Արտադրողականության խթանման նպատակային ծրագիր

Ծրագրի նպատակը՝ տնտեսավարողների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ արդիականացնելու արտադրական հնարավորությունները և խթանելու նոր տեխնոլոգիաների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն, որը կբերի արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մրցունակության բարձրացման և աշխատանքի արտադրողականության աճի։

Միջոցառման շրջանակներում շահառուներին հնարավորություն է ընձեռնվում ստանալ ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված ՀՀ դրամով կամ արտարժույթով վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորում: Վարկի/լիզինգի առարկա կարող է հանդիսանալ՝ նոր (չօգտագործված) մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասեր։

Տնտեսավարողների շրջանակը՝ ՀՀ տարածքում գրանցված և գործունեություն իրականացնող իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատրեր, ովքեր գործունեություն են իրականացնող ստորև նշված ոլորտներում․

1.    C (ԲԻ) «Մշակող արդյունաբերություն»

2.    B (ԲԻ) «Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում»

3.    D(ԴԻ) «Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում»

4.    J (ՋԵՅ) «Տեղեկատվություն և կապ»

5.    F (ԷՖ) «Շինարարություն»

6.    G 45.2 (ՋԻ) «Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում»

7.    H (ԷՅՋ) «Փոխադրում և պահեստային տնտեսություն»

8.   I 55 (ԱՅ) «ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» (բացառությամբ Երևան քաղաքի վարչական սահմաններում կացության կազմակերպման գործունեություն իրականացնող տնտեսավարողների)

9.    M (ԷՄ) «Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն»

10. N77 (ԷՆ) «Վարձույթ և լիզինգ»

11. P (ՓԻ) «Կրթություն»

12. Q (ՔՅՈՒ) «Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում»

13. R (ԱՌ)90 «Ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն»

Օժանդակության շրջանակներում վարկի/լիզինգի օգտագործման ուղղությունները՝

  • նոր (չօգտագործված) մեքենասարքավորումներ* և դրանց բաղկացուցիչ մասեր
  • դրանց մոնտաժման և սպասարկման դեպքում ավելացված արժեքի հարկ վճարող կապալառու կազմակերպության կողմից կապիտալ շինարարության իրականացում
  • ընկերության բիզնես գործընթացների թվայնացման նպատակով թվային ծրագրերի կամ հարթակների ձեռքբերում («բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովում»)
  • ընկերության արտադրողականության բարձրացման նպատակով խորհրդատվական ծառայությունների և փորձագետների ներգրավում («արտադրողականության աճի խորհրդատվություն»)

*Մեքենասարքավորումներ են համարվում ԵՏՀ  խորհրդի 14.09.2021 N80 որոշմամբ հաստատված ապրանքների անվանացանկի 84-94 խմբերում ներառված ապրանքները, բացառությամբ 8432, 8433, 8436, 8703, 8711-8715, 9004 ծածկագրերում և 91-92 խմբերում ներառված ապրանքների, ընդ որում, մեքենասարքավորումների բաղկացուցիչ մասերի ծածկագրերը կարող են ներառված չլինել նշված խմբերում:

Վարկի/լիզինգի  սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը՝

  • 1 մլրդ դրամ կամ համարժեք արտարժույթ (պայմանագրի ստորագրման պահի փոխարժեքով) մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի համար
  • ձեռք բերված մեքենասարքավորման 30% կապիտալ շինարարության համար
  • 400 մլն դրամ կամ համարժեք արտարժույթ (պայմանագրի ստորագրման պահի փոխարժեքով) բիզնես գործընթացների թվայնացման և արտադրողականության խորհրդատվության համար

Սուբսիդավորման պայմանները՝ մինչև 42 ամիս, 6-10%։

Ծրագիրն արտոնյալ պայմաններ է տրամադրում փոխկապակցված կազմակերպությունների խմբի մեջ ներառված այն տնտեսավարողներին, ովքեր օժանդակության համար դիմելուն նախորդող 12 ամսվա ընթացքում կանոնադրական կապիտալում 200 մլն դրամ և ավելի գումարի չափով ներդրում են կատարել։ Այդ պարագայում վարկի/լիզինգի սուբսիդավորվող առավելագույն չափ է սահմանվում՝  կանոնադրական կապիտալում կատարված ներդրման հնգապատիկի չափը, բայց ոչ ավել քան 10 մլրդ դրամը, իսկ արտարժույթով վարկավորման դեպքում 5 մլրդ դրամին համարժեք դրամը։ 

Բացառություններ՝  D(ԴԻ) «ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԳԱԶԻ, ԳՈԼՈՐՇՈՒ ԵՎ ԼԱՎՈՐԱԿ ՕԴԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ» և «F (ԷՖ) «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» ոլորտներ:

Դիմելու կարգը

Ծրագրի շահառու դառնալու համար անհրաժեշտ է դիմել գործընկեր ֆինանսական կառույցներին։

Անհրաժեշտ փաստաթղթերը

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը տրամադրում է ֆինանսական կառույցը։

ՀՀ Կառավարության՝ 26 մարտի 2020 թվականի N 355-Լ որոշում

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել՝  +374 11 597 141 հեռախոսահամարով։ 

 ԹԵԺ ԳԻԾ` 81-40

 

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00