ԹՎԻՆԻՆԳ

Թվինինգը ինստիտուցիոնալ հզորացման գործիք է, որը շահառու երկրի պետական մարմնի և ԵՄ անդամ պետության նմանատիպ հաստատության միջև որևէ ոլորտում ԵՄ օրենսդրության կիրարկման ազգային փորձի փոխանակման հնարավորություն է ընձեռում: Թվինինգի նպատակն է կատարելագործել և արդիականացնել շահառու երկրի վարչական և իրավական մարմինները (կենտրոնական, մարզային և տեղական մակարդակներում) ԵՄ օրենսդրության կիրարկման համար՝ ուսուցումների, վերակազմակերպման, ինչպես նաև ԵՄ համընդհանուր օրենսդրության հիման վրա համապատասխան օրենքներ և կանոնակարգեր մշակելու միջոցով:

Թվինինգ ծրագրի հաջող իրականացման համար կարևոր են սահուն սկիզբը, ընթացիկ մշտադիտարկումը և շահառու կազմակերպության ակտիվ ներգրավվածությունը իրականացման ողջ ընթացքում։ Հիմնարար սկզբունքը պարտադիր արդյունքների ապահովումն է: Սա նշանակում է, որ ծրագրի ավարտին շահառու երկրի գերատեսչությունը պետք է կառուցվածքային առումով զգալիորեն բարելավված լինի, ինչը թույլ կտա պատշաճ կերպով իրագործել ԵՄ ընդհանուր օրենսդրությանը կամ ԵՄ հետ համապատասխան ոլորտում համագործակցությանն առչնվող նպատակները: Թվինինգը տեխնիկական աջակցության միակողմանի ծրագիր չէ, և արդյունքի հասնելու համար կարևոր է բոլոր կողմերի ակտիվ մասնակցությունը։

Հայաստանում Թվինինգ ծրագրերի պայմանագիր կնքող մարմինը Եվրոպական միության պատվիրակությունն է: Ոլորտները, որոնք կարող են ակնկալել Թվինինգ աջակցություն, բխում են ՀՀ-Եվրամիության համաձայնագրերում, Հայաստանի զարգացման ռազմավարության մեջ, ԵՄ միասնական աջակցության շրջանակային համաձայնագրում և Հայաստանին տրամադրվելիք աջակցության վերաբերյալ այլ փաստաթղթերում սահմանված առաջնահերթություններից։

Թվինինգ ծրագրերի մշակման և իրականացման ողջ գործընթացում Եվրամիության ծրագրերի կառավարման բաժինը կատարում է մանրազնին և մասշտաբային աշխատանք։ Այն նախ իրականացնում է առաջնահերթ ոլորտների ռազմավարությունների, առկա ինստիտուցիոնալ կառույցների ուսումնասիրություն՝ որոշելու համար այն բացերը և խնդիրները, որոնք կարող են կարգավորվել և հասցեագրվել Թվինինգ ծրագրերի միջոցով։ Հավանական շահառուներին բացահայտելուց հետո իրականացվում է վերջիններիս կարողությունների գնահատում և համապատասխան մարմինների ընտրություն։ Թիրախային ոլորտներում համագործակցության ուղղությունների և հնարավոր շահառուների հստակեցնելուց հետո մշակվում է Թվինինգ ծրագրային գաղափար թեկնածու ուղղություններից յուրաքանչյուրի համար, որն այնուհետև ներկայացվում է ՀՀ կառավարությանը և Հայաստանում ԵՄ պատվիրակությանը։ Գաղափարի հաստատումից հետո մշակվում է ծրագրի (ֆիշ) նկարագիր, որը ներառում է հենքային իրավիճակի ուսումնասիրությունը, նպատակները, խնդիրները և պլանավորված արդյունքները։ Եվրոպական հանձնաժողովի կողմից հաստատվելուց հետո ծրագրի նկարագիրը շրջանառվում է անդամ երկրների Թվինինգի պատասխանատու մարմինների շրջանակում՝ հրավիրելով մասնակցել հայտերի ներկայացման մրցույթին։ Հետաքրքրված ԵՄ անդամ երկրները ներկայացնում են հետաքրքրության հայտ Հայաստանում ԵՄ պատվիրակությանը, ՀՀ կառավարությանը և ԵՄ ծրագրերի կառավարման բաժնին, որն էլ այն փոխանցում է շահառու մարմնին։ Հաղթողի ընտրության գործում որոշիչը շահառու մարմինն է։

Թվինիգ ծրագրի միջին տևողությունը 12-24 ամիս է, բյուջեն՝ միջինում 1 միլիոն եվրո:

Հայաստանում իրականավցած Թվինինգ ծրագրերը

1. Աջակցություն Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին 

2. Աջակցություն ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը. նորմատիվային կառավարում /Ստանդարտ ծախսերի մոդել 

3. Հայաստանում մրցակցության ու պետական աջակցության օրենսդրության կիրարկման հզորացում 

4. Աջակցություն Հայաստանի Ազգային Վիճակագրական ծառայությանը  

5. Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կարողությունների հզորացում՝ hամատեղ ավիացիոն պահանջների և ԵՄ ավիացիոն անվտանգության կանոնակարգերի ներդրման և կիրարկման նպատակով 

6. ՀՀ-ում Մտավոր սեփականության իրավունքների կիրարկման հզորացում  

7. Հայաստանի Հանրապետությունում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության հզորացում 

8. ԵՄ օրենսդրության և դատական համագործակցության ոլորտում քաղաքականության համապատասխանեցման գործընթացի մոտարկում և Թարգմանությունների կենտրոնի համար դատաիրավական ոլորտին առնչվող եզրաբանական կարողությունների զարգացում 

9. Աջակցություն պետական միգրացիոն ծառայությանը՝ Հայաստանի Հանրապետությունում միգրացիայի կառավարման հզորացման նպատակով 

10․ ՀՀ շուկայի վերահսկողության պետական տեսչության ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում և ներդաշնակեցում ԵՄ չափանիշներին 

11․ Աջակցություն Պետական եկամուտների կոմիտեին՝ Հայաստանի Հանրապետությունում մաքսային հսկողության ընթացակարգերի հզորացման և դրանց կիրարկան գործում

12․ Աղտոտման համալիր կանխարգելման և հսկման (ԱՀԿՀ/IPPC) համակարգի ներդրման նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հզորությունների զարգացում

13․ Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության հզորացում՝ Եվրոպական բարձրագուն կրթության համակարգին ինտեգրման նպատակով

14․ Հայաստանի Հանրապետությունում պետական ներքին ֆինանսական հսկողության (ՊՆՖՀ) համակարգի հզորացում

15․ Հայաստանի Հանրապետությունում ներդրումների խթանման և ներդրումային քաղաքականության ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում

16․ Հայաստանի ազգային վիճակագրական համակարգի հզորացում - II փուլ

 

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00