ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ծրագրի իրականացման թիմի վարորդ
Հայաստանի Հանրապետություն
Հայաստան: «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիր» (CAFSEP)
Դրամաշնորհ No. 9241
Ծրագիր No. 57088-001
Բաժանմունք՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական Ծրագրերի Իրականացման Վարչություն (այսուհետ՝ ԳԾԻՎ)
Տեղեկանք No. (գնումների պլանին համապատասխան): CAFSEP-S-25-8
Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության (այսուհետ՝ ՀՀ ԷՆ) «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագրի» (այսուհետ՝ CAFSEP կամ Ծրագիր) իրականացման նպատակով Ասիական զարգացման բանկի (այսուհետ՝ ԱԶԲ) աջակցությամբ ֆինանսավորում է ստացել Բարգավաճ և դիմակայուն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ճապոնական հիմնադրամից (JFPR) և մտադիր է ստացված գումարի մի մասը ուղղել Ծրագրի իրականացման թիմի վարորդի ծառայություններին:
Նպատակը. Ծրագրի գրասենյակի վարորդը իր սեփական ավտոմեքենայով կապահովի հիմնական աջակցության դերը ԳԾԻՎ-ի շրջանակներում՝ ուղղակիորեն զեկուցելով Ծրագրի իրականացման թիմի տնօրենին: Այս պաշտոնի առաջնային նպատակն է համակողմանի աջակցություն ցուցաբերել Ծրագրի արդյունավետ իրականացման գործում:
Պարտականություններ. Ծրագրի վարորդը պատասխանատու կլինի մի շարք խնդիրների համար, ներառյալ, բայց չսահմանափակվելով հետևյալով.
ՀՀ ԷՆ-ն այսուհետ հրավիրում է սեփական ավտոմեքենայով (էլեկտրական) վարորդներին ցուցաբերելու Ծառայությունների մատուցման իրենց հետաքրքրությունը։ Հետաքրքրված վարորդները պետք է տրամադրեն տեղեկատվություն, որը ցույց կտա, որ նրանք ունեն պահանջվող որակավորում և համապատասխան փորձ Ծառայությունների կատարումն ապահովելու համար:
Որակավորումներ և պահանջներ
Ծառայությունը տևելու է Ծրագրի ողջ ընթացքում՝ 2025-ից մինչև 2027 թվականի հունիս ամիսը ներառյալ։
Լրացուցիչ տեղեկություն կարող եք ստանալ ստորև նշված հասցեով աշխատանքային ժամերին 10:00-17:00:
Դիմումները պետք է գրավոր ներկայացվեն ստորև նշված հասցեով (էլեկտրոնային փոստով, փոստով կամ անձամբ) մինչև 2025 թվականի նոյեմբերի 14-ը, տեղական ժամանակով ժամը 17:00-ն:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն
ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5
Հեռ.՝ +(374-11)-597-284; Էլ. փոստ: azata.tovmasyan@mineconomy.am