Ծառայությունների միասնական շուկան Եվրասիական տնտեսական միության տարածքում սկսել է գործել 2015 թվականի հունվարի 1-ից 43 ոլորտներում: Ծառայությունների այդ ոլորտների ցանկը հաստատվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵՏԲԽ) 2014 թվականի դեկտեմբերի 23-ի № 110 որոշմամբ:
Ծառայությունների միասնական շուկայի գործունեության շրջանակներում յուրաքանչյուր անդամ պետություն ցանկացած մեկ այլ անդամ պետության անձանց տրամադրում է ծառայությունների մատուցման իրավունք հետևյալ պայմաններում`
Ազգային ռեժիմի,
Առավել բարենպաստության ռեժիմի, առանց սահմանափակումների,
Քանակական և ներդրումային սահմանափակումների չկիրառման,
Ծառայությունների մատուցում տրամադրված թույլտվությունների հիման վրա առանց լրացուցիչ հաստատման,
Որակավորման ճանաչում (փորձ, կրթություն և այլն) (առանց ճանաչման գործընթացների անցկացման),
Ծառայությունների տրամադրում առանց լրացուցիչ իրավաբանական անձի հիմնադրման (ստեղծման և այլն)
:
Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով ամրագրված են պետությունների պարտավորությունները ծառայությունների միասնական շուկայի հետագա ընդլայնման ուղղությամբ, այդ թվում լիբերալիզացիայի (ազատականացման) ճանապարհով:
ԵՏԲԽ 2015 թվականի հոկտեմբերի 16-ի № 30 որոշմամբ հաստատվել է ծառայությունների ոլորտների (ենթաոլորտների) ցանկ, բաղկացած ծառայությունների 21 ոլորտներից, որի համաձայն ծառայությունների միասնական շուկայի ձևավորումը կիրականացվի անցումային շրջանի ընթացքում: Ազատականացման ծրագրերի նախապատրաստման համար ստեղծվել է ԵՏՀ Նախարարների կողմից ղեկավարվող 10 աշխատանքային խումբ:
ԵՏԲԽ 2016 թվականի դեկտեմբերի 26-ի № 23 որոշմամբ հաստատվել են ազատականացման 18 պլան: