Հայաստանի Հանրապետությունից պղնձի խտահանքի, մոլիբդենի խտահանքի, մոլիբդենի և դրանից պատրաստված արտադրատեսակների (բացառությամբ 810297000՝ թափոններ և ջարդոն)՝ դեպի երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու և արտահանման լիցենզավորման գործընթացի իրականացում

Հայաստանի Հանրապետությունից պղնձի խտահանքի, մոլիբդենի խտահանքի, մոլիբդենի և դրանից պատրաստված արտադրատեսակների (բացառությամբ 810297000՝ թափոններ և ջարդոն)՝ դեպի երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, արտահանման լիցենզավորումն իրականացվում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի,  «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 47-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 3-ի թիվ 266-Ն որոշման համաձայն։

 

Լիցենզիա ստանալու համար հայտատուն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ՝ լիազոր մարմին) է ներկայացնում դիմում` նշելով իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը, պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը, ՀՎՀՀ-ն, էլ. փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև`

1) հայտ` համաձայն N1 ձևի, և պայմանագրի պատճենը.

2) մինչև հարյուր կիլոգրամ արտահանելու դեպքում` համաձայն N 1 ձևի, հաշիվապրանքագրի պատճենը և լաբորատոր փորձարկումներ կատարելու համար պայմանագրի կամ համաձայնագրի պատճենը.

3) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20 նիշանոց ծածկագրի վերաբերյալ տեղեկատվություն:

 

Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմնին հայտատուի հայեցողությամբ կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` secretariat@mineconomy.am), ինչպես նաև փոստով կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումը և հայտն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

Հայտատուի կողմից, սույն ընթացակարգով սահմանված պահանջներին համապատասխան, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում լիազոր մարմնի կողմից հայտի մուտքագրման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում բավարարվում կամ մերժվում է լիցենզիայի տրամադրումը: Սույն ընթացակարգի 1-ին կետում նշված յուրաքանչյուր անվանում ապրանքի համար տրամադրվում է առանձին լիցենզիա։

Լիցենզիան (համաձայն N 2 ձևի) տրամադրվում է յուրաքանչյուր մեկ տոննայի համար: Սակայն մեկ լիցենզիա կարող է տրամադրվել մեկ տոննայից ավելի քանակի համար, եթե յուրաքանչյուր տոննայի համար վճարվել է օրենքով սահմանված պետական տուրք։ Յուրաքանչյուր մեկ տոննայից պակաս արտահանվող ապրանքների համար, բացառությամբ սույն ընթացակարգի 7-րդ կետով նախատեսված դեպքերի, տրամադրվում է մեկ տոննայի համար նախատեսված լիցենզիա։

Մինչև հարյուր կիլոգրամ արտահանելու դեպքում լիցենզիան տրամադրվում է՝ նշելով արտահանվող այն ապրանքի քանակը, որի համար վճարվել է «Պետական տուրքի մասին» օրենքի 19.6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափը։

 

Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո, թերի լինելու դեպքում, 1 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է հայտատուին:

Հայտատուն հայտը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը թերի լինելու մասին տեղեկացում ստանալու դեպքում մինչև 2 աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք: Համալրված հայտը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացնելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը բավարարում կամ մերժում է լիցենզիայի տրամադրումը։

Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե հայտը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը թերի են, և 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ դրան կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը:

Համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.6-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետությունից պղնձի խտահանքի, մոլիբդենի խտահանքի, մոլիբդենի և դրանից պատրաստված արտադրատեսակների (բացառությամբ 810297000՝ թափոններ և ջարդոն)՝ դեպի երրորդ երկրներ արտահանման լիցենզիա ստանալու համար հայտատուն տուրքը վճարում է Կենտրոնական գանձապետարանի 900005002382 հաշվեհամարին:

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00