Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագիր

Ծրագրի հիմնական նպատակն է հողերի միավորման պետական աջակցության միջոցով խթանել արտադրողականության բարձրացմանը և ինքնարժեքի իջեցմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, հողերի նպատակային օգտագործմանը և արդյունավետ կառավարմանը, նպաստել գյուղատնտեսության ոլորտում ներդրումների ծավալների ավելացմանը և մրցունակության բարձրացմանը։

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2023-2025 թվականներին և ընդգրկելու է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը։

Ծրագրի մասնակիցներն են ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը (շահառու) և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:

Ծրագիրն իրականացվելու է միավորված (կոնսոլիդացված) հողամասում շահառուի կողմից իրականացված աշխատանքների համար փաստացի կատարված ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով։

Ծրագրից օգտվելու նպատակով փոխհատուցման պայմանագիր կնքելու համար շահառուն մինչև հողերի գնման և միավորման աշխատանքներ սկսելը Էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում դիմում և տեղեկանք Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեից՝ իր անվամբ անշարժ գույքի միավորների նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ:

Փոխհատուցման պայմանագրի կնքումից հետո՝ յուրաքանչյուր եռամսյակի վերջին աշխատանքային օրը, շահառուն Էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում հաշվետվություն, որը ներառում է շահառուի կողմից տվյալ եռամսյակի ընթացքում իրականացված՝ հողամասերի ձեռքբերման և դրանց միավորման գործընթացների, իսկ միավորման գործընթացները սույն ծրագրին համապատասխան և օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտելուց հետո՝ միավորված հողամասում ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման վերաբերյալ տեղեկատվություն։

Ծրագրով չնախատեսված աշխատանքների կատարման համար փոխհատուցում չի տրամադրվում:

Միավորված (կոնսոլիդացված) հողամասի հանրագումարային մակերեսը պետք է կազմի առնվազն 10 հա, ընդ որում՝ փոխհատուցումը տրամադրվում է ոչ ավելի, քան 200 հա (ներառյալ) միավորված հողամասում կատարված աշխատանքների դիմաց։

Միավորված հողամասի ընդհանուր մակերեսում՝

  • առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի միավորների քանակը  պետք է լինի 10-30 հա (30 հա ներառյալ) միավորված հողամասի դեպքում առնվազն 5 միավոր, 30-100 հա (100 հա ներառյալ) միավորված հողամասի դեպքում առնվազն 10 միավոր, 100-200 հա (200 հա ներառյալ) միավորված հողամասի դեպքում՝ առնվազն 20 միավոր, ընդ որում՝ նշված միավորները չեն ներառում մինչև փոխհատուցման պայմանագրի կնքումը շահառուին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի միավորների քանակը,
  • մինչև փոխհատուցման պայմանագրի կնքումը շահառուին սեփականության իրավունքով պատկանող հողամաս(եր)ի ընդհանուր մակերեսի չափը չի կարող գերազանցել միավորված հողամասի ընդհանուր մակերեսի 20%-ը,
  • առանձին գույքային միավոր հանդիսացող յուրաքանչյուր հողամասի ձեռքբերումը, բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված հողամասերի, պետք է իրականացվի փոխհատուցման պայմանագրի կնքումից հետո,
  • միավորվող առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքները պետք է գրանցված լինեն փոխհատուցման պայմանագրի կնքման օրվանից առնվազն 2 տարի առաջ։

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ծրագրի մասնակցության դիմում

Փոխհատուցում տրամադրելու մասին պայմանագիր

Եռամսյակային հաշվետվություն ներկայացնելու ձևաչափ

 

Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչություն` 011 297 338, Գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչություն՝ 011 523 793 հեռախոսահամարով, Գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչություն՝ +374 11 523 411, +374 11 597 254, +374 11 297 428,  +374 11 529 231 հեռախոսահամարներով: 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00