«Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության» ծրագիր

 

Աջակցության ծրագրին դիմելու ժամկետն ավարտվել է։

Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության ծրագրի հիմնական նպատակն է բարելավել կենդանիների պահվածքի պայմանները` արդյունքում բարձ­րացնելով կենդանիների մթերատվության ցուցանիշները։

Ծրագիրն իրականացվելու է երկու բաղադրիչով՝ ծախսերի մասնակի փոխհատուցման և վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման միջոցով:

Շահառուները պետք է ընտրեն առաջարկվող 3 մոդելներից մեկը՝

1-ին մոդել՝ 130-280 քառակուսի մետր արտադրական տարած­քով, որը նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 10-15 գլուխ կենդանու համար։ Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 11 մլն ՀՀ դրամ։

2-րդ մոդել՝ 281-450 քառակուսի մետր արտադրական տա­րած­­քով, որը նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 20-25 գլուխ կենդանու համար: Կառուց­ման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 23 մլն ՀՀ դրամ։

3-րդ մոդել՝ 451 և ավելի քառակուսի մետր արտադրական տա­րածքով, որը նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 40-45 գլուխ կենդանու համար: Կառուց­ման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 35 մլն ՀՀ դրամ։

 

Բաղադրիչ 1. Ծախսերի մասնակի փոխհատուցում

1-ին մոդել՝ փոխհատուցումը կազմում է 5.5 մլն դրամ, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկ­տեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստա­ցող սահմանամերձ բնակավայրերում (այսուհետ՝ սահմանամերձ բնակավայրերում)  գործունեության իրականացնող տնտեսավարողների և ագրարային ոլորտի բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հա­մար՝ 7.7 մլն դրամ,

2-րդ մոդել՝ փոխհատուցումը կազմում է 11.5 մլն դրամ, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողների և ագրարային ոլորտի բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հա­մար՝ 16.1 մլն դրամ,

3-րդ մոդել՝ փոխհատուցումը կազմում է 17.5 մլն դրամ, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողների և ագրարային ոլորտի բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հա­մար՝ 24.5 մլն դրամ։

Փոխհատուցման գումարը նախարարության կողմից փոխանցվում է դիմումատուի հաշվեհամարին երկու փուլով՝ առաջին փուլի փոխհատուցումը կատարվում է անասնաշենքի հաստատված նախագծով նախատեսված՝ շինարարության թույլտվություն պահանջող բոլոր շինարարական-մոնտաժային աշխատանքներն (այդ թվում՝ վերակառուցման) ավարտելուց և առաջին փուլի մոնիթորինգի դրական եզրակացությունից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ փոխհատուցման գումարի 50 տոկոս չափով, իսկ մնացած 50 տոկոսը (2-րդ փուլի փոխհատուցումը) տրամադրվում է անասնաշենքը տեխնոլոգիական սարքերով ապահովելուց, շահագործման հանձնելուց և երկրորդ փուլի մոնիթորինգի դրական եզրակացությունից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում։

Ծախսերի մասնակի փոխհատուցման դիմումի ձևը։ 

Ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների ցանկ։

Բաղադրիչ 2. Վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում

Ø      Վարկի առավելագույն գումարը՝

1-ին մոդելի գնահատված ծախսի չափով՝ 11 մլն ՀՀ դրամ,

2 մոդել գնահատված ծախսի չափով՝ 23 մլն ՀՀ դրամ,

3 մոդել գնահատված ծախսի չափով՝ 35 մլն ՀՀ դրամ,

Ø      վարկի տոկոսադրույքը՝ 2%, զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողներին՝ 0% տոկոսադրույքով,

Ø      վարկի մարման ժամկետը՝ մինչև 5 տարի,

Ø      մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 1 տարի:

 

Յուրաքանչյուր շահառու նույն անասնաշենքի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման նպատակով կարող է օգտվել նշված աջակցության միայն մեկ բաղադրիչից։

Անասնաշենքի տեխնոլոգիական ապահովման համար անհրաժեշտ սարքեր և չափորոշիչներ

12 գլուխ կովերի համար նախատեսվող պոլիէթիլենային ծածկով պլաստիկ գոմի տիպային նախագիծ

12 գլուխ կովերի համար նախատեսվող սենդվիչ-պանելով գոմի տիպային նախագիծ

27 գլուխ կովերի համար նախատեսվող պոլիէթիլենային ծածկով պլաստիկ գոմի տիպային նախագիծ

27 գլուխ կովերի համար նախատեսվող սենդվիչ-պանելով գոմի տիպային նախագիծ

42 գլուխ կովերի համար նախատեսվող պոլիէթիլենային ծածկով պլաստիկ գոմի տիպային նախագիծ

42 գլուխ կովերի համար նախատեսվող սենդվիչ-պանելով գոմի տիպային նախագիծ

 

Ծրագրին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ 

Փոխհատուցման դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող եք ուղարկել secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեին:

Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել.

Գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչություն՝ +374 11 523 411, +374 11 597 254, +374 11 297 428,  +374 11 529 231 հեռախոսահամարներով
Գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչություն` 011 297 338 հեռախոսահամարով:

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00