Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագիր

Ծրագրի հիմնական նպատակն է հողերի միավորման պետական աջակցության միջոցով խթանել արտադրողականության բարձրացմանը և ինքնարժեքի իջեցմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, հողերի նպատակային օգտագործմանը և արդյունավետ կառավարմանը, նպաստել գյուղատնտեսության ոլորտում ներդրումների ծավալների ավելացմանը և մրցունակության բարձրացմանը։

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2023-2025 թվականներին և ընդգրկելու է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը։

Ծրագրի մասնակիցներն են ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը (շահառու) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը և նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

Ծրագիրն իրականացվելու է միավորված (կոնսոլիդացված) հողամասերի շահառուի հետ փոխհատուցման պայմանագիր կնքելուց հետո ձեռք բերված առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի կադաստրային արժեքի 30%-ի չափով փոխհատուցման տեսքով՝ ծրագրի պահանջներին համապատասխան միավորում իրականացնելու դեպքում։ 

Ծրագրից օգտվելու նպատակով փոխհատուցման պայմանագիր կնքելու համար շահառուն մինչև հողերի գնման և միավորման աշխատանքներ սկսելը Էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում դիմում, դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը (եթե դիմումատուն իրավաբանական անձ է, ապա պետական ռեգիստրի վկայականը և տնօրենի անձնագիրը,

Փոխհատուցման պայմանագրի կնքումից հետո՝ յուրաքանչյուր եռամսյակի վերջին աշխատանքային օրը, շահառուն Էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում հաշվետվություն, որը ներառում է շահառուի կողմից տվյալ եռամսյակի ընթացքում հողամասերի ձեռքբերման և դրանց միավորման գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն:

Միավորված (կոնսոլիդացված) հողամասի հանրագումարային մակերեսը պետք է կազմի առնվազն 5 հա, ընդ որում՝ փոխհատուցումը տրամադրվում է ոչ ավելի, քան 200 հա (ներառյալ) ։

Միավորված հողամասի ընդհանուր մակերեսում՝ առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի միավորների քանակը  պետք է լինի 5-30 հա (30 հա ներառյալ) միավորված հողամասի դեպքում առնվազն 5 միավոր, 30-100 հա (100 հա ներառյալ) միավորված հողամասի դեպքում առնվազն 10 միավոր, 100-200 հա (200 հա ներառյալ) միավորված հողամասի դեպքում՝ առնվազն 20 միավոր, ընդ որում՝ նշված միավորները չեն ներառում մինչև փոխհատուցման պայմանագրի կնքումը շահառուին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի միավորների քանակը,

  • առանձին գույքային միավոր հանդիսացող յուրաքանչյուր հողամասի ձեռքբերումը պետք է իրականացվի փոխհատուցման պայմանագրի կնքումից հետո, ընդ որում` պետական և համայնքային սեփականության հողերի մակերեսները չեն կարող գերազանցել ձեռք բերվող հողերի ընդհանուր մակերեսի 20%-ը.,
  • չեն կարող ներառվել ծրագրի շրջանակներում շահառու դարձած իրավաբանական անձի` որպես ֆիզիկական անձ հանդես եկող մասնակիցներից կամ դրանում ներառված այլ իրավաբանական անձանցից, կամ հիմնադիրների, տնօրենի մասնակցությամբ այլ իրավաբանական անձանցից, իսկ շահառու դարձած ֆիզիկական անձի դեպքում՝ իր մասնակցությամբ իրավաբանական անձանցից ձեռք բերված հողամասը.
  • շահառուն ձեռք բերվող հողերի նկատմամբ չի կարող ունենալ սեփականության կամ համասեփականության իրավունք փոխհատուցման պայմանագրի կնքման օրվան նախորդող 2 տարվա ընթացքում.

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ծրագրի մասնակցության դիմում

Փոխհատուցում տրամադրելու մասին պայմանագիր

Եռամսյակային հաշվետվություն ներկայացնելու ձևաչափ

 ԹԵԺ ԳԻԾ` 81-40

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00