայում, Կանադայում, Գերմանիայում, Իսրայելում, Չիլիում և Էկվադորում։ Ծրագիրն անցկացնելու համար յուրաքանչյուր տարի հայտ է ներկայացնում մի քանի պետություն։ Հայտը սովորաբար ներկայացվում է Ծրագիրն անցկացնելուց 1-2 տարի առաջ, իսկ ծրագրի նախապատրաստումը տևում է առնվազն 8 ամիս։ Ծրագրի տևողությունը սովորաբար 6 օր է։

Ծրագրին սովորաբար մասնակցում է առավելագույնը մինչև 70 բարձրաստիճան ներկայացուցիչ՝ նախարարներ, փոխնախարարներ, ընկերությունների գործադիր տնօրեններ, առևտրային պալատների նախագահներ, հայտնի ձեռնարկատերեր և այլն։

2014 թվականից ի վեր՝ տարին երկու անգամ, տարբեր երկրներում մեկ շաբաթ տևողությամբ Ծրագրին հարյուրավոր դիմումատուներից ընտրվում են 50 համաշխարհային և տարածաշրջանային առաջնորդներ, որոնց հնարավորություն է ընձեռվում ստեղծել և ընդլայնել գործարար կապեր, առաջ մղել իրենց երկրների/ընկերությունների տնտեսական ծրագրերը, համագործակցություն հաստատել ուսումնական հաստատությունների և հետազոտական կենտրոնների միջև:

Միացյալ Նահանգները, ցանկանալով խորացնել առևտրատնտեսական կապերը Հայաստանի հետ, մեծապես կարևորել է ՀՀ մասնակցությունը Ծրագրին։ 2023թ․-ին Եվրամիության ծրագրերի կառավարման բաժնի կողմից մշակվել և ամերիկյան կողմին է ներկայացվել Ծրագիրը 2024թ․-ին Հայաստանում անցկացնելու փաթեթ-հայտը։ Ծրագիրը համակարգող հանձնաժողովը հաստատել է հայկական կողմի հայտը և Ծրագիրը 2024թ․ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը կանցկացվի Հայաստանում։

Ծրագիրը Հայաստանում անցկացնելու հիմնական առավելություններն են՝

  • Նոր գործարար կապերի ստեղծում, առևտրային և ներդրումային հարաբերությունների հաստատման հնարավորություն Հյուսիսային և Հարավային Ամերիկայի գրեթե բոլոր պետությունների, ինչպես նաև ԱՊԿ մշտական դիտորդ պետությունների հետ,
  • Տնտեսական զարգացման բնագավառում լավագույն փորձի ձեռքբերում, ներառյալ՝ հանրային և մասնավոր հատվածների փոխգործակցություն, ձեռնարկատիրության զարգացում,
  • Կապիտալ ներդրումների խրախուսում,
  • Արդյունաբերությունների, կառավարությունների, կրթական հաստատությունների միջև համագործակցության հաստատում,
  • Առևտրի ծավալների ավելացում։

 

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00