Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիր

 

2025 թվականին մարտի 7-ին Ասիական Զարգացման Բանկի կողմից «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման» Ծրագրի իրականացման թիմը արժանացել է «Project Commitment Award» մրցանակին՝ Ծրագրի սահուն մեկնարկն ապահովելու բացառիկ ջանքերի և մեծ նվիրվածության համար

 

Մամուլի հաղորդագրություններ 

Հայտարարություն/Հանրային լսումներ ՀՀ Շիրակի և Տավուշի մարզերում//ժամանակացույց 

Հայտարարություն/Contract award notice FBS/CS-01: Rural development and agriculture consultant 

«Կլիմայական պայմաններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագրի» (CAFSEP) շրջանակում կնքված FBS/CS-02:

Ինստիտուցիոնալ զարգացման և կարողությունների հզորացման խորհրդատուի պայմանագրի մասին

Հայտարարություն FBS/CS-03: Լոգիստիկ հաբերի տեխնիկատնտեսական հիմնավորումների ուսումնասիրության խորհրդատու

Բնապահպանական և սոցիալական անվտանգության մոնիթորինգի կիսամյակային հաշվետվություն

https://www.adb.org/projects/documents/arm-57088-001-esmr

Դրամաշնորհային համաձայնագրի անվանումը՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջև ստորագրված թիվ 9241-ARM «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման» դրամաշնորհային ծրագիր

Համաձայնագրի ստորագրման ամսաթիվը՝ 22.05.2024թ.

Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթիվը՝ 26.07.2024թ.

Համաձայնագրով նախատեսված գումարը՝ 3 մլն ԱՄՆ դոլար

Ծրագիրը ֆինանսավորում՝ ԱԶԲ-ի միջոցով Ճապոնիայի՝ Բարգավաճ և դիմակայուն Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հիմնադրամ (JFPR)

ՀՀ կառավարություն՝ 530 հազար ԱՄՆ դոլար (գնահատված)

Իրականացնող մարմին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Խորհրդատվական ինստիտուտ՝ Պարենի համաշխարհային ծրագիր (ՊՀԾ), ԱԶԲ

 

Ծրագրի իրականացման ավարտը՝ 31.12.2026 թ.

Ծրագրի փակում՝ 30.06.2027թ. 

 

Ծրագրի նպատակը՝

Աջակցել  ՀՀ կառավարությանը՝ բարձրացնելու գյուղատնտեսական կենսամիջոցների ճկունությունը և բարելավելու պարենային անվտանգությունը գյուղական վայրերում, որոնք խիստ խոցելի են կլիմայի փոփոխության ազդեցության նկատմամբ: «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման» (CAFSEP կամ Ծրագիր) դրամաշնորհային ծրագիրը կենտրոնանալու է Շիրակի և Տավուշի մարզերի վրա, որտեղ փոքր ֆերմերները բախվում են բարձր աղքատության, պարենային անապահովության և կլիմայական ռիսկերի: Վերջնարդյունքն է՝ բարձրացնել ընտրված գյուղական համայնքների և տնային տնտե­սու­թյուն­ների կլիմայական հարմարվողականությունը։
 

Դրամաշնորհը՝

  1. Կտրամադրի տասը գյուղերի կլիմայադիմակայուն էներգետիկ լուծումներ՝ նվազեցնելու էներգիայի ծախսերը և խնայողությունները, որոնք վերաներդրվում են համայնքային աջակցության համար
  2. Կաջակցի գյուղական համայնքներում կենսամակարդակի բարձրացմանը և կլիմայի նկատմամբ կայուն գյուղատնտեսությանը
  3. Կնպաստի ՀՀ էկոնոմիկայի նախարարության ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը՝ կլիմայի հարմարվողականության պլանավորմանն աջակցելու և գյուղատնտեսության ոլորտում կլիմայական պայմաններին համապատասխան ներդրումային ծրագրեր մշակելու համար:

Ակնկալվող արդյունքները՝

  1. Կլիմայի նկատմամբ կայուն էներգետիկ լուծումների ներդնում և հետագա կիրարկում
  2. Սննդի անվտանգության բարձրացման նպատակով կլիմայախելացի գյուղատնտեսական տեխնոլոգիաների կիրարկում
  3. ՀՀ էկոնոմիկայի նախարարության ինստիտուցիոնալ կարողությունների ավելացում։

Արդյունքային ցուցանիշներ՝

    1.1  Փոքր մասշտաբի արևային ՖՎ կայանների գնումների նախաձեռնում, մատակարարման և տեղադրման պայմանագրերի կնքում

    1.2 Երկու մարզերում/համայնքներում, 10 գյուղերում՝ 10 հատ փոքրածավալ արևային ՖՎ կայանների մատակարարում և տեղադրում, համայնքային օբյեկտներում 160 քմ (քմ) տարածքի վրա

   1.3 Շրջանառու ֆոնդերի ստեղծում, որտեղ արևային ՖՎ կայաններից ստացվող էներգիայի խնայողությունները կներդրվեն այն ենթածրագրերում, որոնք աջակցում են կայուն գյուղատնտեսությանը, պարենային անվտանգությանը և տեղական համայնքների կլիմայի հարմարվողականությանը

  1.4 Համայնքային խորհրդատվություններ՝ բացահայտելու կլիմայական պայմաններին հարմարվողական և եկամտաբեր ներդրումները, որոնք կարող են ֆինանսավորվել տեղադրված արևային կայանների օգտագործումից բխող էներգիայի ծախսերի խնայողություններից

   1.5  Տեղական իշխանությունների, համայնքների ղեկավարների (ներառյալ կին ներկայացուցիչների) վերապատրաստում կլիմայախելացի էներգիայի տեղադրման/շահագործման և էներգիայի ծախսերի խնայողության ներդրման վերաբերյալ։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00