«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագիր

Նպատակ՝ Եվրոպական միության «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագրի նպատակն է օգնել վեց գործընկեր երկրներին պահպանել իրենց բնական կապիտալը և ամրապնդել մարդու շրջակա միջավայրի բարեկեցությունը՝ բնապահպանական միջոցառումներին աջակցության, «կանաչ աճի» հնարավորությունների ստեղծման և ցուցադրման, բնապահպանական ռիսկերի և ազդեցությունների արդյունավետ կառավարման մեխանիզմների սահմանման միջոցով:

Գործընկեր երկրներ՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն, Ուկրաինա

Ժամկետը՝ 2019-2024թթ.

Ծրագրի իրականացման գործընկերներ՝ ՏՀԶԿ, ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիր, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողով, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպություն, Համաշխարհային բանկ

Ընդհանուր ուղղորդում՝ Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր դիրեկտորատ և Շրջակա միջավայրի գլխավոր դիրեկտորատ

Գործողությունները համախմբված են հինգ գերակա արդյունքների շուրջ․

1. Կանաչ տնտեսությանը նպաստող որոշումների կայացում

  • Աջակցել «կանաչ աճի» վերաբերյալ միջգերատեսչական քաղաքական երկխոսություններին, պլանավորման մեջ ընդգրկել կանաչ տնտեսության թիրախներն և կայունության ապահովմանն առնչվող այլ հարցերը,
  • Աջակցել ներդրումային կարիքների գնահատմանը,
  • Աջակցել միջազգային պահանջներին լիովին համապատասխանող ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՌԷԳ) և անդրսահմանային շրջակա միջավայրի ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) իրավական դաշտի բարեփոխմանը և կիրարկման համար անհրաժեշտ կարողությունների զարգացմանը,
  • Կանաչ տնտեսության, բնապահպանական գործողությունների և կայուն կենսակերպի վերաբերյալ իրազեկության բարձրացում:

Կատարողներ՝ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողով, ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիր, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպություն (համակարգող)

2. Շրջանաձև տնտեսություն և աճի նոր հնարավորություններ

  • Աջակցել փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁներ)՝ ռազմավարական և ամենօրյա որոշումների կայացման գործընթացում կայունության գործոնների ներառման առումով,
  • Խթանել «կանաչ» արտադրանքների միասնական շուկային առնչվող ԵՄ հայեցակարգերը և գործիքները,
  • Աջակցել «կանաչ» պետական գնումների քաղաքականությունների մշակմանը և իրականացմանը,
  • Հատուկ աջակցություն տրամադրել թափոնների կառավարման խնդիրների լուծման համար,
  • Տեխնիկական աջակցություն տրամադրել կանաչ տնտեսության գերակա ոլորտների բարեփոխումների համար(էներգաարդյունավետություն, գյուղատնտեսություն/պարեն, շինարարություն, կայուն զբոսաշրջություն կամ տարածաշրջանային զարգացում),
  • Աջակցել էկոլոգիական արժեքի շղթայի ձևավորմանը և ՓՄՁ-ների շրջանում արտադրանքների նորարարությանը։

Կատարողներ՝ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիր, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպություն (համակարգող)

3. Էկոլոգիական «խաղի պայմաններ»

  • Աջակցել պետական կառավարման մարմիններին ստեղծելու «խելացի» կանոնակարգեր և քաղաքականության գործիքներ, որոնք կխթանեն խոշոր ձեռնարկությունների և ՓՄՁ-ների բնապահպանական կատարողականը,
  • Բարձրացնել իրավակիրարկումն ապահովող կառույցների և մեխանիզմների արդյունավետությունը՝ բնապահպանական պահանջների կատարումը խթանելու համար,
  • Աջակցել պետական կառավարման մարմիններին «կանաչ» պետական ներդրումների ռազմավարությունների և ծրագրերի մշակման և ծախսերի նախահաշիվների կազմման գործում,
  • Աջակցել բնապահպանական կառավարման բնագավառում վարչական կարողությունների զարգացմանը,
  • Վերապատրաստել թիրախային քաղաքացիական ծառայողների լայն զանգվածներին և այլ շահագրգիռ կողմերին։

Կատարող՝ ՏՀԶԿ

4. Էկոհամակարգային ծառայություններ և կենսապահովման միջոցներ

  • Ստեղծել պահպանվող տարածքների միասնական ցանց, որում ընդգրկված են ԵՄ-ն և հարևան երկրները,
  • Աջակցել անտառների պահպանության և կայուն օգտագործման համայնքային գործողություններին՝ոչ փայտանյութային ապրանքների արտադրությունն ավելացնելու, կենսազանգվածի հետ կապված էներգաարդյունավետությունը բարձրացնելու նպատակով,
  • Փայտանյութի ապօրինի վաճառքի սահմանափակման ուղղված գործողություններ,
  • էկոհամակարգային ծառայությունների կայուն կառավարման համար նորարարական ֆինանսավորման սխեմաների վերհանմանը և մշակմանը։

Կատարող՝ Համաշխարհային բանկ

5. Գիտելիքների փոխանակում և համագործակցություն

  • Հասարակական իրազեկման ռազմավարական գործողություններ՝ միջոցառումների տեսանելիությունը բարձրացնելու նպատակով,
  • Ծրագրի տարբեր բաղադրիչների տարածաշրջանային համակարգում,
  • Առաջընթացի վերահսկում՝ հաշվի առնելով տնտեսական և բնապահպանական նպատակները, և «կանաչ աճի» ցուցանիշների հիման վրա հաշվետվությունների պատրաստում:

Կատարող՝ ՏՀԶԿ՝ համագործակցելով բոլոր գործընկերների հետ

Գործունեությունը Հայաստանում՝ «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագիրն աջակցում է Հայաստանի Հանրապետությանը հետևյալ ուղղություններով` Ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՌԷԳ) և Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) մասին օրենքների մշակման աշխատանքների ամփոփում, իրազեկման արշավների իրականացում, ՓՄՁ-ների գործունեության մեջ Ռեսուրսների արդյունավետության և մաքուր արտադրության (ՌԱՄԱ) մոտեցման կիրառում, ձեռնարկությունների հանդեպ կիրառվող կանաչ կանոնակարգերի խստացում և պահանջների կատարման ապահովում, կանաչ ֆինանսավորման և ներդրումների վերաբերյալ քաղաքական երկխոսությունների ամրապնդում, վարչական կարողությունների գնահատում և զարգացում, Կանաչ աճի ցուցանիշների (ԿԱՑ-ներ) մշակում:

Կանաչ տնտեսության կայացումը կարևոր է տնտեսական աճի, սոցիալական և կայուն զարգացման համար: Այն խթանում է արտադրողականության բարձրացումը, նորարարությունը, նոր աշխատատեղերի ու շուկաների ստեղծումը, լրացուցիչ հարկաբյուջետային եկամուտների ձևավորումը: Այս առումով Հայաստանում մշակվել են մի շարք բնապահպանական օրենքներ ու կանոնակարգեր, և ՀՀ 2014-25թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի մեջ ընդգրկվել է կայուն զարգացման բաղադրիչը:

 

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00