Աջակցության ծրագրին դիմելու ժամկետն ավարտվել է, սակայն
շարունակվում են իրականացվել պայմանագրերով ստանձնած պարտավորությունները
Նախագիծը գտնվում է լավարկման և վերամշակման փուլում։
Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության ծրագրի հիմնական նպատակն է բարելավել կենդանիների պահվածքի պայմանները` արդյունքում բարձրացնելով կենդանիների մթերատվության ցուցանիշները։
Ծրագիրն իրականացվելու է երկու բաղադրիչով՝ ծախսերի մասնակի փոխհատուցման և վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման միջոցով:
Շահառուները պետք է ընտրեն առաջարկվող 3 մոդելներից մեկը՝
1-ին մոդել՝ 130-280 քառակուսի մետր արտադրական տարածքով, որը նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 10-15 գլուխ կենդանու համար։ Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 11 մլն ՀՀ դրամ։
2-րդ մոդել՝ 281-450 քառակուսի մետր արտադրական տարածքով, որը նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 20-25 գլուխ կենդանու համար: Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 23 մլն ՀՀ դրամ։
3-րդ մոդել՝ 451 և ավելի քառակուսի մետր արտադրական տարածքով, որը նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 40-45 գլուխ կենդանու համար: Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 35 մլն ՀՀ դրամ։
Բաղադրիչ 1. Ծախսերի մասնակի փոխհատուցում
1-ին մոդել՝ փոխհատուցումը կազմում է 5.5 մլն դրամ, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում (այսուհետ՝ սահմանամերձ բնակավայրերում) գործունեության իրականացնող տնտեսավարողների և ագրարային ոլորտի բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար՝ 7.7 մլն դրամ,
2-րդ մոդել՝ փոխհատուցումը կազմում է 11.5 մլն դրամ, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողների և ագրարային ոլորտի բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար՝ 16.1 մլն դրամ,
3-րդ մոդել՝ փոխհատուցումը կազմում է 17.5 մլն դրամ, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողների և ագրարային ոլորտի բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար՝ 24.5 մլն դրամ։
Փոխհատուցման գումարը նախարարության կողմից փոխանցվում է դիմումատուի հաշվեհամարին երկու փուլով՝ առաջին փուլի փոխհատուցումը կատարվում է անասնաշենքի հաստատված նախագծով նախատեսված՝ շինարարության թույլտվություն պահանջող բոլոր շինարարական-մոնտաժային աշխատանքներն (այդ թվում՝ վերակառուցման) ավարտելուց և առաջին փուլի մոնիթորինգի դրական եզրակացությունից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ փոխհատուցման գումարի 50 տոկոս չափով, իսկ մնացած 50 տոկոսը (2-րդ փուլի փոխհատուցումը) տրամադրվում է անասնաշենքը տեխնոլոգիական սարքերով ապահովելուց, շահագործման հանձնելուց և երկրորդ փուլի մոնիթորինգի դրական եզրակացությունից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում։
Ծախսերի մասնակի փոխհատուցման դիմումի ձևը։
Ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների ցանկ։
Բաղադրիչ 2. Վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում
Ø Վարկի առավելագույն գումարը՝
1-ին մոդելի գնահատված ծախսի չափով՝ 11 մլն ՀՀ դրամ,
2 մոդել գնահատված ծախսի չափով՝ 23 մլն ՀՀ դրամ,
3 մոդել գնահատված ծախսի չափով՝ 35 մլն ՀՀ դրամ,
Ø վարկի տոկոսադրույքը՝ 2%, զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողներին՝ 0% տոկոսադրույքով,
Ø վարկի մարման ժամկետը՝ մինչև 5 տարի,
Ø մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 1 տարի:
Յուրաքանչյուր շահառու նույն անասնաշենքի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման նպատակով կարող է օգտվել նշված աջակցության միայն մեկ բաղադրիչից։
Անասնաշենքի տեխնոլոգիական ապահովման համար անհրաժեշտ սարքեր և չափորոշիչներ
12 գլուխ կովերի համար նախատեսվող պոլիէթիլենային ծածկով պլաստիկ գոմի տիպային նախագիծ
12 գլուխ կովերի համար նախատեսվող սենդվիչ-պանելով գոմի տիպային նախագիծ
27 գլուխ կովերի համար նախատեսվող պոլիէթիլենային ծածկով պլաստիկ գոմի տիպային նախագիծ
27 գլուխ կովերի համար նախատեսվող սենդվիչ-պանելով գոմի տիպային նախագիծ
42 գլուխ կովերի համար նախատեսվող պոլիէթիլենային ծածկով պլաստիկ գոմի տիպային նախագիծ
42 գլուխ կովերի համար նախատեսվող սենդվիչ-պանելով գոմի տիպային նախագիծ
Ծրագրին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ
Փոխհատուցման դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող եք ուղարկել secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեին:
Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել.
ԹԵԺ ԳԻԾ` 81-40