Թվինինգ ծրագիր. Ստեղծելով պայմաններ Հավատարմագրման եվրոպական համագործակցության կողմից Հայաստանի հավատարմագրման համակարգի ճանաչման համար

ԹՎԻՆԻՆԳ ԾՐԱԳԻՐ

Ստեղծելով պայմաններ Հավատարմագրման եվրոպական համագործակցության կողմից Հայաստանի հավատարմագրման համակարգի ճանաչման համար

 

  1. ԳԼԽԱՎՈՐ
  2. ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Թվինինգ ծրագիր

ԵՄ անդամ պետությունները (ԱՊ)՝ Գերմանիան և Իտալիան, ինչպես նաև նրանց հավատարմագրման ազգային մարմինները (ՀԱՄ), մասնավորապես՝ Գերմանիայի հավատարմագրման ազգային մարմինը (DAkkS) և Իտալիայի հավատարմագրման ազգային մարմինը (ACCREDIA), հանձնառու են իրենց փոխլրացնող ուժեղ կողմերի միջոցով նպաստել Հայաստանի հավատարմագրման և համապատասխանության գնահատման համակարգի հետագա զարգացմանը։

ԵՄ անդամ պետությունների կոնսորցիումի փորձագետները կկիսվեն իրենց հայրենի և գործընկեր երկրների (օրինակ՝ Արևելյան գործընկերության կամ արևմուտքի Բալթյան երկրների) լայն փորձով և արդիական գիտելիքներով, ինչպես նաև կներգրավեն հայ գործընկերներին իրենց միջազգային մասնագիտական համագործակցության ցանցերում։

Սույն Թվինինգ ծրագրում հաշվի կառնվեն Հայաստանում իրականացվող կամ իրականացված տեխնիկական աջակցության (ՏԱ) ծրագրերի արդյունքները։ Սույն Թվինինգ ծրագրի հաջողությանը կնպաստեն գերմանաիտալական կոնսորցիումի անդամների միջև ժամանակի ընթացքում ձևավորված վստահության մթնոլորտը և գերազանց աշխատանքային հարաբերությունները, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների կոնսորցիումի ներկայացուցիչների աշխատանքային փորձը, որը ձեռք է բերվել Արևելյան Եվրոպայի / կովկասյան տարածաշրջանի այլ երկրների նմանատիպ ծրագրերից։

 

Ծրագրի նպատակը

Թվինինգ ծրագրի ընդհանուր նպատակն է աջակցել ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ/CEPA) իրականացմանը՝ նպաստելով Հայաստանում հավատարմագրման և համապատասխանության գնահատման միջազգայնորեն ճանաչված համակարգի զարգացմանը։

Ծրագիրը մասնավորապես միտված է օգնել «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ին (ARMNAB), որպեսզի այն ակտիվ մասնակցություն ցուցաբերի Հավատարմագրման եվրոպական համագործակցությանը (ՀԵՀ/EA)՝ համապատասխանելով ՀԵՀ ասոցացված անդամակցության պայմաններին։ ARMNAB-ը որպես ՀԵՀ ասոցացված անդամ դեռևս չի դիմել ՀԵՀ՝ գործընկերային գնահատում իրականացնելու խնդրանքով, սույն ծրագիրը կաջակցի ARMNAB-ին ՀԵՀ երկկողմ համաձայնագրի ստորագրող կողմ դառնալու նախապատրաստական աշխատանքում, որպեսզի ARMNAB-ը համապատասխանի առաջադրված պայմաններին։

 

Բաղադրիչ 1

Ծրագրի առաջին բաղադրիչը կկենտրոնանա հավատարմագրման և համապատասխանության գնահատման իրավական շրջանակի ուսումնասիրման և 765/2008/EC կանոնակարգի հատուկ պահանջների բավարարման վրա։ ARMNAB-ի գործունեությունը հավատարմագրման ազգային համակարգում հիմնված է «Հավատարմագրման մասին» օրենքի (հրապարակման տարեթիվ՝ 2012 թ.), հավատարմագրմանն առնչվող այլ ազգային կանոնակարգերի և ԻՍՕ/ԻԷԿ 17011:2004-ի վրա։

Որպես առաջին քայլ՝ ԵՄ անդամ պետությունների կոնսորցիումը մանրակրկտորեն կգնահատի իրավական և ընթացակարգային շրջանակի ընթացիկ վիճակը և դրա հիման վրա կմշակի աջակցության հստակ ռազմավարություն ARMNAB-ի և Էկոնոմիկայի նախարարության համար։ Կախված օրենսդրության կարգավիճակից՝ հնարավոր է, որ օգտակար լինի կապ հաստատել համապատասխան լրացուցիչ շահագրգիռ կողմերի, օրինակ՝ Խորհրդարանի անդամների հետ, եթե դա համապատասխանի շահառուի ակնկալինքներին։  

 

Բաղադրիչ 2

Երկրորդ բաղադրիչի ներքո իրականացվող գործունեությունը կնպաստի ARMNAB-ի, Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության Որակի ենթակառուցվածքների զարգացման բաժնի անձնակազմի և այլ շահառուների կարողությունների զարգացմանը, որպեսզի նրանք լավագույնս իրականացնեն իրենց հիմնական գործառույթները։ Հատուկ շեշտադրում կարվի ԻՍՕ/ԻԷԿ 17025-ի և ԻՍՕ/ԻԷԿ 17065-ի շրջանակում նախատեսված հավատարմագրման սխեմաների արդիականացման վրա՝ համապատասխանեցնելով դրանք ՀԵՀ պահանջներին, ինչպես նաև ARMNAB-ի կարողությունների ամրապնդման վրա, որպեսզի վերջինս արդյունավետ և արժանահավատ կերպով կիրառի վերոնշյալ սխեմաները։

Կարևոր է, որպեսզի հավատարմագրված փորձարկման և տրամաչափարկման լաբորատորիաները պարբերաբար ընդգրկվեն որակավորման ստուգումների և միջլաբորատոր համեմատությունների մեջ, ինչը կավելացնի նրանց կողմից իրականացվող փորձարկումների արդյունքների հուսալիությունը։ Այս բաղադիչի ներքո իրականացվող գործունեությունը պետք է համապատասխանեցվի և առնչվի բաղադրիչ 1-ի շրջանակում իրականացվող աշխատանքին՝ կապված օրենսդրական և ընթացակարգային բարելավման հետ։ 

 

3. ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿՈՂՄԵՐԸ ԵՎ ՇԱՀԱՌՈՒՆ

3.1   Ծրագիրն իրականացնող կողմերը

Առաջատար գործընկեր Գերմանիա

Գերմանիայի տնտեսության և էներգետիկայի դաշնային նախարարություն (BMWi)

Գերմանիայի տնտեսության և էներգետիկայի դաշնային նախարարությունը երեք հիմնական դերակատարում ունի սույն Թվինինգ ծրագրում․

- Նախ, BMWi-ը կառավարական մարմին է, որը պատասխանատու է Գերմանիայի՝ ստանդարտացման, չափագիտության, հավատարմագրման և համապատասխանության գնահատման ռազմավարության համար և ղեկավարում է Գերմանիայի Որակի ենթակառուցվածքի (ՈԵ) հաստատությունները։ Հավատարմագրումը համարվում է Գերմանիայի տնտեսական  և նորամուծություններին առնչվող քաղաքականությունների անքակտելի բաղադրչիը։

- Երկրորդ, BMWi-ը համակարգում է Գերմանիայի թվինինգային գործունեությունը և արդեն իսկ սատարել է մոտ 30 նմանատիպ ծրագրեր ՈԵ-ի վերաբերյալ, այդ թվում՝ հավատարմագրման ծրագրեր Վրաստանում, Ուկրաինայում և այլ երկրներում։ Մինչ օրս Հայաստանում իրականացվել է 6 Թվինինգ ծրագիր՝ Գերմանիայի ղեկավարությամբ կամ մասնակցությամբ (դրանցիցի 4-ը՝ BMWi-ի հետ)։ BMWi-ը նպաստում է այս ծրագրերի միջև գիտելիքների փոխանակմանը։  

- Երրորդ, BMWi-ը ներկայացնում է Գերմանիան ԵՄ-ի Արևելյան Գործընկերության Նախաձեռնության շրջանակում տնտեսական ինտեգրման և համապատասխան երկրների ու ԵՄ-ի քաղաքականությունների մոտարկման  ասպարեզում։ Հետևաբար,  BMWi-ը կարևոր դեր է խաղում՝ կապակցելով Թվինինգ ծրագիրը և Հայաստանի՝ Եվրոպային մոտարկման գործընթացը։   

https://www.bmwi.de/Navigation/EN/Home/home.html

 

Deutsche Akkreditierungsstelle GmbH (DAkkS)

Գերմանիայի հավատարմագրման ազգային մարմինը (DAkkS), որը հիմնվել է 2009 թ․-ին, համապատասխանում է 765/2008/EC կանոնակարգի պահանջներին։ Հանդիսանալով Հավատարմագրման ազգային մարմին՝ այն ներկայացնում է Գերմանիայի հավատարմագրային շահերը հավատարմագրման ազգային և միջազգային կազմակերպություններում՝ ILAC-ում, IAF-ում և EA-ում /ՀԵՀ/։  DAkkS-ը ազգային շուկային ծառայություններ է մատուցում համապատասխանության գնահատման բոլոր ոլորտներում և ՀԵՀ բազմակողմ համաձայնագրերի բոլոր ոլորտների ստորագրող կողմ է։ Մոտ 200 աշխատակից ունեցող DAkkS-ը ԵՄ-ի խոշորագույն ՀԱՄ-ն է, որը կառավարում է ավելի քան 4000 հավատարմագրում։  

DAkkS-ն ակտիվորեն աջակցում է օտարերկրյա հավատարմագրման մարմիններին։ Այս աջակցությունը ներառում է ՀԱՄ-երի կառուցվածքին, կազմակերպական հարցերին, կառավարմանը և տեխնիկական հմտություններին առնչվող խորհրդատվություն, ինչպես նաև լաբորատորիաների, սերտիֆիկացման և վերահսկողության մարմինների գնահատողների և փորձագետների վերապատրաստում։ Ներկայումս DAkkS-ը՝ որպես առաջատար գործընկեր, ACCREDIA-ի հետ միասին հավատարմագրմանն առնչվող Թվինինգ ծրագիր է իրականացնում Վրաստանում  («Ամրապնդել Վրաստանի հավատարմագրման համակարգը՝ կենտրոնանալով ԵՄ տեխնիկական կանոնակարգերի վրա», ԵՄ-ի կողմից տրմադրվող բյուջեն՝  1.400.000 Եվրո, 2019 – 2021)։

DAkkS-ն օժտված է տեխնիկական աջակցության ծրագրերի լայն փորձով և հանդես է եկել որպես առաջատար կամ կրտսեր գործընկեր տարբեր երկրների, օրինակ՝ Վրաստանի, Ուկրաինայի, Եգիպտոսի և Հորդանանի Թվինինգ ծրագրերում։

https://www.dakks.de/de/home.html

 

ACCREDIA

3.2 Կրտսեր գործընկեր Իտալիա

ACCREDIA

Իտալիայի հավատարմագրման ազգային մարմինը (ACCREDIA) հիմնվել է 2009 թ․-ին և ճանաչվել է Իտալիայում հավատարմագրման գործունեություն ծավալելու լիազորությամբ օժտված միակ ազգային մարմինը։ ACCREDIA-ն շահույթ չհետապնդող մասնավոր ասոցիացիա է, որը գործում է Իտալիայի Տնտեսական զարգացման նախարարության և տարբեր իրավասություններով օժտված այլ պետական ադմինիստրացիաների հսկողության ներքո։

ACCREDIA-ն կառավարում է այն բոլոր գործունեության տեսակները, որոնք ընդգրկված են փոխադարձ ճանաչման միջազգային համաձայնագրերում, մասնավորապես՝ EA-ի և IAF-ի բազմակողմ ճանաչման համաձայնագրերը և ILAC-ի փոխադարձ ճանաչման համաձայնագիրը։  

ACCREDIA-ն գործում է տեխնիկական աջակցության և աշխարհի տարբեր երկրների հավատարմագրման ենթակառուցվածքների ամրապնդման բնագավառում։ Որպես կրտսեր գործընկեր՝ ACCREDIA-ն վերջերս իրականացրել է երեք Թվինինգ ծրագիր, այդ թվում՝ Վրաստանում՝ DAkkS-ի հետ համատեղ։ Ի լրումն՝ ACCREDIA-ն Մոլդովայում իրականացրել է   «Twinning Light» ծրագիրը, որի նպատակն էր աջակցել «MOLDAC» ՀԱՄ-ին։

https://www.accredia.it/en/about-us/

 

3.2 Շահառու

«Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպություն  (ARMNAB)

 

Ըստ «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքի՝ համապատասխանության գնահատման մարմիններին հավատարմագրման ծառայություններ մատուցող միակ մարմինը  «Հավատարմագրման ազգային մարմին» (ՀԱՄ) ՊՈԱԿ-ն է, որն ստեղծվել է ՀՀ կառավարության 2012 թ․ հուլիսի 19-ի N 890-Ն որոշմամբ և սկսել է իր գործունեությունը 2012 թ. դեկտեմբերին։ «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ը գործում է իրեն վերապահված իրավասությունների շրջանակում՝ համաձայն ԻՍՕ/ԻԷԿ 17011-ի։

ARMNAB-ը տրամադրում, գրանցում, վերաթողարկում է հավատարմագրման վկայագրերը, ապահովում հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների (ՀԳՄ) հսկողությունը, վերապատրաստում և հավաստագրում է հավատարմագրման փորձագետներին (գնահատողներ) և տեխնիկական փորձագետներին, ինչպես նաև ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջներին համապատասխան հավատարմագրված ՀԳՄ-ների, հավատարմագրման փորձագետների (գնահատողներ) և տեխնիկական փորձագետների  գրանցամատյանների ստեղծումն ու վարումը, համապատասխանության վկայագրերի և գրանցված համապատասխանության հայտարարագրերի համար, ինչպես նաև վերոնշյալ գրանցամատյաններից տեղեկատվության տրամադրման համար։

ARMNAB-ն ունի իրավաբանական անձի կարգավիճակ՝ գրանցված Երևանի պետական ռեգիստրի համապատասխան տարածքային բաժնի կողմից (Վկայագիր՝ N03A839686, 2012-09-03): Կազմակերպությունն ունի իր առանձին ակտիվները և սեփական գույք իր ստանձնած պարտավորությունների համար, իրավասու է իր իսկ անունով ստորագրել պայմանագրեր, ձեռք բերել և տնօրինել իր գույքային և ոչ գույքային իրավունքները, ստանձնել պարտավորություններ, դատարանի առաջ հանդես գալ որպես հայցվոր և պաշտպանյալ։

https://armnab.am/

4.         ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

5.         ԾՐԱԳՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄ

 

 

 

 

Անդամ պետության ծրագրի ղեկավար

Թոմաս Ֆակլամ

Միջազգային հարաբերությունների գծով ավագ խորհրդատու

DAkkS - Գերմանիա
thomas.facklam@dakks.de

 

Ծրագրի կրտսեր ղեկավար

Էմանուելե Ռիվա

ACCREDIA - Իտալիա

e.riva@accredia.it

 

Ջանա Կլինկ

Ծրագրի մենեջեր

DAkkS - Գերմանիա

jana.klink@dakks.de

 

 

Թվինինգի ռեզիդենտ խորհրդատու - ԹՌԽ

Միկլոշ Դևեչ

Տեխնիկական փորձագետ

ACCREDIA - Իտալիա

demiklos@tolna.net

+37498403345

 
 

Բաղադրիչ 1-ի ղեկավար

Մարկո Չերի

ACCREDIA -Իտալիա

cerri.mg@gmail.com

 

Բաղադրիչ 2-ի ղեկավար

Բարբարա Պֆլուգբեյլ

DAkkS - Գերմանիա

Barbara.Pflugbeil@dakks.de
 

 
 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00