Համառոտ ակնարկ
Շուկայական տնտեսությունը տնտեսական համակարգերի տեսակներից մեկն է, որը ներառում է այնպիսի հիմնական տարրեր, ինչպիսիք են ազատ շուկայական գնագոյացումը, մասնավոր սեփականության գերակշռությունը, մրցունակ ձեռներեցությունը: Այն հիմնված է արտադրության միջոցների սեփականության տարբեր ձևերի, տնտեսվարող սուբյեկտների միջև պայմանագրային հարաբերությունների վրա՝ տնտեսական գործունեությանը և տնտեսության պետական կարգավորմանը նվազագույն պետական տնտեսական միջամտությամբ: Այն պետություններում, որտեղ կիրառվում է տնտեսական համակարգի այս տեսակը, հիմնական խաղացողները ապրանքներ արտադրողն ու սպառողներն են:
ՀՀ տնտեսությունը համարվում է ազատ շուկայական, այսինքն պետությունը տալիս է արտոնություններ, չափավոր միջամտում է շուկայական հարաբերություններին և կարգավորում է այն, որոշում է տնտեսության այն ճյուղերի և ոլորտների զարգացումը, որոնք կհանգեցնեն տնտեսական աճի, թիրախավորում է սոցիալական խնդիրները և այլն:
ԱՄՆ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը «շուկայական տնտեսություն ունեցող երկրի» կարգավիճակի (ՇՏԿ) տրամադրում
ԱՄՆ կողմից ՇՏԿ ստանալու հիմնական նպատակն է՝ ՀՀ-ից արտահանվող ապրանքատեսակների նկատմամբ հնարավոր հակագնագցման գործընթացներում այդ կարգավիճակի կիրառումը և, հետևապես, երկրի ներքին շուկայի պաշտպանությունը։ Այսինքն Հայաստանից ԱՄՆ ապրանքներ արտահանող ընկերությունների նկատմամբ հնարավոր հակագնագցման ուսումնասիրությունների ընթացքում ԱՄՆ կառավարությունը կհիմնվի Հայաստանի ազգային տվյալների, այլ ոչ «երրորդ» երկրներից նույն ապրանքի համար ոչ շահավետ գնային տվյալների վրա։ Միևնույն ժամանակ «շուկայական տնտեսություն ունեցող երկրի» կարգավիճակը հանդիսանում է շուկայի պաշտպանության հուսալի միջոց, ինչպես նաև այդ կարգավիճակը ստանալով՝ Հայաստանը բիզնես ոլորտում կդառնա առավել գրավիչ և Հայաստանում օտարերկրյա ներդրողներն ձեռք կբերեն առավել վստահություն։
ԱՄՆ կողմից ՇՏԿ-ի ձեռքբերումը հանդիսանում է առանձնահատուկ գործընթաց, որի նպատակն է հստակեցնել և ճշգրտել երկրի համապատասխանությունն ԱՄՆ կողմից ամրագրված 6 չափորոշիչներից յուրաքանչյուրին։
ԱՄՆ կողմից սահմանված շուկայական տնտեսության կարգավիճակի ձեռք բերման 6 չափանիշներն են.
ԱՄՆ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը «շուկայական տնտեսություն ունեցող երկրի» կարգավիճակ տրամադրելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից նախաձեռնվել է համապատասխան գործընթաց, որը դեռևս ընթացքի մեջ է։