ԳՆԱՌԱՋԱՐԿ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ (RFQ)
Հայաստանի Հանրապետություն
Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիր (CAFSEP)
ԱԶԲ Դրամաշնորհ No. 9241 ARM
Բույսերի և տնկիների մատակարարում և առաքում (մրգատու ծառերի տնկիներ, հատապտղային թփերի բույսեր)
RFQ No: RFQ-G-09
1. Հայաստանի Հանրապետությունը դրամաշնորհ է ստացել Ասիական Զարգացման Բանկից «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման Ծրագրի» ֆինանսավորման համար․ և նպատակ ունի օգտագործել այս դրամաշնորհային միջոցների մի մասը Բույսերի և տնկիների մատակարարման և առաքման (մրգատու ծառերի տնկիներ, հատապտղային թփերի բույսեր) (10 անվանում, ընդհանուր քանակը՝ 14,706 հատ) RFQ-G-09 պայմանագրի շրջանակներում վճարումների իրականացման համար:
2. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը սույնով հրավիրում է պահանջներին համապատասխանող և որակավորված մատակարարներին ներկայացնել գնառաջարկներ հետևյալ բույսերի և տնկիների ձեռքբերման համար՝
Գները պետք է ներկայացվեն մատակարարման և առաքման համար ՀՀ Շիրակի մարզի Ազատան, Ամասիա, Ձիթհանքով, Նոր կյանք և Հոռոմ բնակավայրեր և Տավուշի մարզի Գանձաքար, Թեղուտ, Խաշթառակ, Հաղթանակ և Դեբեդավան բնակավայրեր հասցեներով։
3. Մրցույթը կանցկացվի «ԱԶԲ-ի Գնումների քաղաքականությանը (2017թ., որը ժամանակ առ ժամանակ փոփոխվում է ԱԶԲ գնումների քաղաքականությանը համապատասխան) և ԱԶԲ Վարկառուների համար Գնումների կանոնակարգին (2017թ., որը ժամանակ առ ժամանակ փոփոխվում է ԱԶԲ Վարկառուների համար գնումների կանոնակարգերին համապատասխան) սահմանված պահանջներին համապատասխան: Ի հավելումն, խնդրվում է հետևել ԱԶԲ-ի հակակոռուպցիոն և շահերի բախման վերաբերյալ քաղաքականությանը:
4. Հետաքրքրված թույլատրելի մատակարարները կարող են ամբողջական փաթեթը ներբեռնել www.gnumer.am կամ www.armeps.am կայքերից: Էլ գնումների համակարգում գրանցված մատակարարները ավտոմատ կերպով կստանան սույն հրավերը՝ կցված Մրցութային փաստաթղթերի հետ մասին /համաձայն համապատասխան CPV կոդերի/: Ցանկացած կազմակերպություն կարող է գրանցվել էլ. գնումների համակարգում և կարող է ներկայացնել Գնառաջարկը հետևյալ կայքում՝ www.armeps.am.
5. Գնառաջարկները պետք է ներկայացվեն ARMEPS համակարգի միջոցով մինչև 2026թ. մարտի 02-ը, ժամը 15:00-ը: Էլ. գնումների համակարգը չի ընդունում վերջնաժամկետից ուշացած Գնառաջարկներ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչություն
ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան փող. 5, սենյակ 827,
հեռ. 011-597-284, Էլ. փոստ` azata.tovmasyan@mineconomy.am