Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ և 27-րդ կետերն ու 2.1-ին հոդվածը և համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 47-րդ հոդվածի`
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7206՝ երկաթ և չլեգիրված պողպատ՝ ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով (բացի 7203 ապրանքային դիրքի երկաթից), 7207՝ երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկներ, 7224՝ այլ պողպատ՝ լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով. կիսապատրաստուկներ այլ լեգիրված պողպատից, 7403՝ զտված պղինձ և չմշակված պղնձային համաձուլվածքներ, 7601՝ չմշակված ալյումին, 7603՝ ալյումինի փոշիներ և թեփուկներ ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների արտահանումը դեպի երրորդ (Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ չհանդիսացող) երկրներ իրականացվում է հիմնական լիցենզիաների հիման վրա, համաձայն ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 20-ի թիվ 795-Ն որոշմամբ սահմանված կարգով:
Արտահանման հիմնական լիցենզիա ստանալու համար հայտատուն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ՝ լիազոր մարմին) է ներկայացնում ուղեկցող գրություն` նշելով իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը, պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև`
Հիմնական լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին հայտատուի հայեցողությամբ կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` secretariat@mineconomy.am), ինչպես նաև փոստով կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումը և հայտն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
Հայտատուի կողմից, սույն ընթացակարգով սահմանված պահանջներին համապատասխան, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում լիազոր մարմնի կողմից հայտի մուտքագրման օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա տրամադրվում է հիմնական լիցենզիա կամ մերժվում է լիցենզիայի տրամադրումը:
Հայտատուն հիմնական լիցենզիա ստանալու համար տուրքը վճարում է Կենտրոնական գանձապետարանի 900005003570 հաշվեհամարին:
Համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.6-րդ հոդվածի՝ պետական տուրքը կազմում է
7. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7206 ծածկագրին դասվող ապրանքների յուրաքանչյուր մեկ տոննայի արտահանման լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրների |
բազային տուրքի 110-ապատիկի չափով |
8. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7207 ծածկագրին դասվող ապրանքների յուրաքանչյուր մեկ տոննայի արտահանման լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրների |
բազային տուրքի 110-ապատիկի չափով |
9. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7224 ծածկագրին դասվող ապրանքների յուրաքանչյուր մեկ տոննայի արտահանման լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրների |
բազային տուրքի 110-ապատիկի չափով |
10. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7403 ծածկագրին դասվող ապրանքների յուրաքանչյուր մեկ տոննայի արտահանման լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրների |
բազային տուրքի 400-ապատիկի չափով |
11. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7601, 7603 ծածկագրերին դասվող ապրանքների յուրաքանչյուր մեկ տոննայի արտահանման լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրների |
բազային տուրքի 300-ապատիկի չափով |
Հայտը լրացնելիս՝ կարող եք օգտվել սույն ուղեցույցից
Ուղեցույց
ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետությունից երկաթի և չլեգիրված պողպատի, երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկների, լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով պողպատի, զտված պղինձի և չմշակված պղնձային համաձուլվածքների, չմշակված ալյումինի, ալյումինի փոշիների և թեփուկների՝ դեպի երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, արտահանման լիցենզիայի տրամադրման կարգն ու պայմանները և հիմնական լիցենզիայի ձևը սահմանելու մասին» N 795-Ն որոշմամբ սահմանված՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7206, 7207, 7224, 7403, 7601 և 7603 ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների արտահանման հիմնական լիցենզիա ստանալու հայտի ձևակերպման
I. Ընդհանուր դրույթներ
II. Հայտի ձևակերպման կարգը
1. Հայտի վանդակները լրացվում են հետևյալ կերպ (Ձև N 1)՝
ա) վանդակ 1՝ «Հայտ» (վանդակը լրացվում է լիազորված մարմնի պաշտոնատար անձի կողմից)
բ) վանդակ 2՝ «Գործողության ժամկետը»
Վանդակում նշվում է լիցենզիայի՝ հայտատուի կողմից հայցվող գործողության ժամկետը՝ (այն կարող է հայցվել լիազորված մարմնին դիմումի ներկայացման օրվանից մինչև ՀՀ կառավարության համապատասխան որոշման գործողության վերջնաժեմկետը)։
գ) վանդակ 3՝ «Լիցենզիայի տիպը»
Վանդակի ձախ հատվածում նշվում է լիցենզիայի տիպը. «ՀԻՄՆԱԿԱՆ»։
Վանդակի աջ հատվածում «|» (ուղղահայաց գիծ) նշանից հետո նշվում է ապրանքի տեղափոխման ուղղությունը (մեծատառերով) «ԱՐՏԱՀԱՆՈՒՄ»
դ) վանդակ 4՝ «Պայմանագիր»
Հիմնական կամ բացառիկ լիցենզիա ստանալու համար հայտ ձևակերպելու պարագայում վանդակ 4-ը չի լրացվում.
ե) վանդակ 5՝ «Հայտատու»
Վանդակում հայտատուի մասին նշվում են հետևյալ տեղեկությունները. իրավաբանական անձանց դեպքում՝ լրիվ պաշտոնական անվանումը և իրավաբանական հասցեն, անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում) և անձը հաստատող փաստաթղթի մասին տեղեկությունները (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրված)։
Վանդակի վերին աջ անկյունում «|» (ուղղահայաց գիծ) նշանից հետո նշվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).
զ) վանդակ 6՝ «Գնորդ»
Հիմնական կամ բացառիկ լիցենզիա ստանալու համար հայտ ձևակերպելու դեպքում վանդակում կատարվում է գրառում՝ «Պայմանագրերի պայմաններին համապատասխան».
է) վանդակ 7՝ «Նշանակման երկիրը»
Հիմնական կամ բացառիկ լիցենզիայի ձևակերպման պարագայում կամ այն դեպքում, երբ հայտատուն տվյալներ չունի ապրանքներն ուղարկող երկրի (երկրների) մասին, վանդակը չի լրացվում.
ը) վանդակ 8՝ «Վաճառողի երկիրը»
Հիմնական լիցենզիա ստանալու համար հայտ ձևակերպելու պարագայում վանդակում կատարվում է գրառում՝ «Պայմանագրերի պայմաններին համապատասխան», ընդ որում, երկրի ծածկագիրը չի նշվում.
թ) վանդակ 9՝ «Պայմանագրի արժույթը»
Հիմնական լիցենզիա ստանալու համար հայտ ձևակերպելու դեպքում վանդակում կատարվում է գրառում՝ «Պայմանագրերի պայմաններին համապատասխան», ընդ որում՝ արժույթի ծածկագիրը չի նշվում.
ժ) վանդակ 10՝ «Արժեքը»
Հիմնական լիցենզիա ստանալու համար հայտ ձևակերպելու պարագայում վանդակը չի լրացվում։
ժա) վանդակ 11՝ «Վիճակագրական արժեքը»
Հիմնական կամ բացառիկ լիցենզիա ստանալու համար հայտ ձևակերպելու պարագայում, ինչպես նաև այն դեպքում, երբ պայմանագրում և դրա հավելվածներում (լրացումներում) չկան այնպիսի տվյալներ, որոնք թույլ կտան հայտում նշել ապրանքի ճշգրիտ արժեքը, նշվում է մոտավոր արժեքը ։ Ընդ որում, 16-րդ վանդակում կատարվում է գրառում. «Արժեքը և վիճակագրական արժեքը նշված են մոտավոր».
ժբ) վանդակ 12՝ «Ծագման երկիրը»
Հիմնական լիցենզիաներ ստանալու համար հայտ ձևակերպելու պարագայում կամ այն դեպքում, երբ հայտատուն ապրանքների ծագման երկրի մասին տվյալներ չունի, վանդակում կատարվում է գրառում՝ «Պայմանագրերի պայմաններին համապատասխան», ընդ որում, երկրի ծածկագիրը չի նշվում:
ժգ) վանդակ 13՝ «Քանակը»
Վանդակում նշվում է ապրանքի քանակը՝ 14-րդ վանդակում նշված չափման միավորներով (կշռի միավորների դեպքում՝ զտաքաշը /նետտո/)։
Զտաքաշ ասելով հասկացվում է ապրանքի քաշն առանց փաթեթվածքի, որը սահմանվում է տեխնիկական կանոնակարգերին և (կամ) ստանդարտացման վերաբերյալ նորմատիվ փաստաթղթերին համապատասխան, ինչպես ՀՀ օրենսդրությանը համապատասխան,
ժդ) վանդակ 14՝ «Չափման միավորը»
Վանդակում կարող է ըստ տողերի նշվել չափման մինչև երկու միավոր: Առաջին տողում նշվում է ապրանքի չափման միավորի (հիմնական կամ լրացուցիչ) պայմանական նշագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան: Երկրորդ տողը լրացվում է ըստ անհրաժեշտության, ընդ որում, 13-րդ վանդակում ապրանքի քանակը նույնպես նշվում է ըստ տողերի:
Ծանոթագրություն. Եթե հայտը ձևակերպվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի մեկ տասանիշ դասակարգման ծածկագրին համապատասխանող ապրանքների մի քանի տեսակների համար, ապա այն պետք է լրացվի հրահանգի 3-րդ ձևով (տես՝ ԵՏՀ Խորհրդի 24.11.2023թ N 125 որոշում թիվ 1 հավելված) սահմանված հավելվածով: Ընդ որում, 15-րդ վանդակում նշվում է այն ապրանքների նկարագրությունը, որը թույլ է տալիս ապրանքը միանշանակ դասել մեկ տասանիշ դասակարգման ծածկագրին՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան և կատարվում է գրառում՝ «(տե՛ս. հավելվածը՝ ____ թերթերի վրա)».
Սույն հրահանգի թիվ 1 հավելվածով նախատեսված 3-րդ ձևով հայտին կից հավելվածի առկայության դեպքում այդ հավելվածի «քանակը», «արժեքը» և «չափման միավորը» վանդակները լրացվում են սույն հրահանգի 5-րդ կետի «ժ», «ժգ» և «ժդ» ենթակետերի համաձայն.
ժե) «Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի, և դրա նկարագրությունը»
Վանդակում նշվում են ապրանքի նկարագրությունը և դրա դասակարգման ծածկագիրը՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի: Ապրանքի նկարագրությունը պետք է հնարավորություն տա ապրանքը միանշանակ դասել մեկ տասանիշ դասակարգման ծածկագրին՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի, և պետք է ներառի ապրանքի անվանումը (առևտրային, կոմերցիոն կամ այլ ավանդական անվանում):
Եթե ամբողջ տեղեկատվությունը չի տեղավորվում 15-րդ վանդակում, ապա այդ տեղեկատվության մի մասը նշվում է 16-րդ վանդակում:
ժզ) վանդակ 16՝ «Լրացուցիչ տեղեկություններ»
Վանդակում (անհրաժեշտության դեպքում) նշվում են 7-րդ, 8-րդ, 10-15-րդ և 17-րդ վանդակների տվյալները հստակեցնող տվյալներ, ինչպես նաև՝ հայտի ձևակերպման օրը պայմանագրում կատարված փոփոխությունների մասին տվյալներ.
ժէ) վանդակ 17՝ «Լիցենզիայի տրամադրման հիմքը»
Վանդակում նշվում են հետևյալ տվյալները՝
- լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայող՝ ՀՀ կառավարության ընդունած որոշման համարը և ամսաթիվը,
- հայտատուի և ապրանքն արտադրողի, սպառողի, մատակարարի կամ ստացողի միջև կնքված համաձայնագրերի (պայմանագրերի) համարները և ամսաթվերը, եթե որպես հայտատու հանդես է գալիս միջնորդը,
-անհրաժեշտ այլ տվյալներ, որոնց հիման վրա տրամադրվում է լիցենզիան։
ժը) վանդակ 18՝ «Հայտատուի լիազորված անձ»
Վանդակում նշվում են այն անձի անվան սկզբնատառերը, ազգանունը, պաշտոնը և հեռախոսահամարը, որը հայտատուի կողմից լիազորվել է ստորագրելու հայտը, և դրվում են նշված անձի անձնական ստորագրությունն ու հայտի ստորագրման ամսաթիվը։ Հայտատուի լիազորված անձի ստորագրությունը հաստատվում է կնիքով (առկայության դեպքում)։
*- լրացվում է համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N 125 որոշմամբ սահմանված կանոնների (հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=197273) կամ՝ հայտի լրացման սույն ուղեցույցի: