Գլխավոր

ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ

Արտաքին առևտուր

Հայաստանի Հանրապետությունը 2015 թվականի հունվարի 2-ից պաշտոնապես հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ և կիրառում Եվրասիական տնտեսական միության նորմատիվ իրավական բազայի դրույթները` մաքսասակագնային և սակագնային կարգավորման մասով:

Հայաստանի Հանրապետություն  ապրանքների ներմուծման ժամանակ կիրառվում է Եվրասիական տնտեսական միության միասնական սակագինը, սակայն համաձայն «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի Պայմանագրին միանալու մասին» Պայմանագրին կից 4-րդ հավելվածի Հայաստանի տնտեսության համար մի շարք զգայուն ապրանքների համար ՀՀ կողմից անցումային շրջանում կիրառվում են ԵԱՏՄ միասնական մաքսային սակագներից տարբերվող մաքսատուրքերի դրույքաչափեր:

2003 թվականի փետրվարի 5-ին Հայաստանը պաշտոնապես հանդիսանում է ԱՀԿ 145-րդ անդամ: Որպես ԱՀԿ անդամ՝ Հայաստանը օգտվում է առավել բարենպաստ ազգի ռեժիմից ԱՀԿ անդամ բոլոր երկների հետ հարաբերություններում:

Հայաստանի Հանրապետությունն ունի ազատ առևտրի ռեժիմ Ուկրաինայի, Մոլդովայի, Տաջիկստանի, Վրաստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի հետ:

ԵԱՏՄ և երրորդ երկրներ համագործակցության շրջանակներում 2016 թվականից գործում է ԵԱՏՄ անդամ պետությունների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու մասին Համաձայնագիրը:

«Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների` մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության` մյուս կողմից, միջև տնտեսական և առևտրային համագործակցության մասին» համաձայնագիրը ստորագրվել է մայիսի 17-ին Աստանայում և ուժի մեջ է մտել 2019թ.-ի հոկտեմբերի 25-ից։

Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների` մի կողմից, Իրանի Իսլամական Հանրապետության միջև` մյուս կողմից, ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը ստորագրվել է մայիսի 17-ին Աստանայում և ուժի մեջ է մտել 2019թ.-ի հոկտեմբերի 27-ից։

Համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 36-րդ հոդվածի՝ զարգացող և (կամ) առավել թույլ զարգացած երկրների տնտեսական զարգացմանը նպաստելու նպատակով Եվրասիական տնտեսական միության ադամ երկրները  կարող են տրամադրել  սակագնային արտոնություններ՝ Եվրասիական տնտեսական միության սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող՝ զարգացող երկրների և (կամ) առավել թույլ զարգացած երկրներից ծագում ունեցող ապրանքների նկատմամբ՝ միակողմանի հիմքով։

Զարգացող երկրների ծագում ունեցող արտոնյալ ապրանքների համար ԵԱՏՄ մաքսային տարածք  ներմուծման ժամանակ  կիրառվում է գործող Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի 25%-ի չափով իջեցում, իսկ առավել թույլ զարգացած երկրների ծագում ունեցող արտոնյալ ապրանքների համար կիրառվում է 0% մաքսատուրքի դրույքաչափ։

Մի քանի զարգացած երկրներ`  ԱՄՆ-ն, Կանադան, Շվեյցարիան, Ճապոնիան և Նորվեգիան Հայաստանին տրամադրում են Արտոնությունների ընդհանրացված համակարգից օգտվելու հնարավորություն /GSP/:

Հայաստանի Հանրապետությունը կայուն զարգացման և արդյունավետ կառավարման համար ԵՄ երկրների կողմից տրամադրվում է Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգից /GSP+/, որը թույլ է տալիս եվրոպական շուկա մի շարք ապրանքատեսակներ արտահանել զրոյական կամ ցածր մաքսատուրքի դրույքաչափերով:

GSP+ շրջանակներում արտահանման գործընթացում ներկայումս կիրառվող ծագման երկրի հավաստագիրը (Ա ձև) փոխարինվում է ապրանքների ծագման ինքնահավաստագրման համակարգով: 2018 հունվարի 1-ից գործում է «Registered EXporter System» (REX) - ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ» (GSP+) արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում ապրանքների ծագման ինքնահավաստագրման նոր էլեկտրոնային համակարգը:

Հայաստանի Հանրապետությունից ապրանքներ արտահանելիս համապատասխան երկրի կողմից տրամադրվող արտոնություններից օգտվելու նպատակով՝ ՀՀ կառավարության կողմից լիազորված մարմնի՝ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի կողմից տրամադրվում են ապրանքների ծագման երկրի որոշման հաստատող հավաստագրեր /սերտիֆիկատներ/։ Ապրանքի ծագման երկրի հավաստագրի գործողության ժամկետը սահմանվում է 12 ամիս` սկսած այն տալու օրվանից։

ԱՊՀ անդամ պետություններ  արտահանվող ապրանքների համար հավաստագրերը ձևակերպվում են «ՍՏ-1» («CT-1») ձևով` եթե ապրանքը համապատասխանում է 2009 թվականի նոյեմբերի 20-ին Յալթայում ստորագրված «Ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշման պահանջներին: 

Վրաստան արտահանվող ապրանքների համար հավաստագրերը ձևակերպվում են «ՍՏ-1» («CT-1») ձևով` եթե ապրանքը համապատասխանում  2000 թվականի նոյեմբերի 30-ին Մինսկում ստորագրված «Ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշման պահանջներին:

Հայաստանի Հանրապետությանն արտաքին առևտրում արտոնություններ տրամադրող երկրներ արտահանվող ապրանքների համար հավաստագրերը ձևակերպվում են «Ա» («A») ձևով` այդ երկրների կողմից ապրանքների ծագման երկրի որոշման կանոններով սահմանված պահանջներին համապատասխան:

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00