Նախարարի տեղակալ Արման Խոջոյանն այցելել է «Դուստր Մարիաննա» ընկերություն

08 Հուլիսի, 2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, նախարարության Պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանի ուղեկցությամբ, հուլիսի 7-ին այցելել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ` ընկերության գործունեությանը և առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով:

Ընկերության տնօրեն Տիգրան Վարդանյանի հետ փոխնախարարը շրջել է գործարանի արտադրամասերում, ծանոթացել արտադրական հզորություններին, հետևել կաթի, թթու կաթնամթերքի, պանրի և պաղպաղակի արտադրական ընթացքին։ Արտադրամասերում ներդրված նորագույն սարքավորումները թույլ են տալիս արտադրել բարձրորակ կաթ, մածուն, թթվասեր, պանիր, կաթի փոշի, կարագ, պաղպաղակ և այլ կաթնամթերք։

Ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Վարդանյանը տեղեկացրել է, որ ընկերությունը ներկա պահին օրական մթերում և վերամշակում է մոտ 80-90 տոննա կաթ․ այս պահին կաթը մթերում են 1 լիտրի դիմաց 150 դրամով, առաջիկա օրերին կաթի մթերման գինը մտադիր են բարձրացնել։

Առաջիկայում նախատեսվում է գործարկել նոր արտադրամասեր, ընդլայնել գործարանում արտադրվող կաթնամթերքի տեսականին։ Ընկերության նախաձեռնությամբ շուտով կհիմնվի մեքենաշինական գործարան, որտեղ կարտադրվեն վերամշակման ժամանակակից սարքավորումներ և կկազմակերպվի կաթնային շաքարի (լակտոզայի) արտադրություն, որի համար արդեն իսկ հիմնվել է հատուկ արտադրամաս՝ հագեցած արտերկրից ներկրված ժամանակակից տեխնիկայով։

Այցի ընթացքում Արման Խոջոյանն ու Տիգրան Վարդանյանը քննարկել են ագրովերամշակման ոլորտի բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր։ Արծարծվել են գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի ընթացակարգերի պարզեցման և այս ծրագրով տրամադրվող վարկերի նպատակային օգտագործման խնդիրները։ 

Նախարարության պաշտոնյաներն ու ընկերության տնօրենը քննարկել են նաև գյուղատնտեսական արտադրանքի իրացման ԱԱՀ-ին առնչվող հարցեր։ Տիգրան Վարդանյանի խոսքով՝ ԱԱՀ-ի վերանայումը մեծապես կնպաստի վերամշակող ընկերությունների գործունեության արդյունավետության  բարձրացմանը։ Ի պատասխան՝ Արման Խոջոյանը տեղեկացրել է, որ այս պահին  աշխատանքներ են իրականացվում ոլորտում հարկային քաղաքականությունը վերանայելու ուղղությամբ։

 Առանձին անդրադարձ է կատարվել գյուղատնտեսական կենդանիների սննդակարգի բարելավմանն ու համակցված կերերի արտադրության դիվերսիֆիկացմանը, կենդանինեի կերային բազայի ստեղծմանը, ինչպես նաև հիդրոպոնիկ եղանակով անասնակերի արտադրության կազմակերպմանը։

Զրույցի ընթացքում Արման Խոջոյանը վստահեցրել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է ուսումնասիրել տնտեսավարողների բոլոր առաջարկներն ու դիտողությունները՝ ուղղված գործող պետական աջակցության ծրագրերի բարելավմանը և ագրովերամշակման ոլոտում առկա խնդիրների լուծմանը:

Ընկերության արտադրանքն իրացվում է Հայաստանի և Արցախի շուկայում, արտահանվում հիմնականում դեպի Ռուսաստան, մասամբ՝ նաև դեպի Վրաստան։ Մոտ ապագայում ընկերությունը նպատակ ունի արտահանումներ կազմակերպել նաև դեպի եվրոպական երկրներ։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00