Ծառայությունների միասնական շուկա

Ծառայությունների միասնական շուկան Եվրասիական տնտեսական միության տարածքում սկսել է գործել  2015 թվականի հունվարի 1-ից 43 ոլորտներում: Ծառայությունների այդ ոլորտների ցանկը հաստատվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵՏԲԽ) 2014 թվականի դեկտեմբերի 23-ի № 110 որոշմամբ:

Ծառայությունների միասնական շուկայի գործունեության շրջանակներում յուրաքանչյուր անդամ պետություն ցանկացած մեկ այլ անդամ պետության անձանց տրամադրում է ծառայությունների մատուցման իրավունք հետևյալ պայմաններում`

Ազգային ռեժիմի,

Առավել բարենպաստության ռեժիմի, առանց սահմանափակումների,

Քանակական և ներդրումային սահմանափակումների չկիրառման,

Ծառայությունների մատուցում տրամադրված թույլտվությունների հիման վրա առանց լրացուցիչ հաստատման,

Որակավորման ճանաչում (փորձ, կրթություն և այլն) (առանց ճանաչման գործընթացների անցկացման),

Ծառայությունների տրամադրում առանց լրացուցիչ իրավաբանական անձի հիմնադրման (ստեղծման և այլն):

Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով ամրագրված են պետությունների պարտավորությունները ծառայությունների միասնական շուկայի հետագա ընդլայնման ուղղությամբ, այդ թվում լիբերալիզացիայի (ազատականացման) ճանապարհով:

ԵՏԲԽ 2015 թվականի հոկտեմբերի 16-ի № 30 որոշմամբ հաստատվել է ծառայությունների ոլորտների (ենթաոլորտների) ցանկ, բաղկացած ծառայությունների 21 ոլորտներից, որի համաձայն ծառայությունների միասնական շուկայի ձևավորումը կիրականացվի անցումային շրջանի ընթացքում: Ազատականացման ծրագրերի նախապատրաստման համար ստեղծվել է ԵՏՀ Նախարարների կողմից ղեկավարվող 10 աշխատանքային խումբ:

ԵՏԲԽ 2016 թվականի դեկտեմբերի 26-ի № 23 որոշմամբ հաստատվել են ազատականացման 18 պլան:

 

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00