Զբոսաշրջության կոմիտեն հայտարարում է կազմակերպությունների ընտրության մրցույթ Զբոսաշրջության զարգացման 2021 թվականի («Աջակցություն զբոսաշրջության զարգացմանը») ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
Մ Ր Ց ՈՒ Յ Թ

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն հայտարարում է կազմակերպությունների ընտրության մրցույթ Զբոսաշրջության զարգացման 2021 թվականի («Աջակցություն զբոսաշրջության զարգացմանը») ծրագրով նախատեսված հետևյալ միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով.

  1. Զբոսաշրջության ոլորտի վիճակագրական, տեղեկատվական համակարգի սպասարկում
  2. Հայաստանի մասին սոցիալական ցանցերում և այլ թվային հարթակներում գովազդատեղեկատվական նյութերի հրապարակում և առաջխաղացում
  3. Գովազդատեղեկատվական նյութերի ստեղծում, թարգմանություն և տպագրություն
  4. Նպատակային շուկաներից օտարերկրյա  լրագրողների և  զբոսաշրջության ոլորտի մասնագետների  ճանաչողական այցերի կազմակերպում
  5. Պետական աջակցություն ՀՀ մարզերում առնվազն 5 փառատոներ կազմակերպող կազմակերպություններին
  6. Պետական աջակցություն զբոսաշրջային առնվազն 5 տեղեկատվական կենտրոնների գործունեության ապահովմանը 
  7. Պետական աջակցություն զբոսավարների ուսուցման, վերապատրաստման առնվազն 3 դասընթացներին
  8. «Միջազգային համագործակցություն» միջոցառման շրջանակներում Հայաստանում առնվազն առնվազն մեկ միջազգային միջոցառման կազմակերպում կամ աջակցություն, միջազգային միջոցառումների, հանդիպումների, ընդունելությունների իրականացում կամ մասնակցության ապահովում։

Մրցույթի պայմանները սահմանված են մրցույթի հրավերում:

Մրցույթի հրավեր ստանալու, ինչպես նաև հայտ կազմելու և ներկայացնելու պայմաններին ծանոթանալու համար դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտե` հետևյալ հասցեով.
ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, 7-րդ հարկ,  709 սենյակ,
մրցութային հանձնաժողովի քարտուղար Ա.Զուլալյանին, հեռ. (011) 597 -157
Հայտերը ներկայացնել մինչև 2021 թվականի մարտի 4-ը ժամը 17-00-ն:

 

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00