Բուսասանիտարիա

Բուսասանիտարիան առողջ միջավայրում առողջ բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտադրությանը նպատակաուղղված միջոցառումների համակարգ է:

Հայաստանի Հանրապետությունում տնտեսության կայուն զարգացման գործում մեծ նշանակություն ունի բուսասանիտարիայի ոլորտը, որը կարգավորում է կառավարմանն առնչվող հարաբերությունները և ամրագրում պարտադիր բուսասանիտարական պահանջներն ու բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների աճեցման, պահպանման, փոխադրման կամ շուկայահանման գործընթացում բուսասանիտարական հիմնական սկզբունքներն, ինչպես նաև հողերի մշակությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց պարտականությունները:

Հայաստանի Հանրապետությունում բուսասանիտարիայի ոլորտի քաղաքականությունը մշակում, իրականացնում և դրանց կատարման նկատմամբ հսկողություն է սահմանում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Բուսասանիտարիայի ոլորտի կարևորագույն խնդիրն է վերահսկել Հայաստանի Հանրապետության տարածքում բույսերի կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմի հայտնաբերումը և ոչնչացման կազմակերպումը, ինչպես նաև հանրապետության տարածք բույսերի կարանտին վնասակար օրգանիզմի ներթափանցման և տարածման կանխարգելումը՝ բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների բուսասանիտարական զննման, փորձաքննության համար նմուշառման և բույսերի պաշտպանության նպատակով միջոցառումների իրականացումը:

Ոլորտի խնդիրներից է նաև բուսասանիտարական կանոնների և նորմերի պահպանումը՝ բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծման, արտահանման, վերաարտահանման և տարանցիկ փոխադրման ժամանակ, բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտադրության և վերամշակման ընթացքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրացման կետերում բուսասանիտարական կանոնների և նորմերի պահպանումը և դրանց պահպանման նկատմամբ վերահսկողությունը, բույսերի վնասակար օրգանիզմի զանգվածային բազմացումն ու տարածումը ժամանակին կանխատեսելու, ախտորոշելու և կանխարգելելու նպատակով միջոցառումների իրականացումը, գյուղատնտեսական, գեղազարդային մշակաբույսերի, անտառի բուսասանիտարական վիճակի բարելավման, շրջակա միջավայրին, բուսական և կենդանական աշխարհին սպառնացող վնասի բացառման ապահովումը:

Վնասակար օրգանիզմների տարածման և դրանց քանակի ավելացման հետևանքով վտանգի տակ է դրվում գյուղատնտեսական մշակաբույսերի բերքի ստացումը: Ուստի, գյուղատնտեսական մշակաբույսերի  առավել վնասակար օրգանիզմների (մկնանման կրծողներ, մորեխներ) դեմ պետական միջոցների հաշվին պայքարի միջոցառումների կազմակերպումը բխում է ազգային անվտանգության և տնտեսական անկախության շահերից:

Բույսերի պաշտպանության և կարանտինի միջոցառումների իրականացման և հանրապետության տարածքի բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին է վկայում «Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության և Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1476-Ն որոշումը:

«Բույսերի պաշտպանության միջոցառումներ» ծրագրի շրջանակներում՝ «Գյուղատնտեսության ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2020 թվականի մարտին Արարատի և Սյունիքի մարզերում մոնիթորինգի արդյունքում հայտնաբերված մկնանման կրծողներով բարձր և միջին վարակվածությամբ վարելահողերում և բազմամյա տնկարկներում մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2020 թվականի ապրիլի 1-ի 441-Ա հրամանի համաձայն, Արարատի և Սյունիքի մարզերին անհատույց տրամադրվել է «Բրոմադիալոն» բույսերի պաշտպանության միջոց՝ 937 հեկտարի համար:

ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 7-ի N 692-Ն որոշմամբ սահմանված N7 հավելվածի համաձայն, «Գյուղատնտեսության ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվելու է հարավամերիկյան ցեցի դեմ պայքար կազմակերպելու նպատակով ամենամյա մոնիթորինգ, որի համար Հայաստանի Հանրապետության տասը մարզերում նախատեսվում է կազմակերպել ֆերոմոնային թակարդների գնում և թակարդների տեղադրում:

ՀՀ կառավարության 2020 թվականի հունվարի 23-ի N 69-Ն որոշման՝ «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 3-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով, մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2020 թվականի մարտի 5-ի N339-Ն հրամանը` «Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից արտաքին առևտրի ոլորտի ապրանքների միասնական ցանկում ներառված բույսերի պաշտպանության միջոցներ և այլ կայուն օրգանական աղտոտիչներ, նախատեսված լաբորատոր հետազոտություններում, ինչպես նաև որպես էտալոնային ստանդարտ օգտագործման համար ներմուծման մեկանգամյա լիցենզիայի տրամադրման ընթացակարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին»:

Աշխատանքներ են իրականացվում նաև Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունից բխող լրացուցիչ գործառույթների, մասնավորապես՝ օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման ուղղությամբ:

 

Բուսասանիտարիայի ոլորտը կարգավորող իրավաօրենսդրական դաշտը.


«Բուսասանիտարիայի մասին» ՀՕ-140-Ն Հայաստանի Հանրապետության օրենք

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ՀՕ-239 օրենսգիրք

 

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00