ԹԱՅԵՔՍ

Թայեքս տեխնիկական օժանդակության գործիք

Թայեքսը Եվրոպական հանձնաժողովի Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիք է, որն աջակցում է պետական կառավարման մարմիններին` ԵՄ օրենսդրության մոտարկման, կիրառման, ինչպես նաև ԵՄ լավագույն փորձի փոխանակման շրջանակներում: Այս գործիքը ստեղծվել է 1996 թվականին:

Թայեքսը հիմնականում կարիքների հիման վրա ստեղծված գործիք է, որը տրամադրում է անհատական կարճաժամկետ փորձագիտական խորհրդատվություն։ Թայեքս գործիքը տրամադրում է չորս տեսակի աջակցություն.

• Աշխատաժողովներ. ընդհանուր նպատակն է ներկայացնել և բացատրել ԵՄ օրենսդրությունը և օրենսդրությանը առնչվող խնդիրները շահառու երկրների պետական կառավարման մարմիններին: Փորձագետները կարող են լինել մեկ կամ մի քանի ԵՄ անդամ պետություններից: Մասնակիցների առավելագույն թվաքանակը կարող է լինել մինչև 90 պաշտոնյա: Թայեքս աշխատաժողովը առավելապես օգտագործվում է ԵՄ համընդհանուր օրենսդրության դրույթների վերաբերյալ հիմնովին տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև ԵՄ անդամ տարբեր երկրներում կիրառվող ԵՄ օրենսդրության տարբեր մոդելների կիրառման մասին իրազեկվածության բարձրացման նպատակով: Տարբեր երկրների ֆորմատով կազմակերպված աշխատաժողովները հիանալի հնարավորություն են ստեղծում շահառու երկրների միջև կապերի ստեղծման, ինչպես նաև փորձի փոխանակման համար: Սովորաբար վերոնշյալ աշխատաժողովներին ներգրավվում են 5-6 ԵՄ անդամ երկրներից փորձագետներ:

• Փորձագիտական առաքելություններ. ընդհանուր նպատակն է շահառու հաստատությունների վարչակազմին տրամադրել խորը խորհրդատվություն ԵՄ օրենսդրության հատուկ կամ կոնկրետ հատվածների փոխակերպման, իրականացման կամ կիրառման վերաբերյալ: Փորձագիտական առաքելությունը լավագույնս օգտագործվում է խորհրդատվություն տրամադրելու համար, երբ պետական կառավարման տիրույթում որոշակի բարեփոխումներ գտնվում են իրականացման փուլում: Յուրաքանչյուր փորձագիտական առաքելության շրջանակներում կարող են ներգրավվել մինչև 3 ԵՄ անդամ պետության փորձագետներ: Փորձագիտական առաքելությունը օգտակար գործիք է գործողությունների պլանների, հայեցակարգային փաստաթղթերի մշակման, իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու, համապատասխան ինստիտուցիոնալ կառույցների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու համար և այլն:

• Գնահատողական առաքելություն. ընդհանուր նպատակն է գործընկերների կողմից ստանալ գնահատականներ շահառու երկրների պետական կառավարման մարմինների օրենսդրությունների վերաբերյալ, ինչպես նաև համապատասխան միջազգային լավագույն փորձի ու համընդհանուր ստանդարտների վերաբերյալ տեղեկատվություն: Աջակցությունը հիմնականում տրամադրվում է ընտրված իրավասության ոլորտում վերլուծական հաշվետվությունների և փորձագետների կողմից մշակված առաջարկությունների միջոցով: Նման առաքելությունները կարող են կարևոր ներդրում ունենալ Հայաստանի` Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի և այլ Գործընկերության փաստաթղթերի մշակման շրջանակներում իրականացվող մոնիտորինգային և գնահատողական միջոցառումների վրա: Յուրաքանչյուր առաքելության շրջանակներում կարող են ներգրավվել մինչև 3 ԵՄ անդամ պետության փորձագետներ: Թայեքս գնահատողական առաքելության անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է լրացնել Թայեքս փորձագիտական առաքելության հայտաձևը:

• Ճանաչողական այցեր. ընդհանուր նպատակն է շահառու երկրների պաշտոնատար անձանց տրամադրել ԵՄ օրենսդրության իրականացման և (կամ) կիրառման վերաբերյալ գործնական և փորձագիտական գիտելիքներ: Թայեքս ճանաչողական այցը լավագույնս օգտագործվում է շահառու երկրների համապատասխան ինստիտուցիոնալ կառույցներին փորձառություն, ԵՄ անդամ պետություններում կիրառվող ներքին կանոնների, ընթացակարգերի և կիրառվող վարչական գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար: Ճանաչողական այցին դիմելու համար անհրաժեշտ է հիմնավորումներ, թե ինչու տեխնիկական աջակցության հատկապես այդ տեսակն է անհրաժեշտ ծագած խնդիրները լուծելու համար, հետևաբար այն կարելի է համարել հիմնավորված, երբ շահառու երկրների վարչակազմերն արդեն նախաձեռնել են պետական կառավարման ոլորտի և ԵՄ օրենսդրությունների ներդաշնակեցման գործընթացը և անհրաժեշտ է սովորել դրա իրականացման և/կամ կիրառման գործնական հարցերը: Յուրաքանչյուր ճանաչողական այցին կարող են ներգրավվել շահառու հաստատությունից առավելագույնը 3 պաշտոնատար անձ:

Հնարավոր է դիմել մի քանի Թայեքս օժանդակության տեսակներին` միաժամանակ մեկ փաթեթով ներկայացնելով պատշաճ կերպով լրացված հայտերը:

Թայեքսը Հայաստանի և մի շարք այլ Հարևանության քաղաքականության երկրների համար դարձավ հասանելի 2006 թվականից Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի շրջանակներում: Այդ ժամանակից ի վեր Հայաստանում հաստատվել և իրականացվել են ավելի քան 200 Թայեքս միջոցառումներ:

Թայեքս հայտադիմումների առաջարկությունների ներկայացման հատուկ մեկնարկ գոյություն չունի: Շահագրգիռ երկրներն ու համապատասխան հաստատությունները կարող են դիմել Թայեքս գործիքի օժանդակությանը ամբողջ տարվա ընթացքում: Թայեքս գործիքի աջակցությունից կարող են օգտվել.

• կենտրոնական պետական կառավարման մարմիններում աշխատող քաղաքացիական ծառայողները,

• դատական և իրավապահ մարմինները,

• Խորհրդարաններում և օրենսդրական խորհուրդներում աշխատող քաղաքացիական ծառայողները,

• Սոցիալական գործընկերների, արհմիությունների և գործատուների միությունների ներկայացուցիչները:

ԵՄ ծրագրերի կառավարման բաժինն աջակցում է շահառուներին Թայեքս հայտադիմումների պատրաստման փուլից մինչև ծրագրի փակում: Ավելի կոնկրետ, ԵՄ ծրագրերի կառավարման բաժինը խորհրդատվություն է տրամադրում շահառուներին, թե որ Թայեքս օժանդակության գործիքը առավել նպատակահարմար կլինի պահանջները իրականացնելու վերաբերյալ: Այն նաև աջակցություն է տրամադրում դիմումների մշակման գործընթացում, իրականացնում է որակի հսկողություն: ԵՄ ծրագրերի կառավարման բաժինը, Թայեքս հայտադիմումները Եվրոպական հանձնաժողով ներկայացնելուց առաջ, համակարգում է բոլոր կողմերի միջև տեղեկատվության փոխանակումը, հետևում է իրականացմանը, իրականացնում է Թայեքս գործառնությունների ընդհանուր մոնիտորինգ և պահանջում հաշվետվություն:

 

Հավելյալ տեղեկատվություն

Թայեքս կայքէջ

Թայեքս ձեռնարկ

Հայտադիմումների նմուշներ (անգլերեն)

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00